Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Վեցերորդ «Արմաթ» լաբորատորիան՝ Մոշաթաղում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրն սկսվել է 2011 թվականից։ 2015 թ. Քաշաթաղի Վուրգավան գյուղի նորակառույց դպրոցում բացվեց շրջանի առաջին «Արմաթ» լաբորատորիան։ Այնուհետեւ այսպիսի հնարավորություններ ունեցան Իշխանաձորի, Հայկազյանի, Կովսականի Թ. Կրպեյանի անվ., Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցները։
2018-2019 թթ. «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ սկսվեց դպրոցի շենքի հիմնանորոգումը: Արցախի Հանրապետության կառավարության հատկացումներով արդեն փոխվել էր շենքի տանիքը: 2019-ի սեպտեմբերին տեղի ունեցան դպրոցի բացումն ու անվանակոչությունը։ Տարածքի առաջատար կրթօջախը կոչվեց Ապրիլյան քառօրյայի հերոս գյումրեցի Մերուժան Ստեփանյանի անունով։ Ներկա էին հերոսի ծնողները, հարազատներ, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը։
Թալիշի մարտական դիրքում 2016 թվականի ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը` շփման գծում ադրբեջանցիների հարձակումը հետ մղելիս, հերոսաբար զոհվեցին 4-րդ դասակի հրամանատար, պայմանագրային զինծառայող ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը եւ Վիկտոր Յուզիխովիչը՝ ոչնչացնելով 20-ից ավելի թուրք ասկյարի: Այժմ կրթօջախի երկրորդ հարկի միջանցքում հերոսի նկարն է եւ միշտ պատմում է իր ու բոլոր նահատակ հերոսների մասին։ Նույն հարկում 4-րդ դասարանի դասասենյակն է, որը սեպտեմբերի 10-ին դարձավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Սա մեծ նվեր է Մոշաթաղի, ինչու չէ, նաեւ հարեւան բնակավայրերի երեխաների համար։
Լաբորատորիայի բացմանը ներկա էին ԱՀ կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, փոխնախարար Միքայել Համբարձումյանը, ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը, աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, Մոշաթաղի համայնքապետ Սիրակ Սողոմոնյանը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր։ Սենյակի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Նարեկ Սողոմոնյանը եւ 7-րդցի Սոնա Գասպարյանը։ Ներկաները ծանոթացան լաբորատորիայի պայմաններին։ Պատին Մերուժան Ստեփանյանի նկարն է՝ ստեղծված եռաչափ տպիչով։ ԱՏՁՄ-ի նվերն է դպրոցին։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանը տեղեկացրեց՝ 2020 թ. հունվարի դրությամբ Հայաստանի (այդ թվում Արցախի) եւ Վրաստանի տարածքում գործում են 575 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ շուրջ 15,000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաներն ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը եւ մաթեմատիկային։ Լաբորատորիայում գործում են հետեւյալ սարքավորումներն ու ծրագրերը. Արմաթ օպերացիոն համակարգ, Եռաչափ տպիչ, թվային կառավարման CNC շաղափային եւ լազերային հաստոց, «ՍԵՌՈԲ» ռոբոտաշինության ուսումնական եւ ավտոմատացման հավաքածու, Այգեստան մինի համակարգիչներ, Աղուէս, Կրիայ։ Օրինակ՝ Եռաչափ տպիչի թվային մոդելավորումը թույլ է տալիս ստեղծել ցանկացած առարկաների եւ դետալների եռաչափ մոդելներ։
Աշակերտներն իրենց մոդելավորած առարկաները եւ դետալները կարող են տպել եռաչափ տպիչի միջոցով, դրա միջոցով նրանք կարող են պատրաստել եւ հավաքել նոր եռաչափ տպիչներ, տպել կաղապարներ եւ պատյաններ մինի համակարգիչների համար, ինչպես նաեւ առօրյայում օգտագործվող այլ սարքեր եւ իրեր։ Ս. Վարդանյանն անդրադարձավ նաեւ նախագծի իրականացման արդյունքում ակնկալվող կարեւորագույն արդյունքներին, որից կարեւորեց տեխնոլոգիական կրթության խթանումը Հայաստանում։ Դպրոցի հանդիսությունների սրահում Ս. Վարդանյանը եւ ԱՏՁՄ աշխատակից Ավագ Սայանը տեսահոլովակով անդրադարձան իրենց գործունեությանը։
Ս. Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ԱՀ ԿԳՄ նախարարությանը՝ ծրագրին նաեւ ֆինանսապես աջակցելու համար։ Հույս հայտնեց, որ դպրոցի, ինչպես նաեւ հարեւան բնակավայրերի աշակերտները սիրով կմասնակցեն լաբորատորիայի դասընթացներին, տեխնոլոգիական գիտելիքներով կհարստանան։ ԱՀ ԿԳՄ նախարար Լ. Ղարախանյանը եւ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մ. Ալավերդյանը գոհունակություն հայտնեցին, որ շրջանի հյուսիսային թեւում նույնպես սկսեց գործել նման լաբորատորիա։ Շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին։
Դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ դպրոցն ունի 19 ուսուցիչ, կա քիմիայի մասնագետի կարիք։ 53 աշակերտներից 4-ն առաջին դասարանցիներ են, 3-ը՝ 12-րդ։ Հույս հայտնեց՝ մոտ 15 աշակերտ կմասնակցի լաբորատորիայի դասընթացներին։ Շնորհակալություն հայտնեց բարերարներից, որ հիմնանորոգեցին տարածքի առաջին կրթօջախներից մեկը, եւ այսօր արդեն ունեն «Արմաթ» լաբորատորիա, ինչի համար հայտնեց գոհունակություն Արցախի կրթական ոոլորտի ղեկավարությանը եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը՝ հանձին Ս. Վարդանյանի։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

12-09-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO