Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մարդն անոթ է

Մարմինը՝ փակուղի

«Մի՞թէ բրուտը իշխանութիւն չունի հողի վերայ, որ միեւնոյն զանգուածիցը շինէ մեկը պատիւի անօթ, եւ միւսը անարգութեան: Եւ ի՞նչ եթէ Աստուած՝ կամենում էր ցոյց տալ բարկութիւնը եւ յայտնել իր զօրութիւնը, շատ երկայնամտութեամբ համբերեց բարկութեան անօթներին՝ որ կորուստի համար պատրաստուած էին. Եւ որ յայտնի ցոյց տայ իր փառքի մեծութիւնը՝ ողորմութեան անօթների վերայ, որոնց առաջուց պատրաստեց փառքի համար»: Հռովմ. 9:21–23
Քանզի մենք Աստծո անոթ ենք, Աստված ցանկանում է, որ իրենով լցված լինի անոթը, իրենով լցված լինի մեր բովանդակությունը: Ինչպես ապակե տարաներն են ստեղծված, որ իրենց մեջ պարունակեն կաթ եւ տարբեր հեղուկներ, այնպես էլ մենք ենք ստեղծված, որպեսզի պարունակենք Աստծուն: Ահա թե ինչու գիտելիքը, բավարարվածությունը, նյութական ունեցվածքն ու ամենատարբեր ձեռքբերումներ չեն կարող բավարարել մեզ, որովհետեւ մենք արարված ենք, որպեսզի մեր մեջ պարունակենք Աստծուն:
Բոլոր մարդիկ, անկախ իրենց ազգային եւ ռասայական պատկանելությունից, Աստծո անոթներն են: Աստվածաշունչը, Աստծո Խոսքը այդ անոթը բաժանում է երեք մասի. հոգի, շունչ եւ մարմին: «Եւ ինքը խաղաղութեան Աստուածը ձեզ սուրբ անէ բոլորովին. ձեր բոլոր հոգին եւ շունչը եւ մարմինը անարատ պահուի մինչեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը»: Ա Թեսաղ. 5:23
Բոլորը գիտակցում են, որ ունեն ֆիզիկական մարմին: Դա մի բան է, որ հասանելի է, շատ կոնկրետ է, ժամանակավոր է եւ ենթակա է գիտական ուսումնասիրության: Մարդուն հաջողվում է երկարաձգել բիոլոգիական կյանքը, սակայն յուրաքանչյուր մարդու համար գալիս է մի պահ, երբ նա ստիպված է լինում խոստովանել, որ մարմինը փակուղի է:
Աստծո մտադրությունը՝ կապված մարդու հետ, առաջնահերթորեն չի վերաբերում նրա ֆիզիկական մարմնին: Ուսումնասիրելով մարդու հայացքները, հոգեբանը կարող է եզրակացնել, որ մարմնից բացի մարդն ունի ներքին գաղտնի բաղադրիչ: Մարդն ունի մտածող օրգան, խելք: Բացի դա, նա ունի զգացմունքներ, զգալու ներքին ունակություն, որը նրան թույլ է տալիս սիրել, ատել, զգալ ճնշվածություն կամ վերելք: Հնարավոր է, որ նա ասի նաեւ, թե մարդն ունի կամք, որոշումներ ընդունելու ունակություն: Մի խոսքով, մարդը կենդանի, մտածող, զգացող եւ որոշումներ ընդունող արարած է. նա միայն հոգի տված հող չէ, այլ իրական, կենդանի անձնավորություն, օժտված յուրօրինակ եւ առանձնահատուկ անհատականությամբ: Մեր ներքին «ես»-ը, մեր հոգեբանական «ես»-ը՝ դա մեր ներկա «ես»-ն է, իսկ մեր մարմինն ընդամենը մեր գոյության արտաքին պատյանն է: Հոգեբանությունը մեր հոգու ուսումնասիրությունն է: Երեք ունակություն. միտքը, կամքը եւ զգացմունքները կազմում են մեր անհատականությունը եւ, պարզապես, մարդկային հոգու բաղադրիչներն են: Եթե մարդկային կյանքի իմաստը փնտրենք մարդկային հոգուց ներս, այդ փնտրտուքը կանցնի ապարդյուն:
Մարդու մեջ կա խոր թաքնված եւ քիչ հայտնի ունակություն, ինչը դարեր շարունակ մնացել է գաղտնի: Այն խորն է, քան հոգին: Ինչպես կենսատու ողնուղեղը թաքնված է ոսկորի մեջ, այնպես էլ հոգու մեջ թաքնված է մարդկային շունչը: Մարդկային շունչը հատուկ ստեղծված է, որպեսզի իր մեջ պարուրի Աստծուն, լցվի Աստծով:
Մարդը երբեք չի ունենում բավարարվածության զգացում, որովհետեւ նրա էության խորքերը երբեք չեն լցվում: Մտքի միջոցով մարդը կարող է միայն մտածել Աստծո մասին, ճանաչել Աստծուն օբյեկտիվորեն, բայց Սուրբ Հոգու միջոցով մարդը կարող է առնչվել Աստծուն, իր մեջ կրել Աստծուն եւ վայելել Աստծուն:

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

23-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO