Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի անկախության տոնին ընդառաջ

«Երջանկության գաղտնիքը անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը` խիզախության». կարճ եւ իմաստալից ասացվածք երջանկության, անկախության ու խիզախության բարեկամական հարաբերության մասին…
Կա՞ աշխարհում մեկը, որ չի ցանկանում երջանիկ լինել, իսկ որքա՞ն են նրանք, ովքեր պայքարում են երջանկության համար, մանավանդ` ճիշտ են պայքարում եւ, հատկապես, առանց ցավի… առանց ցավ պատճառելու ինքն իրեն կամ ուրիշի... Որքա՞ն են այն խիզախները, ովքեր մտքով, ստեղծարարությամբ են հասնում անկախության ու երջանկության… Ցավոք, կյանքը նման օրինակներ քիչ գիտի եւ չի կարող հաճելիորեն զարմացնել մարդկությանը, այն նույն մարդկությանը նաեւ, ովքեր սեփական երջանկությունը պատկերացնում են ուրիշին դժբախտություն պատճառելով եւ դժբախտության վրա հեգնանքի դրոշ բարձրացնելով։ Ո՛չ այդպիսի անհատներն են սակավ, ո՛չ էլ պետություններն ու միապետերը։ Հայաստանի եւ ընդհանրապես աշխարհի պետությունների պատմությունը անկախության ձգտման ու պահպանման պատմություն է, քանզի շատ պետություններ ու միապետեր ինքնաբավության խնդիր ունեն եւ այդ խնդիրը ձգտում են լուծել նվաճողական քաղաքականությամբ։ Աշխարհն իրենցով անելու մարմաջը հանգիստ չի տալիս իշխողական նկրտումներով համակվածներին, եւ նրանց թվում է, թե երկրագունդը պտտվում է ոչ թե արեւի կամ սեփական առանցքի շուրջը, այլ հենց իրենց, կամ` պետք է որ այդպես լինի, քանզի իրենք են տիեզերքի ու ողջ մարդկության լուսատուները։
Սակայն միշտ չէ, որ թույլը թույլ է, ուժեղը` ուժեղ. պատմությունը սիրում է նաեւ հանգամանքներ ու վերջաբան. հատկապես, երբ թվում է` այլեւս ոչինչ հնարավոր չէ անել, հանկարծ գալիս է չարի վախճանը, եւ մաքառման ու խիզախության պայքարն սկսում է պտուղներ տալ… Այդպես էլ հայ ժողովուրդը` իր պատմության ողջ ընթացքում, պայքարել է ինքնահաստատման, ազատության ու ինքնիշխանության համար եւ, բնույթով լինելով ստեղծարար, պայքարել է առավել պաշտպանվելով, քան նվաճողական արշավանքներով, ապրել վերելքների ու վայրէջքների, նվաճումների ու կորուստների ոլորապտույտ շրջաններ։ Ազատության ու անկախության ձգտումն ու գաղափարը դարեր ի վեր եղել են հայ ոգուց անբաժան` անկախ այն հռչակելուց կամ սոսկ որպես իրողություն ընդունելուց։ Մենք ունեցել ենք մեր լեզուն, որով գրագրություն ենք վարել ու մշակույթ ստեղծել, ունեցել ենք դրամական միավոր, դրոշ ու զինանշան, պետական կառույց ու պետական սահման եւ այդ սահմանը պաշտպանող բանակ, անգամ ԽՍՀՄ կազմում` այլ հանրապետությունների հետ միասին, լինելով քաղաքական լիարժեք միավոր, պահպանել ենք մեր ինքնությունը` լեզվով ու մշակույթով, իրավունքներով ու պարտականություններով, ունեցել ենք մեր պետական օրհներգը, դրոշն ու զինանշանը։
Խորհրդային Միության հիմքերի խարխլումը նպաստավոր պայմաններ ստեղծեց նրա կազմում ընդգրկված հանրապետությունների` միմյանցից անկախացման ու ինքնուրույն քաղաքական միավոր հռչակվելու համար, եւ 1990 թ. օգոստոսի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, իսկ 1991 թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին` օրացույցում գրանցելով եւս մեկ` անկախ հանրապետության հռչակման օր` միտված զարգացնելու 1918 թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը` պահանջվող դրույթներով։
Ինչպես մայիսի 28-ը, այնպես էլ սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար ոչ միայն ազատության ու անկախության խոհրդանիշներ դարձան, այլեւ հպարտության ու ուրախության, տոնակատարության առիթ, իսկ սեպտեմբերի 21-ին` յուրաքանչյուր հինգ տարին մեկ, Երեւանի Հանրապետության հրապարակում կազմակերպվում է ռազմական շքերթ, որից վերջինը եւ հզորը եղել է 2016 թվականին` Հայաստանի անկախության քսանհինգերորդ տարեդարձին։ Զորահանդեսը ղեկավարել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Զորահանդեսին մասնակցել են Գյումրիի Ռուսական 102-րդ ռազմաբազայի զորախումբը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի եւ Հունաստանի զինծառայողներից բաղկացած միջազգային խաղաղապահ բրիգադի զինծառայողները:
Եվ դարձյալ սեպտեմբերի 21-ի տոնակատարության շեմին ենք… Այն խիզախությունը, որ ոգեշնչեց մեզ ընդունել Անկախության հռչակագիր, թող ոգեշնչի մեզ այն դարձնել իրականություն գործով եւ իմաստնորեն տեր կանգնել բոլորի եւ յուրաքանչյուրի երջանկության արարմանը` անկախ ամեն ինչից…
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

19-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO