Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ՊՆ


Ադրբեջանը նոր «փուչիկի» կարիք ունի

Դավիթ Տոնոյանն ասել է, որ հայկական բանակը նույնպես սպասում է հրամանի

Ինչպես արդեն նշել ենք, այս օրերին Թուրքիան Ադրբեջանի հետ միասին զորավարժություններ է անցկացնում՝ ձգտելով ավելացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ վերականգնել ադրբեջանական բանակի հեղինակությունը, որի հզորության վերաբերյալ տարիներ շարունակ առասպելներ են հորինել նրանք, որոնց համար կարեւորը ոչ թե բանակն է, այլ սեփական գրպանն ու քսակը։ Փուչիկը, սակայն, պայթել է Տավուշի սահմանին Հայաստանի դեմ հրահրված պատերազմական գործողությունների ընթացքում, երբ հայկական կողմը ծանր հարված հասցրեց ադրբեջանական սադրանքին...
Ինչպես երեւում է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է հավատալ, որ կարող է փրկել իր դեմքը։ Նա հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի յոթ պայման է ներկայացրել, «որոնցից եւ ոչ մեկն ընդունելի չէ Ադրբեջանի համար»։ Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի այն մոտեցմանը, որ Ադրբեջանը պետք է բանակցի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ, նա նշել է, որ այդպիսի հանրապետություն գոյություն չունի, ոչ ոք նման պետություն չի ճանաչում, իսկ Հայաստանն էլ, «եթե խիզախությունը բավարարում է, թող ճանաչի, եթե ոչ, ուրեմն վախենում է»։ Այնուհետեւ հոխորտացել է. «Քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները»։
Պարզվում է՝ կովկասյան թաթարները, որոնք անցած տարեսկզբին, ի մեծ զարմանս իրենց, պետություն ստացան թուրքերի օգնությամբ, որոնք ազգ չեն, այլ ինչ—ինչ ցեղերի ներկայացուցիչներից կազմված մի խումբ, որոնց ադրբեջանցի անվանումը տրվել է Խորհրդային Միության իշխանության կողմից, չեն ուզում բանակցել մի ազգի հետ, որից խաղաղություն են մուրացել 1994 թ., որը պետականության այնպիսի ավանդույթներ ունի, այնպիսի ճանապարհ է անցել ու կռել հաղթանակներ, որոնցից զրկված են շատ ու շատ ժողովուրդներ։ Միայն այն փաստը, որ հայկական կողմը պատրաստ է բանակցություններ վարել ադրբեջանական կողմի հետ, ոչ միայն մեծ պատիվ է այսօր էլ սեփական ինքնության փնտրտուքների մեջ գտնվող հարեւանների համար, այլեւ շատ մեծ փոխզիջում։ Մշակութային գողությունը, «հարուստ» հարեւանների հաշվին կայանալու, նրանց պատմությանը տիրանալու փորձերը չեն կարող դառնալ ազգային ինքնության վկաներ, որովհետեւ ազգայինը չի հորինվում ու չի պարտադրվում, այն ազգի արյան ու բնավորության մեջ է եւ դրսեւորվում է ցանկացած իրավիճակում։
Երբ մեկը սուտ է ասում եւ այն կրկնում է մի քանի անգամ, առաջինն ինքն է հավատում իր ստին։ Այդպիսին է Իլհամ Ալիեւը, որը շարունակում է բարբաջել, թե Հայաստանն անընդունելի պայմաններ է առաջադրում, փորձում է փոխել բանակցությունների ձեւաչափը, ոչնչացնում է բանակցային ձեւաչափը, իրենք «այդ թուղթը նետում են աղբամանը»։ Մի ժամանակ էլ թուրք—ադրբեջանական շրջանակներում ոգեւորված խոսում էին, որ Էրդողանը Թրամփի նամակն է նետել աղբամանը։ Ինչպես երեւում է, Ադրբեջանի առաջնորդը չի ուզում հետ մնալ «հզորագույն» Էրդողանից եւ փորձում է հերոս երեւալ ադրբեջանական լսարանի աչքին։ Նրանց «հերոս» է պետք, պարզապես նոր փուչիկ։
Անդրադառնանք Ալիեւի մտքի հերթական գոհարին։ «Եթե հայկական զինված ուժերը չլքեն Ղարաբաղը, խաղաղություն չի լինի, չի կարող խաղաղություն լինել այն դեպքում, որ Ղարաբաղը Հայաստան է»։ Եվ ավելացրել է, որ ՀՀ վարչապետի յոթ պայմանի դիմաց միայն մեկ պայման է առաջ քաշում՝ «հայկական զինված ուժերը պետք է լքեն Ղարաբաղը»։
Արցախում միշտ ապրել են հայերը, եւ նրանք էլ կազմել են սեփական բանակը՝ պաշտպանվելու ադրբեջանական հրոսակներից։ Ըստ Ալիեւի՝ տարածքում ապրող հայերը պետք է թողնեն այն ու հեռանան, ոչ ոք այնտեղ չպիտի մնա, որպեսզի ադրբեջանցիները գան ու կարողանան «հերոսաբար գրավել այն»։ Հայերը պետք է թողնեն իրենց տները, հարազատ եզերքը ու գնան, որպեսզի ադրբեջանցիներն էլ չլացե՞ն՝ մոտավորապես այն տրամաբանությամբ, թե արցախահայերը պաշտպանվում են ու չեն թողնում իրենց սպանել։ Դե, այսպիսիների հարեւանությամբ ապրելն իսկապես ողբերգություն է…
Ալիեւի այս «մարտական կեցվածքը» բնորոշ չէ պարտված կողմին։ Թվում է՝ նրա հայտարարությունները պետք է ավելի զուսպ լինեին, բայց Թուրքիան այս փուլում դա թույլ չի տալիս։ Եվ գնալով կավելացնի սադրանքները։ Պատահական չէ, որ ադրբեջանա—թուրքական զորավարժությունների ֆոնին Ալիեւն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում այդ զորավարժությունները գնահատվել են որպես «երկու պետությունների միջեւ բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների եւս մի ապացույց»։ Ալիեւը զրույցի ընթացքում նշել է նաեւ, որ բարձր է գնահատում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին՝ հուլիսի 12—16—ը հայ—ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության ընթացքում։
Իսկ ահա ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով հուլիսի 30—31—ը Արցախում էր, անդրադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ հռետորաբանությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը՝ նշելով, որ հայկական կողմի համար հասկանալի չէ, թե երբ է այդ «ուշը»։
Իսկ այդ հանրապետության պաշտպանության նախարարի՝ նախագահի համապատասխան հրամանին սպասելու մշտական հայտարարությունների առչնությամբ Դավիթ Տոնոյանն ասել է, որ հայկական բանակը եւս սպասում է հրամանի…
Եվ դա հասկանալի է. շատ բան կորցնելով պատմության ընթացքում՝ մենք պետք է վերականգնենք կորսվածը ոչ միայն սոսկ վերականգնելու, այլ նաեւ կորցնողի համարումը վերջնականապես փոխելու համար։ Այսուհետ մեր պատմության ջրաղացը պետք է պտտվի մեր կամքով եւ ցանկությամբ։
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

01-08-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO