Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մեդվեդեւա-Բաբասյանը վերադարձել է Թութբերիձեի թիմ

Եվգենյան ծանր տարավ ոչ այնքան ոսկե մեդալի պակասը, որքան այն, որ ստիպված էր երկնքից իջնել երկիր…

Գեղասահքի ռուսաստանցի աստղ Էթերի Թութբերիձեն ինստագրամյան իր էջում գրել է. «Առանց հնչեղ խոստումների: Ուղղակի աշխատում ենք: Այսպես պատահում է: Բարի վերադարձ»:
Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հայտնի գեղասահորդուհի, Փհենչանի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդեւան վերադառնում է իր առաջին մարզչի՝ Էթերի Թութբերիձեի թիմ: Վերջինիս կրկին միանալուց առաջ Մեդվեդեւան մարզվում էր կանադացի հայտնի մասնագետ Բրայան Օրսերի ղեկավարությամբ: Մեդվեդեւան շնորհակալություն է հայտնել Օրսերին «փոխըմբռնման համար»՝ հույսով, որ նրա հետ կպահպանվեն «բարեկամական հարաբերություններ»: Իր հերթին՝ Օրսերը հաջողություն է մաղթել Մեդվեդեւային Ռուսաստանում` շեշտելով, որ կորոնավիրուսի համավարակի համատեքստում նրա որոշումը ճիշտ է:
Ինստագրամում հայտնվել է մի լուսանկար, որում Թութբերիձեն կանգնած է Մեդվեդեւայի կողքին՝ շրջապատված իր մարզչական շտաբով: Լուսանկարը տպավորում է այն ջերմ մթնոլորտով, որով շրջապատված է ամբողջ թիմը: Դատելով ամեն ինչից՝ աստղային մարզչի ու նրա տաղանդավոր սանի բազմամյա կապը կրկին վերածնվել է: Մեդվեդեւան կանգնած է ազատ սպորտային բաճկոնով: Գեղեցիկ եւ երկար մուգ մազերը փռված են: Էթերի Թութբերիձեն թիկունքից ուրախ ժպտում է: Մթնոլորտը շատ անմիջական է:
Լուսանկարը տեղադրված է նաեւ միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում:
Մեդվեդեւայի արտասահմանցի երկրպագուները ողջունեցին այս լուրը եւ լուսանկարը խանդավառ հաղորդագրությունների բուռն արտահայտությամբ. «Ինչ գեղեցիկ է Ժենյան», «Այնքան լավ է, որ այս հիանալի թիմը կրկին միասին է», «Մեդվեդեւան ճիշտ ընտրություն կատարեց», «Հույս ունեմ, որ կորոնավիրուսի համավարակից հետո մեզ կմիանա նաեւ Օրսերը» եւ այլն:
Մեդվեդեւան Թութբերիձեի դպրոցից հեռացավ 2018 թ. մայիսին, որից հետո մարզվում էր կանադացի հայտնի մասնագետ Բրայան Օրսերի գլխավորությամբ: Այժմ Թութբերիձեի թիմում են Փհենչանի ոսկե մեդալակիր Ալինա Զագիտովան եւ նախորդ տարվա աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Քամիլա Վալիեւան:
Նշենք, որ Եվգենյա Մեդվեդեւան հորական կողմից հայ է: Փհենչանի օլիմպիական խաղերից հետո նա հաստատել է այդ լուրը: Նախկինում կրել է հոր ազգանունը՝ Բաբասյան, սակայն այնուհետեւ վերջինիս՝ Արման Բաբասյանի համաձայնությամբ փոխել է հայկական ազգանունը: Եվգենյա Մեդվեդեւայի մայրը նախկին գեղասահորդուհի Ժաննա Դեւյատովան է: Արման Բաբասյանն ու Ժաննա Դեւյատովան բաժանված են: Եվգենյան գեղասահքի խմբակ է գնացել երեք տարեկանում, մոր որոշմամբ: Հայրը նույնպես կողմ է եղել այդ ընտրությանը:
Մի առիթով, խոսելով իր ազգության մասին, Եվգենյան ասել է. «Որեւէ մեկն ինձ արյուն չի ներարկել։ Հայրս հայ է, սակայն ես այնքան էլ ծանոթ չեմ հայկական մշակույթին։ Հանդես չեմ եկել հայ երգահանների երաժշտության ներքո։ Հայկական խոհանոցը եւս իմ ճաշակով չէ, քանի որ ես ավելի շատ ռուս եմ»:
Եվգենյա Մեդվեդեւա-Բաբասյանի վերադարձը Թութբերիձեի թիմ, իհարկե, որոշակիորեն կամրապնդի Ռուսաստանի հավաքականը: Օրսերի ղեկավարությամբ նա հաջողությունների չի հասել, եւ հարկ է շեշտել Թութբերիձեի մեծահոգությունը, ով համաձայնվել է կրկին աշխատել իր նախկին սանի հետ: Ապագան, անշուշտ, ցույց կտա, թե որքանով էր ճիշտ Եվգենյայի որոշումը: Փհենչանի օլիմպիական խաղերից հետո նա ծանր տարավ, որ չկարողացավ հաղթել, նեղացավ Թութբերիձեից ու հեռացավ Կանադա: 1999 թ. ծնված գեղասահորդուհին, ինչպես բնորոշ է այդ տարիքին, որոշում կայացրեց հույզերի ազդեցությամբ: Նրան ե՛ւ մասնագետները, ե՛ւ ԶԼՄ-ները, ե՛ւ երկրպագուներն աստվածացրել էին, եւ Եվգենյան, պետք է խոստովանել, ծանր տարավ ոչ այնքան ոսկե մեդալի պակասը, որքան այն, որ ստիպված էր երկնքից իջնել երկիր…
Այս վերադարձը օգտակար է ինչպես մարզուհուն, այնպես էլ նրա մարզչին: Էթերին դրսեւորում է հրաշալի հոգեւոր որակներ եւ կրկին ձեռք է բերում վերջերս որոշակիորեն թուլացած իր թիմի նախկին ուժեղ անդամին: Մեդվեդեւան բարդ իրավիճակում, կապված համավարակի հետ, ստանում է հզոր բազա մարզումների համար:
Հուսանք, որ նրանց ջերմ հարաբերությունները նույնպես լիարժեք կվերականգնվեն:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

19-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO