Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Բելառուսը՝ բուֆերային գոտի ՌԴ-ի ու Եվրոպայի միջեւ

Պուտինը, ի վերջո, կփրկի՞ Ալեքսանդր Լուկաշենկոյին


Ալեքսանդր Լուկաշենկոն երկար ժամանակ փորձում էր հաշվեկշիռ պահպանել Մոսկվայի ու Բրյուսելի միջեւ: Սակայն ընթացքի մեջ գտնվող բողոքի շարժումների ֆոնին կարելի է հասկանալ, որ նրա քաղաքական կյանքը կախված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունից: Եվ Եվրամիությունում անհանգստացած են, որ Բելառուսը կարող է վերջնականապես անցնել ռուսների կողմը: Այս մասին գրում է ֆրանսիական «Le Monde»-ը:

Բելառուսը հիմնադրվել է 1991 թ.՝ Խորհրդային Միության փլուզումից հետո: 15-18-րդ դարերում այդ երկիրը Լիտվայի մեծ իշխանության (ավելի ուշ՝ Ռեչ Պոսպոլիտա) մասն էր, որտեղ պաշտոնական լեզուն հին բելոռուսերենն էր: Այնուհետեւ այդ տարածքը մտավ Ռուսաստանի կայսրության կազմի մեջ, որից հետո (1921-1939 թթ.) բաժանվեց Լեհաստանի ու ԽՍՀՄ-ի միջեւ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բելառուսը նվաճվել է նացիստների կողմից ու կորցրել իր բնակչության մեկ քառորդը: 1945 թ. կրկին միավորված տարածքը (բացառությամբ Բելոստոկսկի շրջանի) դարձավ Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն:

Ալեքսանդր Լուկաշենկոն, ով առաջին անգամ նախագահ է ընտրվել 1994 թ., կողմնորոշվում է դեպի Մոսկվա, որի հետ միութենական երկու պայմանագիր է ստորագրել՝ 1997 եւ 1999 թթ.: Ռուսաստանից Բելառուսի՝ էներգետիկայի ու անվտանգության ոլորտներում կախվածությունը Կրեմլին թույլատրում է պահպանել իր ազդեցությունը: Փոխարենը Մինսկն արտոնյալ սակագներ է ստանում ներմուծման համար եւ նույնիսկ ներմուծված ապրանքների որոշ մասը Եվրոպա արտահանելու իրավունք: Այս ֆինանսական մանանան ռեժիմին թույլ է տալիս պահպանել սոցիալական խաղաղությունը՝ առանց տնտեսական բարեփոխումների: Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլ ժամանմամբ Մինսկի վրա ճնշումը մեծանում է՝ երկու երկրների միջեւ ինտեգրման գործընթացներն արագացնելու համար: Բելառուսի էներգետիկ կախվածությունն սկսում է օգտագործվել որպես ազդեցության լծակ:

Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու համար 2001, 2006, 2010 եւ 2015 թթ. վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն փորձում է մերձենալ Եվրամիությանը, սակայն նրա կառավարման ավտորիտար բնույթն ու իր քաղաքական մրցակիցների նկատմամբ բռնությունները բազմիցս խանգարել են դրան:

2009 թ. Բելառուսը միացավ Արեւելյան գործընկերությանը՝ Բրյուսելի նախագծին: Այնուհետեւ, ի պատասխան 2010 թ. Լուկաշենկոյի վիճահարույց վերընտրությանը հաջորդած դաժան բռնաճնշումներին, Եվրամիությունը 2011 թ. որոշում կայացրեց զենքի էմբարգո եւ պատժամիջոցներ կիրառել ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում`անձամբ Լուկաշենկոյի նկատմամբ (նրա ակտիվները սառեցված են, նրան արգելված է մուտք գործել ԵՄ): 2014-ին Մինսկը հրաժարվեց Եվրամիության առաջարկած ասոցացման համաձայնագրից` հօգուտ Եվրասիական տնտեսական միության: Առաջարկելով ուկրաինական ճգնաժամի ընթացքում իր միջնորդությունը եւ ազատելով մի քանի ընդդիմադիրների՝ 2016 թ. Լուկաշենկոն փորձեց մեղմացնել անձամբ իր եւ Բելառուսի այլ քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները:

Օգոստոսի 9-ին տեղի ունեցած սկանդալային ընտրությունները ժողովրդական բողոքների աննախադեպ ալիք բարձրացրին, որոնք ճնշվում են: Ի պատասխան՝ ԵՄ անդամ երկրները պահանջում են նոր պատժամիջոցներ կիրառել, չնայած նրանցից ոմանք վախենում են, որ եթե Լուկաշենկան ուղղակիորեն հարձակման ենթարկվի, Բելառուսը վերջնականապես կարող է անցնել ռուսների կողմը:

Իսկ ահա բրիտանական «The Economist»-ը գրում է, որ Ռուսաստանից աջակցության դիմաց Լուկաշենկոն պատրաստվում է վաճառել իր երկիրը: Նա չի խոսում իր ժողովրդի հետ, հրաժարվել է բանակցություններից, հրաժարվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցից՝ գերադասելով խոսելով միայն հարեւան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ վերջինս պաշտպանում է նրա ռեժիմը: «Պուտինը հավանություն է տվել Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի կեղծած արդյունքներին եւ ուժի գործադրմամբ ցուցարարներին ցրելու քաղաքականությանը: Պուտինը նաեւ նախազգուշացրել է Արեւմուտքին՝ չմիջամտել Բելառուսի գործերին, որը երկար տարիներ սուբսիդավորվում է Ռուսաստանի կողմից եւ ունի ընդհանուր շուկա Մոսկվայի հետ: Լուկաշենկոյի խնդրանքով Պուտինը խոստացել է անհրաժեշտության դեպքում աջակցել Բելառուսին իր իրավապահների օգնությամբ: Բացի այդ, նա իր պրոպագանդիստներին գործուղել է Մինսկ՝ հեռարձակող ընկերությունները ղեկավարելու համար, ինչպես նաեւ տրամադրել է խորհրդատուներ ՝ ճգնաժամային կառավարումն ապահովելու նպատակով: Ռուսաստանի վարչապետը եւ ֆինանսների նախարարը նաեւ այցելել են Մինսկ՝ քննարկելու տնտեսական օգնության փաթեթը»,- գրել է «The Economist»-ը:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

16-09-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO