Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Աճեմյանական թատրոնը

Վերազարթոնքի ու փառահեղության շուրջ 40-ամյա տեւողությամբ

Հավանաբար, մեծերի ճակատագիրն է՝ անցնել տառապանքի ու չարչարանաց ճանապարհով՝ կիսելով սեփական ժողովրդի ճակատագիրն ու հետագայում նրա փառքերից մեկը դառնալ: Այդպիսին է թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր Վարդան Աճեմյանը:

Վարդան Աճեմյանը ծնվել է 1905 թ. սեպտեմբերի 15-ին Վանում: Փոքր հասակից սիրել է նկարչություն: Նկարչության հանդեպ սերը գալիս էր մորաքրոջ որդուց՝ Աղասի Խանջյանից, ով հաճախ էր գալիս Աճեմյանների կտուրում նկարելու: Ու թեեւ այդ սերը նրան ուղեկցեց ողջ կյանքում (հայտնի են ժամանակի գրեթե բոլոր երեւելի դերասանների ընկերական շարժերը՝ իր ձեռամբ արված), բայց նրա տաղանդը պիտի ճառագեր թատրոն կոչված տաճարում: Իսկ մինչ այդ երանելի տաճարը բախելը, 1915 թ. մորն ու փոքր եղբորն անդարձորեն կորցրած 10-ամյա Վարդանը, գաղթի փոշոտ ու փշոտ ճանապարհներ կտրելով, հասնելու էր Ալեքսանդրապոլ, հայտնվելու էր որբանոցում: Որբանոց, որն ուներ թատերական խմբակ, եւ որի հուշարարն էր դառնալու, իր հասակակից հորեղբոր որդու՝ Գուրգեն Մահարու վկայությամբ՝ հաճախակի մոռանալով իր բուն անելիքը՝ բեմ էր դուրս գալու, գոռալու էր դերասանների վրա իրեն չլսելու, իր հրահանգները չկատարելու համար: Բեմական գործողությունը հրավառության վերածելու զորությամբ օժտված ապագա ռեժիսորը որբանոցի թատրոնում էլ խաղում է իր առաջին դերը՝ Բաղդասար աղբար՝ իր իսկ նախաձեռնած ներկայացման մեջ:

Ալեքսանդրապոլի որբանոցում բեմական «մկրտություն» ստանալուց հետո Վ. Աճեմյանը գալիս է մայրաքաղաք եւ, դպրոցական ուսումնառությանը զուգահեռ, հաճախում թատերական ստուդիա, այնուհետեւ ընդունվում նկարչական տեխնիկում: Սակայն մասնագիտական լրջագույն ուսումնառությունը դեռ առջեւում էր: 1924-ին Երեւան է գալիս Մոսկվայում Ռուբեն Սիմոնովի ղեկավարությամբ գործող հայկական դրամատիկական ստուդիան եւ ընդունելություն հայտարարում: Վ. Աճեմյանը դառնում է այդ ստուդիայի ուսանող: Այստեղ էլ ձեւավորվում են նրա գեղարվեստական ճաշակն ու թատերական հայացքները Վախթանգովի եւ նրա աշակերտ Սիմոնովի ազդեցությամբ: Մոսկվայում ավարտում է նաեւ Պրոլետկուլտի թատերական ուսումնարանի թատերական ֆակուլտետը:

Մոսկովյան ուսումնառությունից հետո «հայ թատրոնի համար աստվածային պարգեւ» (Ժան Նշանյան) ռեժիսորը մեկնում է Թբիլիսի, այստեղ էլ հանդիպում հետագայում հայ թատրոնի դիցուհիներից մեկին՝ Արուս Ոսկանյանին, եւ կազմում ընտանիք:

Այդ տարիներին Երեւանում արդեն գործում էր Գ. Սունդուկյանի անվան թատրոնը: Այստեղ աշխատելու ակնկալիքով 1928-ին գալիս է ու բախում թատրոնի դուռը: Այն չի բացվում երիտասարդ ռեժիսորի առաջ, եւ նա կրկին մեկնում է Լենինական ու որպես ռեժիսոր եւ դերասան աշխատանքի անցնում հանրապետության երկրորդ պետթատրոնում: Այստեղ կարճ է տեւում նրա դերասանական գործունեությունը՝ ընդամենը մի քանի դեր: Վերջին դերով մարմնավորել է Նապոլեոնին, մինչդեռ իր իսկ խոստովանությամբ՝ երազել է խաղալ Օթելլո, Լիր արքա, Բաղդասար աղբար… Սակայն իր կարճ հասակն անհամատեղելի է եղել այդ դերերի հետ: Դերասանությանը հակառակ՝ նրան առաքելություն էր վերապահված մեծ ու պրոֆեսիոնալ թատրոնում: Մոսկովյան ուսումնառությունը, վախթանգովյան արվեստը չափանիշ են դառնում՝ հանրապետության երկրորդ քաղաքում կյանքի կոչելու այնպիսի թատրոն, որը չէր զիջելու սունդուկյանականին: Եվ լինում է այդպես: Երբ ծնունդ է առնում «Աճեմյանական թատրոն» հասկացությունը: Մեկ տասնամյակ անց մայր թատրոնից, ասես մեղանչելով, նրան աշխատանքի են հրավիրում: Եվ սկիզբ է առնում մայր թատրոնի վերազարթոնքի ու փառահեղության շրջանը՝ շուրջ 40 տարի տեւողությամբ: Չորս տասնամյակ 150 ներկայացում՝ նորարարական մոտեցումներով ու ռեժիսորական աննախադեպ լուծումներով: 1953-ից ղեկավարելով այս թատրոնը՝ միաժամանակ ղեկավարում էր Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը, աշխատում օպերային բեմի համար, բեմադրում «Անուշ» օպերան:

Նրա տաղանդի ցոլացումներով են ճառագում «Պատվի համար», «Բալենու այգին», «Լիր արքա», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Նամուս», «Էլի մեկ զոհ», «Ժայռը», «Իմ սիրտը լեռներում է», «Բաղդասար աղբար», տասնյակ ու տասնյակ այլ ներկայացումներ: Այդ ներկայացումների ռեժիսորական լուծումներին լրացուցիչ շքեղություն էր հաղորդում մեծանուն դերասանների այն փաղանգը, որում ընդգրկված էին թատերական հսկաներ՝ Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Հովհաննես Աբելյան, Վաղարշ Վաղարշյան, Արուս Ոսկանյան եւ էլի այլ երեւելիներ, որոնց հետ Վ. Աճեմյանն ապրեց ու արարեց իր փառահեղ արվեստը՝ մարմին ու հոգի տալով իր երեւակայության թռիչքներին:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

16-09-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO