Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.11.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Միջինարեւելյան վերջին զարգացումները կփոխեն տարածաշրջանի դեմքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած կառավարության միջինարեւելյան քաղաքականությունը ի սկզբանե ուղղված է եղել Իրանի մեկուսացմանը՝ տնտեսական խիստ սահմանափակումներով, ինչը պայմանավորվել է Թեհրանի արտերկրյա գործունեությումբ: Վերջինս մեղադրվում է ահաբեկչությունը հովանավորելու, այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար: Նշյալ քաղաքականության համաձայն՝ անհրաժեշտ էր նաեւ ջանքեր գործադրել Իրանում ներքին հուզումներ առաջացնելու կամ դրանք հովանավորելու:
Եվ, ահա, 2017 թ. սկզբներին հայտնի դարձավ, որ սահմանափակումներին զուգահեռ Միջին Արեւելքում ձեւավորվում է հակաիրանական երկու առանցք. ԱՄՆ-Իսրայել եւ ԱՄՆ-Պարսից ծոցի ավազանի արաբական երկրներ, որոնք լուրջ ճնշումներ կգործադրեին Իրանի վրա՝ վերջինիս ազդեցությունը տարածաշրջանում սահմանափակելու նպատակով: Իսկ ավելի ուշ շրջանառության մեջ մտավ նաեւ Իրանի դեմ «Արաբական ՆԱՏՕ» ձեւավորման հարցը: Սա ռազմական մի դաշինք էր, որն ամերիկյան ռազմավարները նախագծել էին ընդդեմ Իրանի ազդեցության տարածման եւ Միջին Արեւելքի ճգնաժամերի, որին անդամակցելու էր նաեւ Թուրքիան, իսկ Իսրայելը սերտորեն համագործակցելու էր, ինչը չիրականացավ: Այսուհանդերձ, նախագահ Թրամփին հաջողվել է իրագործել իր առջեւ դրված նպատակները տակտիկական որոշակի փոփոխություններով:
Եվ այսպես, Վաշինգտոնը արաբական երկրների հետ բանակցություններ սկսեց Իսրայելի հետ բնականոն փոխհարաբերություններ հաստատելու հարցի շուրջ: Նպատակը, թերեւս, համագործակցությամբ, ընդհանուր ճակատով Իրանի դեմ պայքարն է, որպեսզի արգելակեն վերջինիս ազդեցության տարածումը տարածաշրջանում ու «ահաբեկչությունը հովանավորող» քաղաքականությունը: Բանակցությունները, թերեւս, խիստ արդյունավետ եղան առաջին հերթին Պարսից ծոցի ավազանի այն երկրների հետ, որոնք մեղադրանքներ են ներկայացնում Իրանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը: Վերջինս անկախացել է 1971 թ. մարտի 11-ին ՄԱԿ-ի վերահսկողությամբ այստեղ անցկացված հանրաքվեի արդյունքներով: Բահրեյնի բնակչության թիվը 2011 թ. դրությամբ 600 հազար 500 է եղել: Պաշտոնական տվյալների համաձայն, բնակչության 55, ոչ պաշտոնական՝ 70-75 տոկոսը դավանում են իսլամի շիա ուղղությունը, նրանց գերակշիռ մասը ծագումով իրանցիներ են: 19-րդ դարի վերջին տասնամյակներից այստեղ իշխում է սունի փոքրամասնական ալ Խալիֆաների դինաստիան, որը 2011 թ. հայտարարվեց թագավորություն: Դեռեւս 1994 թ. ժողովրդավարական փոփոխությունների պահանջով շիաները պարբերաբար բողոքի ցույցեր էին կազմակերպում:
2011 թ. «Արաբական գարունը» կրկին ոգեւորեց բահրեյնցիներին, նրանց փողոց դուրս բերեց նույն, երբեմն ավելի արմատական` իշխանափոխության պահանջներով: Սակայն արքա Համեդ բեն Իսա ալ Խալի‎ֆան ցույցերը ճնշեց, եւ երկրում մի քանի ամսով արտակարգ դրություն հայտարարվեց: Իշխող սունի փոքրամասնությունը ներկայացնող ալ Խալի‎ֆաները, ցույցերը ճնշելու նպատակով, ռազմական աջակցություն ստացան Սաուդյան Արաբիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից: Ի սկզբանե Մանաման Թեհրանին է մեղադրել շիաներին աջակցելու եւ ցույցեր կազմակերպելու համար: Եվ, ահա, Իսրայել-ԱՄԷ խաղաղության համաձայնությանը սեպտեմբերի 12-ին հաջորդել է Իսրայել-Բահրեյն համաձայնությունը: Թրամփն այս մասին հայտարարելով, այն «պատմական պահ, պատմական կարեւոր իրադարձություն» է գնահատել: Մանաման այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, թե արքա Համեդ բին Իսան դրվատանքի է արժանացրել ԱՄՆ-ի առանցքային դերն ու անդադրում ջանքերը Միջին Արեւելքում կայունություն ու անվտանգություն հաստատելու, ինչպեսեւ աշխարհում խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ: Իսկ Թրամփը Համեդ Բին Իսային հրավիրել է այսօր մասնակցելու Սպիտակ տանը Իսրայել-ԱՄԷ եւ Իսրայել-Բահրեյն խաղաղության համաձայնագրի հանդիսավոր արարողությանը: Սա, անշուշտ, արտաքին քաղաքականության ոլորտում շատ մեծ ձեռքբերում է Թրամփի համար, նախագահական ընտրություններին ընդառաջ, որտեղ մրցակցությունը բավական սուր բնույթ է կրում: Օմանը, որն իր չեզոք արտաքին քաղաքականությամբ հայտնի է որպես Միջին Արեւելքի «Շվեցարիա», ողջունել եւ բարձր է գնահատել խաղաղության նոր համաձայնագիրը:
Ինչպես նշել ենք, թեեւ ԱՄՆ-ի միջինարեւելյան քաղաքականությունը ուղղված է Իրանի դեմ, սակայն Թուրքիայի հակազդեցությունը տեղի ունեցածի հարցում երբեմն առավել ուժգին է. ահավասիկ, սառեցրել է ԱՄԷ-ի հետ դիվանագիտական փոխհարաբերությունները: Մինչդեռ Թեհրանը, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, նման ծայրահեղ քայլի չի դեմել: Բահրեյնի դեպքում եւս խիստ հակազդեցություններ է դրսեւորել Պաղեստինի ինքնավարությունը: Պաղեստինցիներն այն գնահատել են որպես դավաճանություն իրենց շահերին, Ալ Ակաս մզկիթին ու Երուսաղեմին: Իրանի ԱԳ նախարարությունը խստիվ դատապարտելով Բահրեյնի քայլը, այն գնահատել է որպես «մասնակցություն Իսրայելի ոճրագործություններին»՝ Մանամային մեղադրելով պաղեստինցիների իղձերը ԱՄՆ նախագահական ընտրություններին զոհաբերելու համար: Բացի այդ, Իրանի իսլամական հեղափոխության պահապան գվարդիան հանդես է եկել դատապարտող խստաշունչ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվել է, թե Իսրայելի հետ դիվանագիտական փոխհարաբերություններ հաստատելը իշխող վարչակարգին չեն ների:
Թուրքիայի ԱԳ նախարարությունն այն համարել է եւս մի հարված ընդդեմ Պաղեստինի, ինչն Իսրայելին համարձակություն կտա շարունակելու իր ապօրինի գործողությունները պաղեստինցիների դեմ եւ կշարունակի տարածքների յուրացումը: Իրականում, միջինարեւելյան զարգացումները, Իրանից զատ, լուրջ հարված են նաեւ Թուրքիային, քանի որ կորցնելու է իր նախկին դերն Իսրայելի համար, ինչ-որ տեղ նաեւ՝ ԱՄՆ-ի, որը հանուն Իսրայելի կարեւորում էր նրա դերը տարածաշրջանում: Թերեւս, դա է վկայում սեպտեմբերի 14-ին հանրապետական կողմնորոշմամբ «Վաշինգտոն Էկզեմայներ» հայտնի լրատվական կայքում տեղ գտած հրապարակումը, որտեղ նշվել է, թե վերլուծաբանների ու հանրապետական մի շարք սենատորների կարծիքով Էրդողանի վարած խնդրահարույց արտաքին քաղաքականությունը ԱՄՆ պաշտոնյաներին դրդել է Թուրքիայում գտնվող Ինջերլիքի ռազմաբազան տեղափոխել այլ երկիր: Ըստ նշյալ պարբերականի, դա հունական Կրետե կղզին է: Նշենք, որ այդ ռազմաբազայում շուրջ 1000 ամերիկացի զինվորական կա, ինչպես հայտնի է, նաեւ միջուկային զենք:
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

15-09-2020





25-11-2020
Արցախի հիմնախնդիրը՝ միջազգային իրավունքի համատեքստում
Անկախության ճանաչումը հանուն փրկության

Պատերազմի օրերից սկսած ...


25-11-2020
«Իմ կենացը մի խմեք, այլ շարունակեք իմ գործը»
«Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է»


25-11-2020
Անկարան վերահսկում է Ֆրանսիայի 2600 մզկիթից 320-ը
Երբ ավելանում են «գայլերը», քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է մտածել ...


25-11-2020
Եռակողմ հայտարարության նախաձեռնողն ամեն կերպ կձգտի պահպանել այն
ՌԴ-ն մատնանշում է Արցախում խաղաղությունը խաթարելու փորձ անողներին



25-11-2020
Առկա իրողություններում չի կարելի բացառել տարածաշրջանային զարգացման որեւէ սցենար
Պետականության ուժեղացման ռեսուրսները հնարավոր է ապահովել միայն ազգային ներուժի ...


25-11-2020
Ռազմավարական ակնարկ Իրանին
ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկել Մերձավոր Արեւելք

Իրաքում ...


25-11-2020
Ամրոցները՝ Որոտանի ափերին
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ




25-11-2020
Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան ...

25-11-2020
ՀՀ վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կրթության, ...

25-11-2020
Ռուսական կենտրոնն սկսել է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում ...

25-11-2020
Մխիթարյանի նոր ռեկորդները եւ հնարավոր պայմանագիրը
Իտալական «Ռոման» պատրաստվում է երկարաձգել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO