Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Էրդողանը հայտնվել է անելանելի վիճակում

Թուրքիան համաձայնել է զորքերի ու ռազմական տեխնիկայի մի մասը դուրս բերել սիրիական Իդլիբ նահանգից

Լավատեղյակ աղբյուրները վստահեցնում են, որ Ռուսաստանի պահանջով Թուրքիան համաձայնել է զորքերի ու ռազմական տեխնիկայի մի մասը դուրս բերել սիրիական Իդլիբ նահանգից: Լիբանանյան «Al Modon»-ում տպված հոդվածի հեղինակ Օմար Քադուրը կարծում է, որ Էրդողանը հայտնվել է միանգամայն անելանելի վիճակում՝ վիճելով Մակրոնի հետ, իսկ Պուտինը բաց չի թողել իրավիճակից օգտվելու հնարավորությունը:
Անցյալ շաբաթ Անկարայում տեղի ունեցած ռուս-թուրքական բանակցությունների նոր փուլն ուղեկցվել է ռուսական ուժերի ակտիվ ռազմական գործողություններով: Ռուսական ռազմական ինքնաթիռները մոտ 20 հարված են հասցրել սիրիական Իդլիբ նահանգի շրջաններին: Հետախուզական ինքնաթիռները, որոնք հետապնդում էին նոր թիրախներ, նույնպես չեն դադարեցրել թռիչքները: Այդուհանդերձ, Ռուսաստանի պատվիրակությունը նստել է բանակցությունների սեղանի շուրջ եւ Թուրքիային առաջարկել կրճատել սիրիական Իդլիբում թուրքական դիտակետերի քանակը: Այդ առաջարկը մերժվել է, որից հետո, ըստ իրազեկ աղբյուրների, Թուրքիային խնդրել են Իդլիբից դուրս բերել զորքերի եւ ծանր տեխնիկայի մի մասը, որն Անկարան ընդունել է:
Վերն ասվածը գրեթե բացատրությունների կարիք չունի, քանի որ ռուսական ուժերը եւ Ասադի ու Իրանի բանակներն Իդլիբում ոչ մի հարձակման չեն ենթարկվում: Ընդհակառակը, վերջիններս Ռուսաստանի աջակցությամբ պատրաստվում են հարձակվել նահանգի վրա կամ գոնե ներխուժել դրա որեւէ հատված: Ծանր տեխնիկայի դուրսբերման վերաբերյալ ռուսական պատվիրակության պահանջին Թուրքիայի համաձայնությունը հաջորդ մարտի նախերգանքն է, քանի որ թուրքական դիտակետերը չեն օգնի հետ մղել առաջիկա գրոհը: Ինչպես ավելի վաղ տեսանք, թուրքական ուժերը մնացին այն տարածքներում, որոնք ամբողջովին անցել են Ասադի վերահսկողության տակ, բայց նրանց ճակատագրի մասին քիչ բան է հայտնի:
Ռազմական գործողությունների վերջին փուլից կես տարի է անցել, որի ընթացքում Ասադի ուժերը Ռուսաստանի աջակցությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքներ ու օբյեկտներ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն, սակայն ամենագլխավորն այն է, որ դա հանգեցրել է հարյուր հազարավոր մարդկանց տեղահանման, ովքեր փորձում են գոյատեւել փախստականների գերբնակեցված ճամբարներում: Վեց ամսվա հանգստությունը վերածնեց հույսը, որ ազդեցության համար պայքարը մոտենում է ավարտին: Ի դեպ, քաղաքացիական բնակչությունը դադարի հույս ուներ, քանի որ հակամարտության վերջնական կարգավորման հույսը, որը կերաշխավորեր բոլոր սիրիացիների իրավունքների պահպանումը, վաղուց անհետացել էր:
Ի դժբախտություն սիրիացիների, տարածաշրջանում բախումները սրվել են, եւ Պուտինի համար հնարավորություն է ստեղծվել օգուտ քաղել այն բանից, որ Էրդողանը Եվրոպայի հետ հակամարտության արդյունքում հայտնվել է անելանելի վիճակում: Էրդողանի ու Մակրոնի անձնական վեճերը հասել են աննախադեպ մակարդակի, եւ գաղտնիք չէ, որ նրանց միջեւ հարաբերությունները երբեք լավ չեն եղել, ի տարբերություն Մակրոնի եւ Պուտինի ջերմ հարաբերությունների:
Այնուամենայնիվ, Էրդողանն զգալի ազդեցություն է ունեցել Եվրամիության (ԵՄ) դիրքորոշման վրա, քանի որ վերջինս վախենում էր փախստականների նոր ալիքից: Ի դեպ, նա աջակցություն ստացավ գերմանացիներից, բայց Մակրոնի կողմից Եվրամիության ներսում իրականացվող արշավն Էրդողանին զրկել է հնարավորությունից՝ օգտագործելու փախստականների խնդիրը՝ որպես եվրոպական պետությունների վրա ճնշում գործադրելու լծակ՝ հատկապես կապված կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների խստացման հետ: Ավելին՝ մենք չպետք է մոռանանք Եվրոպայի եւ Թուրքիայի նոր առճակատման մասին` որպես Միջերկրական ծովի ջրերում նավթ որոնելու իրավունքների շուրջ թուրք-հունական հակամարտության հետեւանք:
Հայտնի է, որ Մակրոնը հետեւողական քաղաքականություն չունի Սիրիայի նկատմամբ, իսկ իր դիրքորոշումը հայտնել է, երբ ասել է, որ Ասադը սպառնալիք է իր ժողովրդի, իսկ ԴԱԻՇ-ը՝ ողջ աշխարհի համար: Դա նշանակում է, որ Ֆրանսիայի միջերկրածովյան նոր քաղաքականությունն ամբողջությամբ անտեսում է Սիրիան, բայց դեմ է տարածաշրջանում Թուրքիայի աճող ազդեցությանը: Մենք նաեւ ականատես եղանք Լիբանանում Թուրքիայի աճող ազդեցությունից Մակրոնի անհանգստությանը: Դրա համար, թվում է, ոչ մի հիմք չկար, իսկ այնուհետեւ տեսանք բանակցություններ ու իրանական ազդեցության բռնկում: Ի դեպ, դա համընկնում է Ֆրանսիայի դիրքորոշման հետ, որը ոչ միայն աջակցում է Թեհրանի հետ միջուկային գործարքի պահպանմանը, այլեւ աչք է փակում տարածաշրջանում իրանական աշխարհազորայինների գործողությունների վրա: Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ Ռուսաստանի լռությունը Լիբանանում տեղի ունեցածի վերաբերյալ կարող է մեկնաբանվել որպես յուրատեսակ համաձայնություն տարածաշրջանում Մակրոնի նոր քաղաքականության հետ:
ԱՄՆ-ի նախընտրական շրջանը Պուտինին հնարավորություն է տալիս նոր փոքր հաղթանակ տոնել Սիրիայում, քանզի Թրամփը շահագրգռված է, որպեսզի հնարավորինս մեծ թվով արաբական երկրներ հարաբերությունների նորմալացման համաձայնագրեր ստորագրեն Իսրայելի հետ, ուստի կենտրոնացել է այդ խնդրի լուծման վրա: Միանգամայն հավանական է, որ նա կբարձրացնի վստահության վարկանիշն ամերիկյան քաղաքացիների աչքերում՝ ձեռք բերելով հրեաների ու նրանց կողմնակիցների ձայները: Բացի այդ, Թրամփը, ինչպես երբեք, մոտ է Խաղաղության նոբելյան մրցանակին, որն ավելի վաղ տրվել է նրա նախորդ Բարաք Օբամային:
Չի կարելի մոռանալ այն մասին, որ հակառակորդ դեմոկրատները Թրամփին մեղադրում են Էրդողանին աջակցելու մեջ, բայց նա չի ուզում, որ այդ հանգամանքն օգտագործվի իր դեմ: Ամերիկյան ղեկավարը հայտնվել է խոցելի իրավիճակում՝ Պուտինի ու Էրդողանի միջեւ, ինչը նրան ստիպում է ծայրահեղ զգույշ լինել: Պուտինն ու Էրդողանը, ելնելով տարբեր պատկերացումներից, կարող են նախընտրել Թրամփի վերընտրությունը, բայց, ամեն դեպքում, սիրիական հարցում Պուտինը չի պարտվի, եթե նույնիսկ Ջո Բայդենը հաղթի ամերիկյան նախագահական ընտրություններում: Ավելին՝ ՌԴ-ն նույնիսկ կարող է ավելին շահել, եթե դեմոկրատները վերադառնան Թեհրանի հետ գործարքին: Իսկ ահա Էրդողանը, ընդհակառակը, կարող է հայտնվել պարտվածների ցուցակում:
Սպասվում է, որ թուրքական ու ռուսական պատվիրակությունները կպնդեն իրենց դիրքորոշումներն Անկարայի բանակցություններում, ուստի Թուրքիան չի համարձակվել ձախողել բանակցությունները եւ փոխզիջման է գնացել, ինչը ենթադրում է, որ Իդլիբից թուրքական ծանր տեխնիկայի ու զորքի մի մասը դուրս բերելու դիմաց Ռուսաստանը լիբիական Սիրտից կհանի իր զինված ուժերը: Սիրիական կողմի համար վատ նորությունն այն է, որ եթե նպատակ կա վերահսկել M-4 մայրուղին, ապա հնարավոր է, որ իրականացվելու են ավելի ուժեղ ռազմական գործողություններ, որոնք առավել մեծ վնաս կհասցնեն երկրին ու նրա բնակիչներին: Բոլորը խոսքով փորձում են փրկել Սիրիայի քաղաքացիներին տառապանքներից, բայց, փաստորեն, վերջիններս ստիպված են վճարել ամենաբարձր գինը: Եվ միգուցե մենք դառնանք Էրդողանի եւ Մակրոնի հարաբերությունների սրման նոր փուլի ականատեսը:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

23-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO