Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Թող խաչի զորությունը պահապան լինի բոլորիս

Սեպտեմբերի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց !աչվերացի տոնը: Գործող եկեղեցիներում, նաեւ՝ Բերձորի Սուրբ Համբարձման, մատուցվեց տոնական, սուրբ եւ անմահ պատարագ:
Ինչպես ընդունված է, առավոտյան հնչեցին եկեղեցու զանգերը, եւ հոգեւոր երգչախմբի ուղեկցությամբ՝ Քաշաթաղի հոգեւոր հովիվ տեր Բենիամին քահանա Ծատուրյանը Տերունական աղոթքով սկսեց սուրբ պատարագը, որին ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը, Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը, Ստեփանակերտից ուխտավորներ, «Աշխարհի հայեր» գիտապատմամշակութային բարեգործական հասարակական կազմակերպության անդամներ՝ նախագահ Անահիտ Դանիելյանի ղեկավարությամբ, բերձորցիներ, հյուրեր: Հաշվի էր առնվել համավարակի կանխարգելումը:
Ավարտելով սուրբ պատարագի մատուցումը՝ տեր Բենիամինը ներկայացրեց !աչվերացի խորհուրդը: !աչվերացը ՀԱԵ հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն շարժական է եւ ընկնում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի: Սուրբ !աչը տոնվում է պարսկական գերությունից Հիսուսի !աչափայտի` Երուսաղեմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման) առթիվ: Սուրբ !աչի գյուտից հետո Հեղինե թագուհին, սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով, Գողգոթայի վրա կառուցեց Սուրբ Հարության տաճարը եւ այնտեղ կանգնեցրեց Տիրոջ !աչափայտը: Պարսկաստանի !ոսրով Ամբարիշտ թագավորը 610 թ., մեծ զորք տալով իր !ոռեմ զորավարին, ուղարկեց հունաց աշխարհ, եւ վերջինս 614-ին, տասնինն օր շարունակ պաշարելով Երուսաղեմ քաղաքը եւ փորելով քաղաքի հիմքերը, այն գրավեց: Կոտորվեց 57 000 եւ գերի վերցվեց 35 000 մարդ, նաեւ՝ Զաքարիա հայրապետը: Պարսիկները Սուրբ Հարության տաճարից բռնագրավեցին Աստվածընկալ Սուրբ !աչը եւ տաճարի ոսկյա ու արծաթյա սպասքները եւ տարան Պարսկաստան: !ոսրով թագավորը դիմավորում է Տերունական !աչը: Պարսից թագավորը մեծ պատվով պահեց այն իր գանձարանում եւ !աչի առջեւ անշեջ կանթեղ էր մշտապես պահում: Հետագայում Հերակլը հաղթում է ճակատամարտերից մեկում, եւ !ոսրովը սպանվում է, իսկ Սուրբ !աչը Պարսկաստանից հանդիսավոր թափորով փոխադրվում է հայոց Կարին քաղաք, ապա՝ Կոստանդնուպոլիս, հետո՝ Երուսաղեմ:
Գերեդարձության ճանապարհին !աչը գրեթե ամեն տեղ բարձրացվում է եւ ամենուր ցնծություն առաջացնում, որը կարծես վերապրումն էր Քրիստոսի հարության: Այդ դեպքերն էլ պատճառ դարձան !աչվերացի տոնի հաստատման համար: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաեւ հունական մասի հայոց զորքը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ։ Կարնո լեռների ստորոտներից մեկում !աչը ցած է դրվում, եւ այդ տեղից վճիտ աղբյուր է բխում։ Այստեղ կառուցվում է !աչավանքի եկեղեցին։ Սուրբ պատարագը մատուցելուց հետո տեր Բենիամինը քարոզով դիմեց ներկաներին, տեղեկացրեց՝ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ !աչին նվիրված 4 տոն ունի, որից ամենակարեւորը !աչվերաց-Սբխաչն է։ Տերունական աղոթքով դիմեց առ Աստված, որ տերը զորավիգ լինի ազգին հայոց, սահմանի զինվորին, որ մեր հայրենիքն է պաշտպանում։ Գոհունակություն հայտնեց, որ Ստեփանակերտից ուխտավորներ ներկա եղան սուրբ պատարագին։ Տեղեկացրեց նաեւ՝ պատարագին ներկա էր Սուրբ Համբարձման եկեղեցու խաչքավոր Լորիս Եղոյանը, ում հովանավորությամբ բարեկարգվում է եկեղեցու տարածքը։ Ասաց նաեւ՝ սեպտեմբերի 26-ին քրիստոնյա աշխարհը տոնելու է Սուրբ Գեւորգի օրը։ Սուրբ պատարագ է մատուցվելու նաեւ Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի Սուրբ Գեւորգ եկեղեցում։ Ուխտավորներին հրավիրեց՝ մասնակիցը լինեն հոգեւոր արարողությանը։
Օրվա ընթացքում եկեղեցու բակում «Աշխարհի հայեր» բարեգործական հիմնադրամի կողմից կայացավ «Եղիցի լույս» համերգային ծրագիրը։ «Աշխարհի հայեր» համերգին մասնակցեց Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնի «Արցախի բալիկներ» երգի պարի համույթը (ղեկավար՝ Արմեն Հովսեփյան)։ Շվիի նվագով, երգ ու ասմունքով, պարային կատարումներով ներկաներին ոգեւորեցին ուխտավորները՝ Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգիչ-երաժիշտները, «Արցախի բալիկներ» համույթի սաները։ Պարային կատարումներով հանդես եկավ Բերձորի արվեստի դպրոցի պարի խմբակը՝ Աննա Մովսեսյանի ղեկավարությամբ: «Արցախի բալիկներ» համույթի ղեկավար Արմեն Հովսեփյանը ողջունեց բերձորցիներին, շնորհավորեց տոնի առթիվ եւ ասաց. «Բերձորը, որը միավորում է Հայաստանն ու Արցախը, իր ռազմավարական նշանակությամբ գոհար է։ Ես եւ ողջ հայությունը ցանկանում ենք, որ Բերձորը շենանա, դառնա 10, 15, 20 հազարանոց քաղաք, ամուր կամուրջ։ Մաղթում եմ ուժ, եռանդ, ստեղծագործականություն, որին դուք արժանի եք»։
Ուխտավորների հետ էր նաեւ ԱՀ ԿԳՄՆ ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչ, գրող Աշոտ Սարգսյանը։ !ոսելով Սուրբ !աչի մասին՝ Ա. Սարգսյանը կարեւորեց !աչի աստվածային զորությունը։ «Աշխարհի հայեր» ՀԿ նախագահ Ա. Դանիելյանը զրույցի ընթացքում ասաց՝ 2012-ից են գործում, բացի բարեգործական ծրագրերից, զբաղվում են նաեւ հոգեւոր անվտանգության խնդիրներով եւ «Եղիցի լույս» համերգային ծրագրով կազմակերպում են ուխտագնացություններ։ Այս տարիների ընթացքում ուխտագնացությամբ այցելել են Արցախի բոլոր շրջաններ, Շուշիի քրեակատարողական հիմնարկ, ՀՀ մարզեր, բնակավայրեր։ Քաշաթաղի շրջանում առաջին անգամ ուխտագնացության են եկել 2012-ին՝ Ծիծեռնավանք։ Այս տարի, կապված համավարակի հետ, ուխտագնացությունները գրեթե դադարեցրել էին, եւ սա առաջին նման միջոցառումներից էր։ Կարեւորեց, որ ուխտավորների կազմում տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են, որոնց թվում էին Շուշիի պետական թատրոնի տնօրեն Լեոնիդ Հարությունյանը, գրող Արիս Արսենին, ԱՀ արտակարգ իրավիճակների վարչության նախկին ղեկավար Ասլան Գրիգորյանը, այլք։ Համերգից հետո ուխտավորները Հակարի գետի ափին կազմակերպեցին հյուրասիրություն-մատաղ։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

15-09-2020





29-10-2020
Արեւելյան նուրբ զրույցներ՝ արաբական աշխարհի հետ
Խորհրդային հայտնի «Անապատի սպիտակ արեւը» կինոֆիլմի բազում թեւավոր արտահայտություններից ...


29-10-2020
Հայը կռվում է շատերի համար, իսկ նրանց լռությունը սոսկ ինքնասպանություն է
Թուրքիան նետվում է Միջին Ասիա՝ պանթուրանական ծրագրերի հետեւից



29-10-2020
Ռուսաստանը Թուրքիայում, ի վերջո, կկառուցի՞ ատոմակայան
Ի՞նչ է ենթադրում «Akkuyu» ԱԷԿ նախագծային ընկերությունից «Ինտեր ՌԱՕ»-ի ...


29-10-2020
Թուրքական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում եւ Ռուսաստանի համբերությունը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմը նոր ձեւեր է ընդունում: ...


29-10-2020
Սե՞ր, թե՞ բարեկամություն...
Սկիզμը՝ նախորդիվ

Յակոբ Սամսոնովիչը նաեւ դարդիման էր, չափազանց ...


29-10-2020
Ով ինչ է անում եւ ինչ կարող է անել այսօր
Հասարակության դիմադրողականության ընկալումների ու դրսեւորումների մասին

Արվեստի ...


29-10-2020
«Եւ նա բռնեց այն վիշապին, այն առաջի օձին, որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի»
Յոթերորդ սկավառակի դատարկման ժամանակը եկավ, ինչը մեծ ողբի ավարտման ...



29-10-2020
ՌԴ-ն տարածաշրջանում միշտ եղել է կայունություն հաստատող պետություն
Ռուսաստանը տարածաշրջանում կայունություն ...

29-10-2020
Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

29-10-2020
Բարեգործական համերգ՝ նվիրված Արցախին
Եվրոպայում ճանաչում վայելող մի շարք հայ արտիստներ, ...

29-10-2020
ՀԱԳՄ-ն կաջակցի զբաղվածությամբ ապահովմանը
Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետեւանքով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO