Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.09.2020
ԱՅԼՔ...


682 դեպքով հրդեհների թիվը նվազել է

Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին

682 դեպքով Հայաստանում հրդեհների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է։ Այս մասին «ՀՀ»-ի հետ զրույցում հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը։
6 ամսվա տվյալներով այրվել է շուրջ 2231 հեկտար տարածք, անցած տարի եղել է 4245 հեկտար։ Անտառների մասով նույն ժամանակահատվածում այրվել է մոտ 11,6 հեկտար տարածք, անցած տարի՝ 60 հեկտար։ «Այս տարի բուսածածկ տարածքներում հրդեհների մոտ 30 տոկոս նվազում ունենք՝ անցած տարվա համեմատ։ Ինչպես տեսնում ենք, տարբերությունը բավականին մեծ է։ Նախնական տվյալներով՝ նույն համամասնությունը կպահպանվի։ Աճի միտում այս պահին չկա, սակայն չի նշանակում, թե պետք է բացառենք»,–ասաց նա։
Այս տարի մոտ 80 տոկոսով նվազել է նաեւ անտառային հրդեհների քանակը։ Մի քանի տարի առաջ, երբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ բռնկվեց, որոշվեց հակահրդեհային պայմանները բարելավել, խոսվում էր նաեւ ավիացիոն միջոցներ ձեռք բերելու մասին։ Ս. Հայրապետյանի տեղեկացմամբ՝ իհարկե, որոշակի բարելավումներ եղան. «Սակայն արված բարեփոխումները բավարար չեն։ Անտառային հրդեհներն ամենադժվար մարվողներն են, այն պատճառով, որ ռելիեֆը, մասնավորապես՝ Հայաստանի պարագայում, լեռնային է։ Այնտեղ հրշեջ մեքենա տանելը, մոտեցնելը կարելի է ասել՝ անհնար է։ Շատ հաճախ ստիպված ենք լինում օգտագործել մարդկային ուժեր, փոքրիկ տեխնիկական միջոցներ, ինչը, իհարկե, այն արդյունքը չի տալիս, ինչ ցույց կտար հզոր տեխնիկան»։
Այս տարվա հրդեհների գերակշիռ մասն առաջացել է խոտածածկ եւ բուսածածկ տարածքներում՝ դրանք կազմում են ընդհանուր հրդեհների թվի 41—42 տոկոսը։ Ս. Հայրապետյանը նկատում է՝ որպես կանոն, այս թիվը պահպանվում է։ Անցած տարվա համեմատ այս տարի գրեթե նույն պատկերն ու ցուցանիշն է։ Բուսածածկ տարածքներում անցած տարի մոտ 4 անգամ աճ է եղել՝ պայմանավորված մի շարք գործոններով, այդ թվում՝ հուլիսի աննախադեպ շոգով, ջերմաստիճանը հասավ 40 աստիճանի. «Այս տարի հուլիսը բավականին «մեղմ» էր, երբեմն անձրեւային, ինչը մեծ ազդեցություն ունեցավ հրդեհների քանակի նվազեցման վրա։ Հուլիսին, նախորդ տարվա համեմատ, հրդեհների թիվը զգալիորեն պակաս է։ Շատ շոգ օրերին զուգահեռ ունեցանք նաեւ անձրեւային օրեր։ Համաձայն կանխատեսումների՝ մոտակա օրերը եւս անձրեւային են լինելու շատ մարզերում։ Սա նպաստում է հրդեհների քանակի նվազեցմանը։ Առջեւում դեռ օգոստոս եւ սեպտեմբեր ունենք՝ հրդեհավտանգ ժամանակահատված է։ Կախված եղանակային պայմաններից՝ կարող է աճ ունենանք»։
Միջազգային տարբեր վիճակագրական տվյալների համաձայն՝ հրդեհների առաջացման միայն 4—6 տոկոսն է բնական ճանապարհով ծագում, մնացած 94 տոկոսը մարդածին է։ Մարդկային գործոնով պայմանավորված հրդեհներն անզգուշության եւ անփութության հետեւանք են։ Լինում են նաեւ դիտավորյալ հրկիզումներ, որոնք, բարեբախտաբար, քիչ են։ Շատ տարածված պատճառ է անզգուշաբար ծխախոտի մնացորդը չորացած խոտի վրա նետելը։ Չոր խոտը պարարտ նյութ է հրդեհի համար։ Տարածված պատճառ է նաեւ առավել հրդեհավտանգ ժամանակահատվածում բնության գրկում խարույկ վառելը։ Ծայրահեղ դեպքում դա թույլատրվում է հատուկ վայրերում՝ հրդեհային անվտանգության կանոնների պահանջներին համապատասխան։ Այն դեպքում, երբ կրակը վառվում է մեկ մետր լայնությամբ հանքայնացված, մինչեւ հողը մաքրված շերտի վրա։ Անգամ այս դեպքում էլ պետք է զգույշ լինել։ Մարդածին հրդեհների տարածված պատճառ են նաեւ աղբի կուտակումը, ապակե եւ պլաստիկե շշերից առաջացող բռնկումները։ Ապակե շշերը ոսպնյակի դեր են կատարում՝ ֆոկուսացնելով արեւի ճառագայթները, այս ֆունկցիան կարող է կատարել նույնիսկ ջրով լցված պլաստիկե շիշը։
Հրդեհային անվտանգության բնագավառում մեր քաղաքացիների իրավագիտակցությունը Սերգեյ Հայրապետյանը ցածր է գնահատում՝ չնայած պարբերաբար իրականացվող տարբեր քարոզչական, բացատրական, ուսուցողական աշխատանքներին։ Բնական ճանապարհով առաջացող հրդեհները Հայաստանում շատ ավելի քիչ են։ Պատճառ կարող է լինել, օրինակ, կայծակը, իսկ մենք, ըստ ԱԻՆ աշխատակցի, կայծակաշատ երկիր չենք համարվում։ Այս տարվա հրդեհաշատ մարզերից առաջինը Երեւանն է՝ պայմանավորված բնակչության թվով. «Մայրաքաղաքում ապրում է, կարելի է ասել, Հայաստանի կեսը։ Այստեղ բազմաթիվ հաստատություններ եւ ենթակառուցվածքներ կան, բնականաբար, հրդեհների առաջացման հավանականությունը մեծ է։ Աշխարհում էլ է այդպես՝ քաղաքային բնակավայրերում հրդեհները գյուղական բնակավայրերի համեմատ ավելի շատ են լինում»։
Երեւանում կան որոշակի ռիսկային գոտիներ, որտեղ, Ս. Հայրապետյանի խոսքով, ամեն տարվա կանխատեսումներով հրդեհներ կարող են առաջանալ։ Անդրադառնալով Ծիծեռնակաբերդի տարածքի վերջին հրդեհին՝ ասաց, որ այս պահին հետաքննություն է իրականացվում. «Ցեղասպանության թանգարան—ինստիտուտի համապատասխան տեղեկանքում նշվում է, որ նյութական վնաս չի պատճառվել, այրված խոտածածկ տարածքը նյութական արժեք չի ներկայացրել, իսկ ծառատեսակները, պարզապես, ջերմահարվել էին։ Հետագայում դրանք ենթակա են վերականգնման»։ Մյուս հրդեհաշատ մարզերն են եղել՝ Արարատը, Լոռին, Կոտայքը։ «Սա սեզոնային բնույթ ունի։ Օրինակ՝ խոտածածկ տարածքների հրդեները մայիս, հունիս, հուլիս ամիսներին ավելի շատ հարավային շրջաններում են, աշնանը տեղափոխվում են հյուսիսային շրջաններ, որտեղ խոտածածկ տարածքներն ուշ են չորանում։ Ամենաքիչ հրդեհները Վայոց ձորում են լինում»,–մանրամասնեց Ս. Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ հրդեհավտանգ իրավիճակը բարձր ջերմաստիճանի պատճառով կարող է պահպանվել մինչեւ օգոստոս—սեպտեմբեր։ Հրդեհային անվտանգության մասին օրենքի համաձայն՝ հրդեհավտանգ ժամանակաշրջանում արգելվում է արտը հնձելուց հետո խոզաններ այրելը։ Սույն օրենքի համաձայն՝ արգելվում է նաեւ փշատերեւ տնկարկներում, հին հրդեհատեղերում, ծառատապալ անտառամասերում, հատումների մնացորդներ եւ փայտանյութ պարունակող հատատեղերում, չորացած խոտածածկով տեղերում, ինչպես նաեւ ծառերի սաղարթների տակ կրակ վառելը, վառվող լուցկի եւ ծխախոտի մնացորդ գցելը, որսի ժամանակ դյուրավառ կամ մարմանդ վառվող նյութերից պատրաստված խցկաններ օգտագործելը, յուղով ներծծված կամ բենզինով, նավթով եւ այլ վառելանյութերով հագեցած լաթեր թողնելը, ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լցավորելը, անսարք սնման համակարգ ունեցող մեքենաներ օգտագործելը, ինչպես նաեւ լցավորվող մեքենաների մոտ ծխելը կամ բաց կրակից օգտվելը, անտառային ֆոնդի խոտհարքներում չոր խոտ հրդեհելը։ Հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատժամիջոցներն են՝ առաջինի դեպքում 25—50 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ 50—150 հազար դրամ։ Դիտավորյալ հրկիզման դեպքում նախատեսված է քրեական պատասխանատվություն։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

01-08-2020





29-09-2020
Ժամանակն է իրերն ու երեւույթներն իրենց անուններով կոչել
Թուրքը թշնամի է, այլ ոչ՝ հակառակորդ

Հայաստանը պատերազմի ...


29-09-2020
Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան
Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրայան Մեյն ...


29-09-2020
Թուրքիան եւ Ադրբեջանը վերածվել են համաշխարհային չարիքի
«Ողջ աշխարհը դա կհասկանա, երբ կրակ շնչող գազանը եռաժանիով ...


29-09-2020
Որտե՞ղ է թուրքին ներել-հանդուրժելու սահմանը
Թուրքիային նոր իրավիճակ է պետք, հանուն որի օգտագործում է ...


29-09-2020
Կենաց ու մահու հերթական պատերազմ
Կեսգիշերին հերթական կամավորական խումբը մեկնեց առաջնագիծ: Իսկ Քաշաթաղի շրջկենտրոն ...


29-09-2020
ՏՏ-ն պետք է կիրառություն գտնի էներգետիկայի բնագավառի խնդիրների լուծման համար
Ինչ է արվելու կիբերանվտանգության ապահովման համար

Որեւէ ոլորտի ...


29-09-2020
Կայսրինը Կայսրին տուէք, եւ Աստուծունը՝ Աստուծուն
Հին հրեաների մոտ օրենքը նույնականացվում էր կրոնի հետ: Դատավորները ...



29-09-2020
ՀՀ ԱԺ հայտարարությունը
2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ...

29-09-2020
Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք
Զարեհ Սինանյանը համախմբման կոչով դիմել է հայ ...

29-09-2020
Անհնար է հաղթել մի ժողովրդի
Որը ժամերի ընթացքում վերածվում է միասնական ...

29-09-2020
Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO