Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ինչի՞ց են վախենում հավատացյալները

Ըստ Գրիգոր Նարեկացու, թեպետ մոտ է դատաստանի օրը, եւ կբացահայտվեն մեր բազում մեղքերն այդ օրը, սակայն հենց այդ օրն է, որ կհանդիպենք Աստծուն: Որտե՞ղ է այդ հանդիպումը, ասում է Նարեկացին, ես կշտապեմ այնտեղ:
Ոչ ոք չի կարող վստահաբար կռահել որեւէ մեկի անդրշիրիմյան ճակատագիրը: Բայց Եկեղեցին վստահաբար հայտնում է մեկ անխուսափելի փաստի մասին. մեզնից յուրաքանչյուրը մահվանից հետո անպայմանորեն հանդիպելու է Աստծուն: Բայց, ահա, այդ հանդիպումը կդառնա տվյալ մարդու համար հավերժ ուրախության աղբյու՞ր, թե՞ անտանելի տանջանքների սկիզբ, արդեն կախված է այն բանից, թե ի՞նչ կյանք է ապրել տվյալ անձնավորությունը: Եթե մարդն իր ողջ կյանքում պատրաստվել է այդ կարեւոր հանդիպմանը, ձգտել է դրան, եթե իր արարքների, խոսքերի ու մտքերի գնահատման գլխավոր չափանիշը եղել է այն հարցը, թե արդյո՞ք դրանք դուր կգան Աստծուն, ապա այդ մարդու համար մահանալն այնքան էլ սարսափելի չէ:
Իհարկե, Աստծո հետ առաջիկա հանդիպման հեռանկարը նրա մեջ առաջացնում է սրտի տագնապ ու թրթիռ: Ինքը բոլորից լավ գիտի, թե իր արդարացի ապրելու ձգտումները որքան հաճախ են բախվել իր ծուլությանը, ժլատությանը, փառասիրությանը, որքան անհաջող են եղել Աստծո համար որեւէ բան անելու փորձերը, հակառակ սեփական քմահաճույքների ու կրքերի բավարարման: Այնուամենայնիվ, փորձելով ապրել Աստծո պատվիրաններով, մարդը բազմիցս համոզվել է, թե ինչքան է Աստված իրեն սիրում, թեկուզ այսպես թույլ՝ իր կամքի մեջ, այսքան մեղավոր, այսքան անկատար: Սրանք աստվածային սիրո իրական փորձառություններ են, որոնք ամենակարեւոր արժեքներն են յուրաքանչյուր հավատացյալի համար:
Նա սովորում է տեսնել, թե ինչ հուզիչ մտահոգությամբ ու ուշադրությամբ է Արարիչը պարուրել իրեն երկրային կյանքում: Եվ նրան նույնիսկ անհեթեթ է թվում այն միտքը, թե մահից հետո Աստված կարող է երես դարձնել իրենից եւ այդ սերը կփոխարինի սառը արդարադատությամբ: Հավատացյալ մարդուն անհանգստացնում է մեկ այլ հարց. արդյոք ինքը երես չի՞ դարձնի Աստծուց հանդիպման ժամանակ: Հավատացյալն ամենից շատ վախենում է սրանից: Բայց այս վախը ներծծված է հույսով: Աստված, Ով լցրել է մեր անկատարությունը, օգնել է մեզ երկրային կյանքում, կարող է նաեւ մեր մահից հետո լցնել մեր անզորությունը՝ Իր Ամենակարողությամբ:
Երես դարձնելով լույսից, մենք համարձակվում ենք հայտնվելու սեփական ստվերի մթության մեջ: Եթե մարդն իր կյանքի բովանդակության գլխավոր նպատակը չի դարձնում դեպի լավը փոխվելու ձգտումը, իր Արարիչի հետ հանդիպման նախապատրաստումը, եթե իր կյանքը փոխարինել է թանկ կամ էժան զվարճանքների հետ, իշխանության արբունքով, փողով կամ սեփական հանճարեղությամբ, ուրեմն ինքը լուրջ խնդիրներ ունի: Չսովորելով սիրել Աստծուն, չտեսնելով Նրա սերը կյանքի ընթացքում, անքակտելիորեն խճճվելով սեփական կրքերի ու ցանկությունների փաթույթներում, մարդը չի ցանկանա եւ չի կարողանա լինել Աստծո հետ նաեւ մահից հետո:
Մեղքը հենց այն բանով է սարսափելի, որ մարդը դրանով կարող է հագենալ եւ դրանք վայելել, քանի դեռ կենդանի է: Հոգու դերը մարմնի կառավարումն է, եւ միայն դրանց համախառն գոյակցությամբ մարդը կարող է լիարժեք ապրել, գործել եւ ինքն իրեն փոխել ինչպես դեպի լավը, այնպես էլ դեպի վատը: Մահը վերցնում է մարմինը հոգուց, եւ այն այլեւս անկարող է դառնում որեւէ գործողություն կատարել, այսինքն՝ նաեւ փոփոխվել: Հոգին այլեւս չի կարող ոչ մեղք գործել, ոչ մեղանչել եւ հավերժություն է գնում այն վիճակում, որում գտնվում է մահվան պահին:

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

16-09-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO