Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.09.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց

68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձերը

Հայաստանում մեկնարկել է առանցքային ուժային կառույցներից մեկի՝ ոստիկանության արմատական բարեփոխումների գործընթացը, որը երբեւէ չէր իրականացվել նորանկախ Հայաստանում։ Այդ գործընթացների շրջանակում գործադիրի ընդունած «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության եւ դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրով» լուծվում են առանցքային խնդիրներ։ Փոփոխություններն իրականացվելու են 4 հիմնական ուղղություններով՝ օրենսդրական, ինստիտուցիոնալ, կրթական եւ ոստիկանության ծառայության անցնելու կարգի արմատական փոփոխության։ Ոստիկանությունը, չունենալով քննչական գործունեություն իրականացնելու գործառույթ, ուժեղացնելու է հանցագործությունները բացահայտելու, կանխելու եւ խափանելու բարձր մասնագիտացված եւ օպերատիվ գործող կառույցի լիազորությունները։ Ուժային այս մարմնում ներդրվելու է նաեւ վկաների պաշտպանության ինստիտուտը, եւ համապատասխան ստորաբաժանում է ձեւավորվելու։ Բարեփոխումներով նախատեսվում է նաեւ ոստիկանության զորքերը վերակազմավորել գվարդիայի, որը կաջակցի հասարակական կարգի եւ քաղաքացիների անվտանգության պահպանմանը։
ՊՊԾ—ի եւ ճանապարհային ոստիկանության փոխարեն ձեւավորվող միասնական պարեկային ծառայությունը կիրականացնի այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում չի արել, թեեւ օրենքով դրանք սահմանված են եղել։ Ոստիկանության հիմնական խնդիրներից է լինելու քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի գործում աջակցություն ցույց տալը։ Այդ նպատակով հիմնովին վերափոխվող պարեկային ծառայության արմատական վերափոխումը պետք է առաջնային ապահովվի համապատասխան բարձր կարողությամբ եւ որակավորում ունեցող կադրերով։ Իսկ որակյալ կադրեր ապահովելու հիմնական նախադրյալը համապատասխան վարձատրության ապահովումն է։
ՀՀ ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով էականորեն բարձրացվելու են մեր պարեկային ծառայության պարեկների եւ արտաքին ծառայությանն առնչվող մյուս ծառայողների ամսական աշխատավարձերի չափերը։
Այս պահին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդում, մարզային վարչություններին ենթակա ՊՊԾ դասակներում նոր աշխատանքի ընդունվող մինչեւ 5 տարի զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների ամսական աշխատավարձի չափերը՝ լրավճարներով եւ հավելումներով, կազմում են համապատասխանաբար ըստ զինծառայության ստաժի 190 000 (0—2 տարվա ստաժ) եւ 193 000 (2—5 տարվա ստաժ) դրամ։ Առաջարկվող որոշման նախագծով սահմանված հավելումներով զինվորական ծառայության ստաժով ոստիկանությունում աշխատանքը սկսող կրտսեր պարեկների ամսական աշխատավարձը, ստաժներին համապատասխան, կազմելու է 320 000 դրամ, որը ներկայիս գործող 0—2 տարի զինվորական ստաժ ունեցողի 190 000 դր. աշխատավարձից 68 տոկոսով բարձր է։ Իսկ 2—5 տարի զինվորական ստաժ ունեցող նոր աշխատանքի անցած ոստիկանի աշխատավարձը կբարձրանա 69 տոկոսով՝ կազմելով 325 584 դրամ՝ այսօրվա 193 000 դրամի փոխարեն։
Սպայական կոչում ունեցող ոստիկանների գործող աշխատավարձերի չափերը մի փոքր ավելի են շարքային կազմի ստացած աշխատավարձերի չափից, բայց վարձատրության ընդհանուր հարթության վրա նույնպես բավականին ցածր են։ Գործադիրը նախատեսում է բարձրացնել նաեւ սպաների աշխատավարձերը։ Այսպես, 5—10 տարվա ստաժով սպա պարեկի ամսական աշխատավարձը կազմելու է 402 181 դրամ, որը եղած ամենաբարձր ցուցանիշից ավելի է լինելու 88 000 դրամով, իսկ ներկայիս գործող ոստիկանի սովորական աշխատավարձից բարձր է լինելու 97.5 տոկոսով։
Նախատեսվում են նաեւ խրախուսումներ որակյալ ծառայության դիմաց, որի՝ օրենքով սահմանված տարեկան ֆոնդը ընդունված կարգով հաշվարկվում է պաշտոնյայի դրույքաչափի 30 տոկոսի սահմաններում։ Արդյունքում՝ սպայական կազմի աշխատավարձերը կբարձրանան համապատասխանաբար 44 եւ 45 հազարական դրամներով՝ հասնելով 367 000—370 000 դրամի։
2—5 տարի աշխատանքային ստաժ ունեցող լեյտենանտի աշխատավարձը կհասնի 422 000 դրամի, իսկ ոստիկանության ավագ լեյտենանտի կոչումով ծառայողի աշխատավարձը՝ 457 000 դրամի։
Նախատեսված է նաեւ որոշ պաշտոնների անվանափոխում՝ կապված ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների հետ։ Ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել նաեւ մեկ այլ որոշման նախագիծ, որով պահպանվելու է ոստիկանության աշխատակիցների հավելավճարների չափը նաեւ նախատեսված կառուցվածքային փոփոխությունների ժամանակ։
Բարեփոխումների արդյունքում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գունդը, բացառությամբ հատուկ նշանակության գումարտակի, ներառվելու է նոր ստեղծվող պարեկային ծառայության մեջ, իսկ հատուկ նշանակության գումարտակը լինելու է Երեւանի վարչության կառուցվածքում։
«ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողների լրավճարների դեպքերը, չափերը եւ վճարման կարգը սահմանելու մասին» թիվ 710—Ն 4—րդ հավելվածում կատարվող փոփոխություններով նախատեսվում է պահպանել ամսական լրավճարների գործող չափերը։ Սրան զուգահեռ առաջարկվում է կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների անվանափոխություն՝ ապահովելով ամսական լրավճարների անփոփոխ չափերով վճարման իրավական հիմքերը։
Աշխատավարձերի բարձրացումը ոստիկանության համակարգի բարեփոխումների հիմնական քայլերից մեկն է, որը թույլ կտա կանխել այդ համակարգից որակյալ կադրերի արտահոսքը եւ նոր կադրեր ներգրավել։ Որակյալ կադրերի խնդիրը լուծվելու է նաեւ ուժեղացված ոստիկանական կրթության եւ վերապատրաստման համակարգով։ Այն հնարավորություն կտա ունենալ մի կողմից Հայաստան այցելողների համար պետության դեմքը ներկայացնող, մյուս կողմից էլ՝ քաղաքացուն որակյալ ծառայություն մատուցող ոստիկան։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

01-08-2020





29-09-2020
Ժամանակն է իրերն ու երեւույթներն իրենց անուններով կոչել
Թուրքը թշնամի է, այլ ոչ՝ հակառակորդ

Հայաստանը պատերազմի ...


29-09-2020
Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան
Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրայան Մեյն ...


29-09-2020
Թուրքիան եւ Ադրբեջանը վերածվել են համաշխարհային չարիքի
«Ողջ աշխարհը դա կհասկանա, երբ կրակ շնչող գազանը եռաժանիով ...


29-09-2020
Որտե՞ղ է թուրքին ներել-հանդուրժելու սահմանը
Թուրքիային նոր իրավիճակ է պետք, հանուն որի օգտագործում է ...


29-09-2020
Կենաց ու մահու հերթական պատերազմ
Կեսգիշերին հերթական կամավորական խումբը մեկնեց առաջնագիծ: Իսկ Քաշաթաղի շրջկենտրոն ...


29-09-2020
ՏՏ-ն պետք է կիրառություն գտնի էներգետիկայի բնագավառի խնդիրների լուծման համար
Ինչ է արվելու կիբերանվտանգության ապահովման համար

Որեւէ ոլորտի ...


29-09-2020
Կայսրինը Կայսրին տուէք, եւ Աստուծունը՝ Աստուծուն
Հին հրեաների մոտ օրենքը նույնականացվում էր կրոնի հետ: Դատավորները ...



29-09-2020
ՀՀ ԱԺ հայտարարությունը
2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ...

29-09-2020
Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք
Զարեհ Սինանյանը համախմբման կոչով դիմել է հայ ...

29-09-2020
Անհնար է հաղթել մի ժողովրդի
Որը ժամերի ընթացքում վերածվում է միասնական ...

29-09-2020
Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO