Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մարդկային կյանքի իմաստը

Մարդկային կյանքը պարուրված է գաղտնիքով: Դարեր շարունակ գիտնականները, պատմաբաններն ու փիլիսոփաները փորձում են հասկանալ, թե ո՞վ է մարդը, ո՞րն է մարդկային գոյակցության իմաստը: Մարդը ձգտում է ճանաչել տիեզերքի գաղտնիքները, սակայն, միեւնույն է, տիեզերքը մնում է իր խորհրդավորության մեջ: Շատերն են համարում, որ տիեզերքն ու մարդու նշանակությունը երկրի վրա անիմանալի ու անճանաչելի խորհուրդներ են: Սակայն Աստվածաշունչը, որը մարդկությանը մեծագույն պարգեւ է Աստծուց, բացահայտում է այդ գաղտնիքը: Աստվածաշունչը Աստծո կողմից մարդկությանը նվիրված հայտնություն է: Այն բացահայտում է ողջ իրականությունը՝ կապված Աստծո հետ, տիեզերքի, մարդու հետ, Աստծո եւ մարդու հարաբերությունների, մարդկանց միջեւ հարաբերությունների, Աստծո առաջ մարդու պարտավորությունների հետ: Ողջ այս իրականությունը կարելի է տեսնել արարչագործության եւ Սուրբգրային ճշմարտությունների միջոցով:
Մարդու կոչումը
Աստծո խոսքը մեզ ուսուցանում է, որ Աստված ինքնագո եւ հավերժ է: Աստված եղել է եւ նախկինում՝ հավերժ: Ինչ-որ մի պահի Աստված որոշեց արարել մարդուն: Աստծո ցանկությունն էր, որպեսզի մարդը ներկայացնի երկրի վրա Իրեն, Իր կերպարանքով ու Իր իշխանությամբ: «Եւ Աստուած ասաց. Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների, եւ անասունների եւ բոլոր երկրի վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր սողունների վերայ: Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց: Եւ Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ»: Ծննդոց 1: 26-28
Աստված մարդուն չարարեց այնպես, ինչպես մնացյալ ամեն բան: Նա մարդուն արարեց իր նմանությամբ:
Մարդը կարող է արտահայտել Աստծուն եւ ներկայացնել Աստծուն միայն մի դեպքում, եթե ընդունում է Աստծուն՝ որպես իր կյանք եւ դառնա Աստծո նմանակը: Մարդն արարված է այնպես, որ կարող է ընդունել եւ իր մեջ կրել Աստվածային կյանքը: Մարդու բոլոր դրական հատկանիշները, ինչպիսիք են սերը, պատիվը, օրհնությունը, Աստծու կողմից արարված են, որպեսզի մարդը կարողանա ունենալ Աստվածային կյանք եւ դրսեւորի Աստվածային հատկանիշներ:

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

19-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO