Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.11.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայ բեմարվեստի զարդը՝ «Ալմաստը»

Սարյանի տուն-թանգարանում բացվել է օպերայի սարյանական էսքիզների ցուցադրությունը

Հայաստանի մշակութային օրերի տասնօրյակի շրջանակներում Մոսկվայի Մեծ թատրոնի մասնաճյուղում 1930 թ.՝ 90 տարի առաջ առաջին անգամ բեմադրվեց «Ալմաստ» օպերան։

Երեւանյան պրեմիերան տեղի ունեցավ 1933 թ. հունվարի 20-ին, որով նշանավորվեց Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բացումը։ «Ալմաստը» վերաբեմադրվեց 1939-ին արդեն Մարտիրոս Սարյանի նկարչական ձեւավորմամբ։ «Օպերայի բոլոր չորս գործողությունները կազմում են մի ամբողջական, մոնումենտալ կտավ, որը միայն կառուցվածքով է բաժանված չորս գործողությունների։ Ձեւավորումը նույնպես պետք էր այդպիսի միասնության ենթարկել։ Ահա թե ինչու առանձին տպավորիչ մանրամասներ տալու գայթակղությունը պետք է իր տեղը զիջեր ընդհանուր մտահղացմանը։ ... Իմ նպատակն էր թատերական ռեալիզմի սկզբունքներից ելնելով տալ մոնումենտալ ձեւավորում, որը կնպաստեր դրամատիկ գործողության ծավալմանը, կօգներ դիտողին հետեւել դրա ընթացքին եւ վայելել հայկական մեղեդիների վրա հիմնված՝ Ալեքսանդր Սպենդիարյանի հիանալի երաժշտությունը»,-գրել է Մարտիրոս Սարյանը 1939 թ.։

Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանի նախաձեռնությամբ եւ Թբիլիսիի Հայոց երաժշտական ընկերության աջակցությամբ 1916 թ. գարնանը Թբիլիսիում կայացել էր Սպենդիարյանի եւ մեծ բանաստեղծ Թումանյանի առաջին հանդիպումը։

«Բանաստեղծի հետ ունեցած երկարատեւ զրույցների ժամանակ կոմպոզիտորի ուշադրությունն առանձնապես գրավեց «Թմբկաբերդի առումը» պոեմը, որի բովանդակությունը լիովին համընկնում էր նրա ստեղծագործական մղումներին: Հենց այս պոեմն էլ հիմք ծառայեց «Ալմաստ» օպերայի համար»,-գրել է դիրիժոր, երաժշտական գործիչ Գեւորգ Բուդաղյանը։

Մ. Սարյանի հոբելյանական տարում Սպենդիարյանի 150-ամյակի տոնակատարություններին ընդառաջ օրեր առաջ նկարչի տուն-թանգարանում բացվեց «Ալմաստ» օպերայի սարյանական էսքիզների ցուցադրությունը։ Այն կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահի, Սպենդիարյանի տուն-թանգարանի եւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի համատեղ ջանքերով:

Ներկայացված են շուրջ 3 տասնյակ բեմապատկերների, դիմանկարների, հագուստի ցուցանմուշներ։ Ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ դեկտեմբերի 15-ը։

Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի խոսքով, հայ ազգի երեք մեծագույն զավակները՝ Թումանյանը, Սպենդիարյանն ու Սարյանը կարողացել են կերտել բարձր արվեստի նմուշ, որով մեր ազգը կարող է հպարտանալ եւ ցույց տալ աշխարհին մեր ժառանգությունը։ «1939 թվականի «Ալմաստ» օպերայի բեմադրությունը Սարյանի երրորդ փորձն էր՝ իր ձեւավորումները հասցնելու այն մակարդակին, որին ձգտում էր։ Հիանալի կատարողներ ունեինք՝ Տաթեւիկ Սազանդարյան, Պավել Լիսիցյան։ Երկուսի դիմանկարն էլ կերտել է Սարյանը, եւ դրանք այսօր տեղ են գտել ցուցադրության մեջ»,-ասաց տիկին Սարյանը։

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի բնորոշմամբ, օպերան մեր անցյալի հզոր վարպետների համագործակցության, ստեղծագործական եղբայրության արտահայտությունն էր, որտեղ մեկտեղվել է յուրաքանչյուրի գիտելիքների եւ արվեստի հանրագումարը։ «Սպենդիարյանի օպերան եթե դիտարկենք կայացած դրամատուրգիական մեծ կառույցի համատեքստում, ինչպիսիք են՝ մեզ հայտնի բարձրագույն օպերային արվեստի նմուշները՝ Վերդիի, Վագների, Մոցարտի, Պուչինիի, ապա այս չափանիշների տեսակետից «Ալմաստը» եզակի երեւույթ է իր հագեցածության, դրամատուրգիական բարձր պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից»,-մեկնաբանեց Մանսուրյանը։ Նրա խոսքեվ, եթե Արմեն Տիգրանյանի սիրված օպերան ամբողջությամբ երգեցողություն է, ապա Սպենդիարյանինը՝ սիմֆոնիա, որտեղ կան դրամատուրգիական բախումներ ոչ միայն սյուժեի, այլեւ երաժշտական մտածողության մեջ։ «Այս տեսակետից եզակի է «Ալմաստի» դերը հայ բեմական երաժշտական արվեստում, հաշվի առնելով այն հսկայական սիմֆոնիզմը, որը պարունակում է նաեւ Մարտիրոս Սարյանի գեղանկարչությունը՝ դիմանկարից, բնապատկերից մինչեւ ֆրեսկոներ եւ գրքերի նկարազարդում»,-հավելեց կոմպոզիտորը։

Գրականագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավիկ Իսահակյանն անդրադարձավ երեք հանճարների պատմական հանդիպմանը, որի արդյունքում էլ ի վերջո «ծնվեց» «Ալմաստ» ազգային օպերան։ «Պարզ էր, որ նրանց համագործակցությամբ ստեղծված օպերան պետք է շատ բարձր արժեք ունենար։ Այդ ամենի մասնակիցն էր նաեւ Ալեքսանդր Թամանյանը։ Ավետիք Իսահակյանը հիշում էր, որ երբ կառուցվում էր օպերայի շենքը՝ 1929 թվականին, Թամանյանն իրեն կանգնեցրել է կառույցի առաջ եւ ասել. «Ավետի՛ք, լավ լսի՛ր, այս քարերը հայերեն են խոսում»,-ասաց գրականագետը՝ ընդգծելով, որ միշտ չէ, որ նորարարությունը լավ է։ Դա առավելապես վերաբերում է դասական գործերին, քանի որ ո՛չ դասական տեքստը խմբագրման կարիք ունի, ո՛չ երաժշտությունը, ոչ էլ՝ Սարյանի նկարազարդումներն ու ձեւավորումները։

Նախապատրաստվում է «Ալմաստի» նոր բեմադրություն՝ սարյանական էսքիզներով

«Մեր երեք հսկաներից միայն Սարյանն էր, որ տեսավ իրենց «զավակին» բեմում։ Սպենդիարյանը երազում էր, որ «Ալմաստ» օպերայի պրեմիերան լինի հենց Երեւանում, սակայն առաջինը եղավ Մոսկվայում, այնուհետեւ Օդեսայում, Թիֆլիսում եւ հետո միայն Երեւանում։ Այնուամենայնիվ, Երեւանի բեմադրությունն այնքանով է արժանահիշատակ, որ ապրում է մինչեւ մեր օրերը»,-ասաց Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։

Անցած տարի դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ նստաշրջանում Սպենդիարյանի 150-ամյակն ընդգրվեց կառույցի օրացույցում, Հայաստանում ստեղծվեց պետական հոբելյանական հանձնախումբ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում Մ. Օթարյանն ասաց, որ կոմպոզիտորի հոբելյանին ընդառաջ բավական լավ ծրագրեր են ներկայացրել, մասնավորապես, կլինեն հրատարակչական աշխատանքներ՝ նոտային հրատարակչություններ։ Բացառիկ տպագրություն է լինելու Գեւորգ Բուդաղյանի «Ալմաստի» գործիքավորման տպագրությունը, որի ձեռագիրը պահվում էր տուն-թանգարանում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո նախապատրաստվում է մեծ պատկերագիրք։ «Կլինեն նաեւ մեծ համերգներ, ծրագրեր կան նաեւ Մոսկվայում, որոնք դեռ պետք է հաստատվեն։ Այս պահին տուն-թանգարանն աշխատում է 150-ամյակի բրենդի վրա, որպեսզի մեկ կերպարով կարողանանք ներկայանալ աշխարհին։ Սպասվում են նաեւ անակնկալներ. նկատենք, որ թանգարանը մշտապես աչքի է ընկել ինքնատիպ ծրագրերով եւ նախաձեռնություններով»,-շեշտեց զրուցակիցս։

Օթարյանի խոսքով, 150-ամյակի բացառիկ եւ կարեւորագույն իրադարձություններից կլինի «Ալմաստ» օպերայի սարյանական բեմադրության վերարտադրությունը. «21-րդ դարի սերունդն էլ պետք է ապրի այն հրճվանքը եւ երաժշտական բավարարվածությունը, որն ունեցել են 20-րդ դարում մեր մեծերը՝ դիտելով երեք հսկաների համատեղ ստեղծած օպերան։ Նրանք մի բան են ստեղծել, որին չես կարող միջամտել, բայց նորարարական նրբերանգներով կարելի է պատրաստվող բեմադրությունը մոտեցնել 21-րդ դարի սերնդին»։

Մեր մեծությունները աշխարհին ներկայացնելու խնդիր ունենք։ Այն փաստը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է Սպենդիարյանի 150-ամյակը հայտնի մարդկանց օրացույցում, հիանալի հնարավորություն է այդ բացը լրացնելու համար։ Այս մասով անելիք ունենք նաեւ մենք ինչպես պետական մակարդակում, այնպես էլ՝ մնացած հարթություններում, որպեսզի սպենդիարյանական երաժշտությունը առավելագույնս հանրայնացվի ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս։ «Իհարկե, մենք մեր մեծերին դրսում ներկայացնելու խնդիր ունենք, այդ թվում՝ Սպենդիարյանին։ Առաջիկա տարին լավ առիթ է օգտագործելու այդ հնարավորությունը։ Ասում են՝ կոմպոզիտորներն ապրում են այնքան ժամանակ, քանի դեռ կատարում են նրանց ստեղծագործությունները»,-ասաց Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենը։

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը մեզ տեղեկացրեց, որ օպերայի ստեղծագործական կազմն արդեն ձեռնամուխ է եղել «Ալմաստ» օպերայի բեմադրական աշխատանքներին։ «Մեծ պատիվ է մեր երեք հսկաների ստեղծագործությունը մարմնավորված տեսնել բեմում։ Մենք հարազատ ենք մնալու Մարտիրոս Սարյանի էսքիզներին։ Ինքնըստինքյան պահպանվելու են նաեւ երաժշտությունն ու բովանդակությունն այնպիսին, ինչպիսին կա»,-ասաց նա։ Ռեժիսորը Հովհաննես Հովհաննիսյանն է։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

15-09-2020





25-11-2020
Արցախի հիմնախնդիրը՝ միջազգային իրավունքի համատեքստում
Անկախության ճանաչումը հանուն փրկության

Պատերազմի օրերից սկսած ...


25-11-2020
«Իմ կենացը մի խմեք, այլ շարունակեք իմ գործը»
«Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է»


25-11-2020
Անկարան վերահսկում է Ֆրանսիայի 2600 մզկիթից 320-ը
Երբ ավելանում են «գայլերը», քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է մտածել ...


25-11-2020
Եռակողմ հայտարարության նախաձեռնողն ամեն կերպ կձգտի պահպանել այն
ՌԴ-ն մատնանշում է Արցախում խաղաղությունը խաթարելու փորձ անողներին



25-11-2020
Առկա իրողություններում չի կարելի բացառել տարածաշրջանային զարգացման որեւէ սցենար
Պետականության ուժեղացման ռեսուրսները հնարավոր է ապահովել միայն ազգային ներուժի ...


25-11-2020
Ռազմավարական ակնարկ Իրանին
ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկել Մերձավոր Արեւելք

Իրաքում ...


25-11-2020
Ամրոցները՝ Որոտանի ափերին
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ




25-11-2020
Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան ...

25-11-2020
ՀՀ վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կրթության, ...

25-11-2020
Ռուսական կենտրոնն սկսել է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում ...

25-11-2020
Մխիթարյանի նոր ռեկորդները եւ հնարավոր պայմանագիրը
Իտալական «Ռոման» պատրաստվում է երկարաձգել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO