Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ՊՆ


Պետական սահմանի անվտանգության բարձրացմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ են արվում

Կարգելվեն տեսալուսանկարահանումները եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը սահմանային շերտում

Զարգացած տեխնոլոգիաների մեր դարաշրջանում գրեթե յուրաքանչյուր քաղաքացի ձեռքի տակ ունի տեսաձայնագրող եւ լուսանկարող սարք։ Թռչող տեսանկարահանման սարքերը նույնպես աստիճանաբար մեծ կիրառություն են ստանում, որոնց հեռուստաընկերություններից եւ մասնագիտացված կազմակերպություններից բացի տիրապետում են նաեւ անհատ քաղաքացիներ։ Քաղաքակրթության այս ձեռքբերումները լուրջ խթան են տեղեկությունների ստացման եւ տարածման գործընթացում, ինչն էականորեն բարձրացրել է հասարակության տեղեկացվածության մակարդակը։ Մյուս կողմից այն բարելավել է լրատվական եւ այլ հեռուստահաղորդումների, գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմերի որակը, հարստացրել բովանդակությունը։
Պարզվում է, որ կան ոլորտներ, որտեղ այս տեխնոլոգիական առաջընթացի ձեռքբերումներն ավելի շատ խնդիրներ են առաջացնում։ Մասնավորապես, քաղաքացիների մոտ դրանց առկայությունը լուրջ բարդություններ է առաջացնում պետական սահմանի պահպանության գործընթացում։ Սահմանակից համայնքների բնակիչների, զբոսաշրջիկների եւ լրագրողների կողմից տեսալուսանկարահանման սարքերի, ինչպես նաեւ արդեն հաճախ օգտագործվող անօդաչու թռչող սարքերի միջոցով սահմանային շերտում նկարահանումներ անելը մեր երկրի հյուսիսային, հարավային եւ արեւմտյան սահմանակից երկրների սահմանապահների կողմից արձանագրվում եւ պարբերաբար բողոքի առիթ է դառնում։
Մյուս կողմից տեսալուսանկարահանող սարքերի եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական ազդել մեր պետական սահմանի պահպանության գործընթացի վրա։ Բազմաթիվ են դեպքերը, երբ Հայաստանի հարավի կամ արեւելքի սահմանային շերտում, որի որոշ հատվածներով անցնում են միջհամայնքային ճանապարհները, սահմանապահ զորքերն անմիջապես կանխել են հեռուստաընկերությունների նկարահանման փորձերը՝ դրանց անթույլատրելի լինելու հիմնավորմամբ։ Սակայն պարզվում է, որ ոլորտը կարգավորող մայր իրավական ակտում՝ «Պետական սահմանի մասին» օրենքում, այս հարցը կարգավորված չէ։
Օրենքով սահմանված է, որ 5 կմ դեպի ներս ծավալվող սահմանային գոտու անմիջապես սահմանագծին հարող սահմանային շերտի լայնությունը 1 կիլոմետր է։ Հենց այս հատվածում է ռիսկային քաղաքացիների կողմից առանց համապատասխան թույլտվության տեսանկարահանումներ անելը։ Օրենքով արգելված է սահմանային շերտ մուտք գործելը, այն թույլատրում են սահմանապահ զորքերը՝ ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնությամբ։
Մայր իրավական ակտի 22.1 հոդվածի համաձայն, սահմանի այդ հատվածում մուտք գործելու թույլտվություն ստացած քաղաքացիներին արգելվում է իրենց հետ ունենալ զենք (այդ թվում նաեւ՝ սառը), ոգելից խմիչքներ եւ դրանք օգտագործել։ Արգելվում է մոտենալ սահմանին եւ շփվել սահմանի երկու կողմը պահող եւ ծառայություն իրականացնող զինվորականների հետ։ Վերոհիշյալ հոդվածով այնտեղ արգելվում է նաեւ զբաղվել որսով, արդյունագործական ձկնորսությամբ, բնափայտի մթերմամբ, բացառությամբ քաղաքացիների՝ սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ պատկանող այգիների։ Առանց համապատասխան թույլտվության հողի, ջրային ռեսուրսների, անտառների օգտագործմամբ զբաղվելը նույնպես արգելվում է։
Սահմանային շերտում տեսալուսանկարահանող եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումն արգելելու նպատակով, ոլորտի լիազոր մարմինը՝ Ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների նախագիծ։
«Պետական սահմանի մասին» օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվում է ավելացնել դրույթ, որով կարգելվի առանց համապատասխան թույլտվության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները եւ արգելափակոցները։ Կարգելվի նաեւ նկարահանել սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները եւ տրանսպորտային միջոցները։
Օրենսդրական փոփոխությունները կնպաստեն պետական սահմանի անվտանգության մակարդակի եւ դրա պահպանության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Մյուս կողմից էլ դրանք հնարավորություն կտան ոչ ռազմաճակատային սահմանային գոտիներում խուսափել ավելորդ լարվածությունից։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

31-07-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO