Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«ՈՒՂՂԱԿԻ ԵՍ ԱՄԵՆԻՑ ՄՈՏՆ ԷԻ». ՀԵՐՈ՞Ս, ԹԵ՞ ԸՆՏՐՅԱԼ

Դժվար է կռահել, թե ինչ իրադրությունում մարդ ինչպես կդրսեւորի իրեն, սակայն, ինչպես Շավարշն է ասում, ինքն ուղղակի ամենից մոտն էր…

Երբ 1974 թ. հունվարի 8-ին Շավարշ Կարապետյանը Ծաղկաձորի սպորտային բազայից ավտոբուսով վերադառնում էր Երեւան, վարորդը հանկարծ նկատում է շարժիչի անսարքությունն ու վերելքի վրա ստիպված կանգնեցնում ավտոբուսն ու իջնում մեքենայից։ Ավտոբուսն իներցիայով շարժվում է։ Վարորդի բացակայությունը ու դեպի ձոր սահող ավտոբուսի վտանգավոր ակնթարթը որսալով Շավարշն անմիջապես արմունկով կոտրում է վարորդի խցիկի ապակյա միջնորմը եւ ավտոբուսը կտրուկ ուղղում դեպի սար։ Ավտոբուսում երեսունից ավելի ուղեւորներ էին՝ ներառյալ մարզիկներ։ Ավելի ուշ` իրավիճակի վերլուծությամբ պարզվել է, որ այս արձագանքը միակ ճիշտ ելքն էր վթարից խուսափելու համար, իսկ թե ինչպես հենց իրեն հաջողվեց կանխել ողբերգությունը, Շավարշը` առանց դույզն ինչ հերոսականության ու պաթոսի, ասել է. «Ուղղակի ես ամենից մոտն էի»։

Հերոսությունը, իհարկե, կանխատեսելի չէ ու ոչ էլ ծրագիր, թեեւ երազանք է շատերի համար. անել ուժերից վեր բան, աչքի ընկնել, նվաճել ուրիշների համար անհասանելի բարձունք։ Պետք է նկատի ունենալ, սակայն, հերոսությունը` որքան էլ դիպվածային, ամենեւին էլ պատահական չէ, պատահական չէ «ուղղակի ամենից մոտ» լինելը, քանզի այն հմտությունների ձեռք բերում է, կամքի կոփում, բնավորության դաստիարակություն։ Իհարկե, պատահական էր, գուցե, դեպքի վայրում Շավարշ Կարապետյանի լինելը, սակայն նրա գործողությունները արտակարգ իրավիճակում ամենեւին էլ պատահական չեն նրա կերտվածքի մարդու համար։ Որքան էլ որ մոտ լիներ նա վարորդի խցիկին, որոշումն ու գործողությունները ակնթարթային էին, ու, եթե մարզիկը չտիրապետեր մեքենային, խցիկ նետվելը դեռ հաջողության գրավական լինել չէր կարող։ Այնպես որ, Շավարշի պատասխանը, թե նա ամենից մոտն էր, ուղղակի մեծ հոգու տեր մարդու համեստ գնահատական է իրադրության վերաբերյալ, իսկ իր համար` բնական պահվածք։

1976 թ. սեպտեմբերի 16-ը ցնցող էր ոչ միայն երեւանցիների, այլեւ Խորհրդային Միության շատ քաղաքացիների համար, երբ Շավարշը ռեկորդ էր սահմանում ամենեւին էլ ոչ սուզալողորդի ավազանում, այլ Երեւանյան լճում` մեկը մյուսի հետեւից` եղբոր` Կամոյի օգնությամբ, ջրում հայտնված մարդկանց ափ հանելով։ Եվ դարձյալ Շավարշը ամենից մոտն էր, սակայն մի՞թե դա էր խնդիրը։ Շարվաշը, իսկապես, ճակատագրի բերումով, այդ պահին եղբոր հետ մոտ էր դեպքի վայրին, ուր զբաղված էին մարզավազքով, սակայն այստեղ կարեւորը ոչ միայն մոտ լինելն է, այլեւ պատրաստ լինելը, միշտ պատրաստ լինելը, ինչը չես ասի համապատասխան մարմինների մասին, որ արտակարգ իրավիճակներում առավել պատրաստ պիտի լինեն գործելու, քան յուրաքանչյուր քաղաքացի, քանզի քաղաքացու պատրաստ լինելը անկանխատեսելի է պրոֆեսիոնալիզմի առումով, այնինչ այդ ժամանակ վթարի վայր են բերվում ակվալանգներ, որոնց բալոններում բացակայում էր օդը, իսկ դա արդեն պատահականություն չէր, այլ, մեղմ ասած` պաշտոնեական անփութություն, որ կյանքեր արժեցավ։ Իսկ Շավարշն ափսոսում էր, որ չկարողացավ անել ավելին, ափսոսում էր, քանզի վթարված տրոլեյբուսում 92 ուղեւոր կար, իսկ նա հասցրեց փրկել 20-ին եւ կարծում էր ավելին կարող էր անել, եթե ակվալանգները գործեին։ Իսկ ինչո՞ւ միայն ակվալանգները կամ միայն նա…

Անգամ այնպիսի սուզալողորդի համար, ինչպիսին Շավարշ Կարապետյանն է, ով աշխարհի 11-ակի ռեկորդակիր է, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, 30 անգամ պղտոր, սառը ջրում սուզվելն ու մթան մեջ մարդ որոնել-գտնելն ու ջրի երես դուրս բերելը գերմարդկային աշխատանք է, այն աստիճան ուժասպառող ու հոգնեցուցիչ, որ, վերջին անգամ սուզվելով` արդեն գրեթե անգիտակցաբար, ջրի երես է դուրս բերում տրոլեյբուսի նստարանը ու հետո որքան ցավում, որ դրա փոխարեն մի հոգի էլ կարող էր փրկել։ Շավարշի նմանները չեն մտածում ո՛չ դեպքերի պատճառների, ո՛չ դրանց մեղավորների, ոչ էլ իրենց արարքների հետեւանքների մասին, որ կարող են թանկ նստել իրենց վրա, ինչպես որ եղավ իր հետ. նա կորցրեց ոչ միայն առողջությունը, այլեւ մարզական կարիերան, բայց դա նրան ետ չպահեց ամեն ինչից վեր դասել մարդկային կյանքն ու այս անգամ էլ նետվել կրակների մեջ, ու, վտանգվելով, կրկին փրկել կյանքեր։

1985 թ. փետրվարի 15-ն էր. հրդեհ էր բռնկվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, եւ դարձյալ Շավարշը «մոտիկ» էր ու առաջիններից էր հասել օգնության հրշեջների հետ միասին, եւ, ի տարբերություն հրշեջների, նա պաշտպանական հագուստով չէր եւ փրկարարական գործողությունների ընթացքում վնասվածքներ ու այրվածքներ ստացավ։ Միայն կյանքի անհավանական սեր ու ոգի ունեցողը կարող է` սեփական անձն ուրանալով, այդպես նետվել փրկելու այլոց կյանքը, մանավանդ, երբ գործում էին պրոֆեսիոնալները, եւ ինքը խիղճը հանգիստ կարող էր ձեռնպահ մնալ անձը վտանգելուց... Շատերի համար դա հերոսություն է, իսկ Շավարշի համար նույն` բնական առօրյան, ու չեմ կասկածում, որ հիշյալ դեպքերը միակը չեն, այլ, հավանաբար, իրենց հնչեղությամբ` արձանագրվածները, որ մարզիկի համար ճակատագրական եղան մարզական նոր վերելքներ նվաճելու ճանապարհին, թեեւ Շավարշը, 1976 թ. սեպտեմբերի 16-ի դեպքից հետո, անգամ լուրջ վնասվածքներից առաջացած բարդություններով, 1977 թ. հասցրեց սահմանել իր վերջին` համաշխարհային նոր ռեկորդը` 3 րոպե 6,2 վայրկյան 400 մետր ակվալանգով լողաձեւում:

Մարդկային որակները հաշվի առնելով հանդերձ, վերոհիշյալ երեք դեպքը, ասես, շաղկապվում են ինչ-որ միստիկայով. թվում է` ինչ-որ մեկը կամ աներեւույթ մի ուժ, ինչպես առասպելական հեքիաթներում, երեք անգամ փորձության է տանում հերոսին` ցամաքում` անդունդի եզրին, ջրում ու կրակների մեջ, եւ նա` Ընտրյալը, դիմանում է` ի հեճուկս դիպվածի թե պատահականության՝ ամեն անգամ բախտախաղի դնելով կյանքն ու սիրելի զբաղմունքը, ամեն անգամ ընդհանուր հայտարարից դուրս բերելով Մարդը…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

16-09-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO