Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Լիբիայի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել

Սարաջը հայտարարել է իշխանությունը նոր կառավարությանը հանձնելու պատրաստակամության մասին

Լիբիայի վարչապետ Ֆաիզ Սարաջը հայտարարել է հաջորդ ամիս՝ միջլիբիական կոմիտեի աշխատանքների ավարտից հետո իր լիազորությունները նոր կառավարությանը փոխանցելու պատրաստակամության մասին: Շատերի համար սենսացիոն այս նորությունը, ինչպես հայտնում է քաթարյան «Ալ Ջազիրան», լրացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ հայտարարելով մոտ ժամանակներս Լիբիայում կրակի դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքվելիք համաձայնագրի մասին:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարայում կայացած վերջին հանդիպումների ընթացքում թուրքական ու ռուսական պաշտոնատար անձինք մոտ են կրակի դադարեցման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը եւ Լիբիայում քաղաքական կարգավորմանը:
«Ես բոլորին հայտարարում եմ մինչեւ հոկտեմբերի վերջ իմ լիազորությունները փոխանցելու անկեղծ ցանկության մասին»,-նշել է Սարաջը լիբիական պետական հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքերով՝ հենց սկզբից Ազգային համաձայնության կառավարությունը ստիպված էր աշխատել, ինչպես նա է արտահայտվել, անբնական միջավայրում, որովհետեւ յուրաքանչյուր օր բախվել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի ինտրիգների ու դավադրությունների հետ: Նա միջլիբիական երկխոսության կոմիտեին կոչ է արել մասնակցել նոր կառավարության ձեւավորմանը եւ այդպես ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը:
Սարաջի հայտարարությունները հնչել են մի քանի օր առաջ Մարոկկոյում Բարձրագույն պետական խորհրդի ու Արեւելյան Լիբիայում՝ Թոբրուկում բազավորված Ներկայացուցիչների պալատի միջեւ կայացած բանակցություններից հետո: Կողմերն առաջընթաց են արձանագրել նախագահական նոր խորհրդի ձեւավորման մասին համաձայնագրի ճանապարհին:
Անկարայից ստացվող լուրերը, սակայն, ամենեւին էլ չեն համապատասխանում Չավուշօղլուի լավատեսությանը: Մասնավորապես՝ սեպտեմբերի 16-ի երեկոյան Անկարայում ավարտվել է Սիրիայի ու Լիբիայի հարցերով ռուսական ու թուրքական ռազմաքաղաքական պատվիրակությունների բանակցությունների չորրորդ փուլը: Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարություններում տեխնիկական պատվիրակությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում թե Լիբիայի, թե սիրիական Իդլիբի հարցում հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել:
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ ռուսական կողմը Թուրքիային առաջարկել է նվազեցնել Իդլիբում տեղակայած զինծառայողների քանակը, հատկապես քաղաքի այն թուրքական դիտակետերում, որոնք այժմ Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության տակ են: Թուրքական կողմը մերժել է այս առաջարկությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ 2020-ի մարտի 5-ին Մոսկվայում Իդլիբի հարցով ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրի դրույթներին:
Ռուսական «Sputnik» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ Ռուսաստանն Իրանի օգնությամբ Սիրիայի կառավարական ուժերի հետ միասին մեծածավալ գրոհ է նախապատրաստում Իդլիբում տեղակայված ահաբեկչական խմբերի դեմ:
Մի քանի օր առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հաղորդել է Լիբիայում նոր հատուկ ներկայացուցչի նշանակման նպատակով քննարկումներ սկսելու պլանների մասին:
«Մենք հուսով ենք, եւ մեր հատուկ ներկայացուցիչ Ստեֆանի Ուիլյամսը ջանքեր կգործադրի լիբիական երկխոսության հաջորդ փուլի անցկացման համար»,-նշել է Գուտերեշը:
Ինչ վերաբերում է նոր թեկնածությանը, Գուտերեշն ավելացրել է. «Մենք Լիբիայում նոր հատուկ ներկայացուցչի նշանակման վերաբերյալ հնարավորինս շուտ բանակցություններ կսկսենք»:
Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելության (UNSMIL) մանդատը մեկ տարով երկարաձգելու մասին, այսինքն` մինչեւ 2021 թ. սեպտեմբերի 15-ը:
Ըստ բանաձեւի՝ առաքելությունը կգլխավորի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, քանզի պետք է լինի համակարգող, որը պատասխանատու է ամենօրյա օպերացիաների եւ կառավարման համար:
Նշենք, որ մարտի սկզբին Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեի հրաժարականից հետո այդ պաշտոնը դեռ թափուր է: Մարտի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ստեֆանի Ուիլյամսին նշանակել է Լիբիայում հատուկ ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար եւ ՄԱԿ-ի առաքելության ղեկավար` մինչեւ Սալամեի իրավահաջորդի նշանակումը:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

19-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO