Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Արժանի ներդրում երկրի կայացման գործում

Հեռավոր 1991-ին մարզական ոլորտը, ինչպեսեւ ողջ երկիրը, գոյության պայքար էր մղում: Եկել էր սեփական ճանապարհը հարթելու եւ հայոց եռագույնի ներքո աշխարհին ներկայանալու ժամանակը: Եվ մեր մարզաշխարհը պատվով դուրս եկավ պատերազմի, շրջափակման, քայքայված տնտեսության եւ հնարավորությունների գրեթե իսպառ բացակայության փորձությունից:
Ավելին, Հայաստանը ոչ միայն հայտնվեց, այլեւ ընդգծվեց համաշխարհային սպորտի քարտեզին: Տարեցտարի ավելի հաճախ է մեր պետական օրհներգը հնչում հեղինակավոր մրցումներում: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հիմնվել էր դեռ 1990 թ. հոկտեմբերի 24-ին, սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեին անդամակցեց միայն երեք տարի անց: Դա էր պատճառը, որ անկախության հռչակմանը հաջորդած ամառային առաջին օլիմպիական խաղերին մեր, ինչպեսեւ նախկին ԽՍՀՄ մյուս երկրների մարզիկները մասնակցեցին ԱՊՀ հավաքականի կազմում՝ ՄՕԿ-ի դրոշի ներքո: Սակայն 1992-ին Բարսելոնում անցկացված օլիմպիական խաղերի բացման շքերթում պատմության մեջ առաջին անգամ մարզադաշտում ներկայացվեց նաեւ Հայաստանի պետական խորհրդանիշը, որը փողփողում էր այդ խաղերի ապագա չեմպիոն, հրաձիգ Հրաչյա Պետիկյանի ձեռքում:
Հատուկ որոշմամբ նախկին միութենական բոլոր հանրապետությունների պատվիրակները բացման արարողության ժամանակ իրենց երկրի դրոշով անցնելու իրավունք էին ստացել: Ճակատագրի հեգնանքով՝ մերոնք գրանցեցին օլիմպիական խաղերում իրենց առայժմ լավագույն արդյունքը, որը կարող էր նաեւ բացարձակ լավագույններից մեկը դառնալ աշխարհում: Ունենալով 5 ներկայացուցիչ՝ նվաճեցին 4 ոսկե եւ 1 արծաթե մեդալ: Պետիկյանից բացի օլիմպիական չեմպիոն հռչակվեցին նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Մնացական Իսկանդարյանը, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանն ու բասկետբոլիստուհի Էլեն Բունիաթյանցը: Եվ միայն հունահռոմեական ըմբշամարտի մրցումներին մասնակցած Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը եզրափակիչ գոտեմարտի վերջին 7 վայրկյանին բաց թողեց հաղթանակն ու բավարարվեց արծաթե պարգեւով: Հակառակ պարագայում կունենայինք 100 տոկոսանոց արդյունք, որով, եթե չենք սխալվում, չի կարող պարծենալ օլիմպիական խաղերին երբեւէ մասնակցած որեւէ երկիր:
Միայն 4 տարի անց՝ ամերիկյան Ատլանտայում Հայաստանն առաջին անգամ առանձին թիմով մասնակցեց օլիմպիական խաղերին: Քառամյակի գլխավոր մարզահանդեսում վերջապես հնչեց նաեւ ,Մեր հայրենիքըե՝ հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանի հաղթանակի պատվին: Այդ խաղերում արծաթե մրցանակակիր դարձավ նաեւ ազատ ոճի ըմբիշ Արմեն Մկրտչյանը: 1993-ին անկախ Հայաստանի մարզիկներից առաջինը Եվրոպայի չեմպիոն դարձավ ծանրորդ Խաչատուր Քյափանակցյանը, իսկ աշխարհի առաջնություններից առաջինը ոսկե մեդալով վերադարձան բռնցքամարտիկ Նշան Մունչյանը եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Աղասի Մանուկյանը:
Հաջորդ ավելի քան քառորդ դարում Հայաստանն ունեցավ եւս մեկ օլիմպիական չեմպիոն՝ Արթուր Ալեքսանյանը: Տարբեր տարիքի մեր մարզիկները տասնյակ մեդալներ են նվաճել միջազգային ամենահեղինակավոր մրցումներում: Հսկաների հետ պայքարում փոքր Հայաստանի շախմատի տղամարդկանց ազգային հավաքականը երեք անգամ հռչակվեց Համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն: Իսկ 2011-ի աշնանը մեր ֆուտբոլի ընտրանին ընդհուպ մոտեցավ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցելուն ու սայթաքեց միայն ենթախմբի վերջին խաղում: Նրա ավագ Հենրիխ Մխիթարյանը 2017-ին դարձավ եվրագավաթում՝ Եվրոպայի լիգայում հաղթած եւ եզրափակիչ խաղում գոլ խփած հայ առաջին ֆուտբոլիստը:
Մեր մարզիկների եւ թիմերի հաջողությունները միշտ էլ առանձնակի ոգեւորությամբ են ընդունվել համայն աշխարհի հայության շրջանում: Անկախության հռչակումից հետո դա նոր իմաստ եւ բովանդակություն ստացավ, քանզի արդեն ճանաչում է բերում ոչ միայն ազգին, այլեւ պետությանը:

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

19-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO