Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հայկական նավեր. Մեր պատմության «բեկորներն» աշխարհի ծովերում

Որ միջնադարյան Հայաստանում չափազանց զարգացած է եղել ծովային մշակույթը` նավագնացությունն ու նավաշինությունը, առավելապես իմացանք «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի անդամների շնորհիվ: Նրանց, որ վերականգնեցին հայկական միջնադարյան նավատեսակներից շատերը, դրանցից մեկը կառուցեցին սեփական ձեռքերով, կոչեցին «Կիլիկիա» ու դրանով դուրս եկան աշխարհի ջրային տարածություններ. հատեցին բազում ծովեր եւ օվկիանոս:
Ակումբի անդամներն զբաղվում են նաեւ գիտահետազոտական աշխատանքներով: Եվ «Կիլիկիայի» ճամփորդությունը նաեւ այդ խնդիրն էր հետապնդում: Այն փաստորեն գիտարշավ էր. նավարկում էին այն վայրերով, որտեղ միջնադարում նավարկել էին հայկական նավերը, եւ հավաքում փաստեր, բացահայտում շատ ու շատ մանրամասներ հայ նավագնացության ու նավաշինական մշակույթի մասին:
Միաժամանակ, միջնադարյան մեր մատյաններից քաղած նյութերը, նաեւ այլ երկրների` Ռուսաստանի, Անգլիայի, Վենետիկի, Հնդկաստանի արխիվներում կատարած ուսումնասիրությունները նրանց բերեցին մի քանի կործանված հայկական նավերի հետքերի վրա: Ըստ «Կիլիկիայի» նավապետ Կարեն Բալայանի՝ իրենք առայսօր գիտեն ջրերում խորտակված 19 հայկական նավերի մասին. ե՞րբ են խորտակվել, ինչու՞, ի՞նչ պայմաններում:
19-ի մասին գիտեն, իսկ ահա Կարիբյան ծովում խորտակված, հնդկահայերին պատկանող «Կեդախի վաճառական» կոչվող առեւտրային նավն արդեն իսկ հայտնաբերվել է: Միաժամանակ պարզել են, թե ինչո՞ւ եւ ի՞նչ պայմաններում խորտակվեց այն: Ուսումնասիրել են` ի՞նչ է մնացել նավից, ի՞նչ վիճակում են բեկորները, կատարել են ստորջրյա անհրաժեշտ նկարահանումները եւ այլն, եւ այլն:
Այս նավի մասին նրանք պարզեցին 2007-ին, «Կիլիկիայով» իրենց ճանապարհորդությունից հետո, դեռ վաղուց, երբ զբաղվում էին հնդկահայերին պատկանող նավերի ուսումնասիրություններով:

Առեւանգված նավը

«Կեդախի վաճառականը» առեւանգվում է Հնդկական օվկիանոսից` անգլիական հայտնի ծովահեն Վիլյամ Քիդի կողմից, 1698 թ.: Նավի առեւանգումը լուրջ խնդիրներ առաջացրեց անգլիական Արեւելահնդկական ընկերության համար, քանզի կնքած պայմանագրի համաձայն, հայերի օգնությամբ էին իրենց գործունեությունը ծավալում այս տարածաշրջանում: Հայերն ունեին նույն կարգավիճակը, նույն իրավունքները, ինչ որ ունեին անգլիացիները։ Նրանք դաշնակիցներ էին: Անգլիացիների առջեւ դժվարությամբ էին բացվում հնդկական նավահանգիստների դռները, ուստի որոշ նավահանգիստներ մուտք գործելու համար oգտագործում էին եւ՛ հայերին պատկանող նավերը, եւ՛ նավարկում էին հայկական դրոշի ներքո:
Նավի առեւանգումը ոչ միայն բողոքի մեծ ալիք առաջացրեց հայկական շրջանակներում, այլեւ բացասական լուրջ հետեւանքներ կարող էր ունենալ հենց իրենց` անգլիացիների համար: Փաստորեն, կորչում էր վստահելի գործընկերոջ իրենց առեւտրային համբավը. արդյունքում ֆինանսական լուրջ կորուստների առջեւ կարող էր կանգնել անգլիական ընկերությունը: Մի բան էր մնում. անգլիական արդարադատությունն իր խոսքն ասեր Վիլյամ Քիդի վերաբերյալ: Դեպի Անգլիա բողոքներ էին հասնում ոչ միայն հայերից, այլեւ անգլիացիներից: Թագավոր Վիլյամ Երրորդին այլ բան չէր մնում, քան Քիդին ձերբակալել, բերել Անգլիա, դատել նրան եւ կախաղան բարձրացնել:
Իսկ մինչ այդ արդեն ծովահենը առեւանգած նավը հասցրել էր Կարիբյան ծով: Քիդից հետո անձնակազմը դեռ երկար ապրում էր նավում` ամենայն հավանականությամբ, սպասելով նավապետի վերադարձին: Ապրում էր նավի վրա եղած պաշարներով: Երբ դրանք սպառվեցին, նրանք լքեցին նավը: Իսկ 1699-ին նավն արդեն խորտակվում է:
Ասենք, որ հնդկահայերին պատկանող այս նավի ջրատարողությունը 400 տոննա էր: Այդ մասին պատմում են փաստաթղթերը եւ պահպանված գրավոր վկայությունները:

Ինչպես գտան

Հավաքած տեղեկությունների համաձայն՝ արդեն գիտեին, թե մոտավորապես որտեղ, որ կղզիների մոտ կարող է խորտակված լինել նավը: «Այասի» տղաներն անցան գործի: «ԱՆԱՀԻՏ» ասոցիացիայի հետ համատեղ, որի ղեկավարը շվեյցարահայ Ղալումյանների ընտանիքն էր, վերջիններիս պատկանող առագաստանավով եւ միջոցներով, նաեւ նրանց մասնակցությամբ ձեռնարկվեց նավավարություն դեպի Կարիբյան ծով:
Դեռ տեղ չհասած՝ լուր հասավ, որ հայկական նավը գտել է տեղացի ձկնորսը, եւ արդեն նախնական հետազոտության է ենթարկվել ամերիկացիների ստորջրյա հնագետների կողմից: Տեղ հասնելուց հետո մեր տղաները, ովքեր նաեւ սուզորդներ են, սուզվեցին ու տեսան մարջաններով ու խիտ բուսականությամբ ծածկված մի զանգված: Ավելի մոտեցան, շոշափեցին: Նավ էր: Կորպուսն այլեւս չկար: Միայն մետաղյա հրանոթներ էին: 26 հատ: Նկարահանեցին:
Ամերիկյան Ինդիանա համալսարանի հետազոտողները` ստորջրյա հնագետները, Չարլզ Բիքերի գլխավորությամբ, նույն տարի սկսեցին պեղել հայկական նավը: Նրանք ավելին գտան. մարջանների տակ հայտնաբերեցին նավի` որոշ փայտյա մասեր: Դրանք ուղարկեցին Միացյալ Նահանգներ` լաբորատոր հետազոտությունների: Եզրակացությունն անվրեպ էր. փայտը Հնդկաստանի փայտ էր: Հետագա հետազոտություններն արդեն հաստատեցին նաեւ հիմնական վարկածը. հիրավի, նավը «Կեդախի վաճառականներ» հայկական առեւտրային նավն է:
Իսկ եթե անդրադառնանք ակումբի անդամների մատնանշած` կործանված մյուս 19 նավին, որոնց մասին ունեն համապատասխան տեղեկություններ, ապա դրանք լքված նավեր չեն եղել, չեն խորտակվել, այսպես ասած, «դատարկվելուց» հետո, ինչպես «Կեդախի վաճառականն» էր: Խորտակվել են փոթորիկներից: Պահպանվել են փաստաթղթերը, թե որ նավն ինչով է եղել բեռնված, ինչ է տեղափոխել, որ երկրից` որ երկիր: Իսկ հնդկահայերի այս նավերը հիմնականում տեղափոխում էին ոսկի, արծաթ, համեմունքներ, մետաքս, այլ կտորեղեն, եւ ընդհանրապես այն ամենը, ինչի առեւտուր անում էին եվրոպական երկրները, Հնդկաստանը եւ տարածաշրջանի մյուս պետությունները: Նշանակում է` դրանք դեռեւս «բեռնված են» այդ ապրանքներով, նշանակում է` այդ նավերի հայտնաբերումը շատ ու շատ այլ բաների մասին կպատմի:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

15-09-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO