Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Երկիրը կարո՞ղ է գոյատեւել Արեւի մահանալուց հետո

«Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակը տիեզերք կուղարկվի հաջորդ տարվա հոկտեմբերին

Ասում են՝ 5 մլրդ տարի անց Արեւը կմահանա՝ վերածվելով մեռած աստղի՝ սպիտակ թզուկի: Սակայն ՆԱՍԱ-ի վերջին հետազոտությունները մեզ փրկության հնարավորություն են տալիս: Այս մասին գրում է դանիական «Videnskab»-ը:
Վերջերս գիտնականները հայտնաբերել են մի մոլորակ, որը պտտվում է սպիտակ թզուկի շուրջ, բայց չի ոչնչանում նրա հսկայական գրավիտացիայի պատճառով: Եվ դա ապացուցում է, որ մոլորակները կարող են գոյատեւել նման աստղերի մոտակայքում: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Կոռնելիի համալսարանը: Խոսքը Յուպիտերի չափերի գազային մոլորակի մասին է, որն ստացել է «WD 1856b» անվանումը:
«Սպիտակ թզուկը ոչնչացնում է մոտակայքում գտնվող բոլոր մոլորակները, որպես կանոն՝ նրա հսկայական գրավիտացիան կտորների է վերածում այն ամենը, ինչն իրեն չափից ավելի է մոտենում: Մենք դեռ շատ հարցեր ունենք այն մասին, թե ինչպես է «WD 1856b»-ը հայտնվել այնտեղ, որտեղ հիմա է, ինչու նրան չի սպառնացել նույն ճակատագիրը»,-ասել է Վիսկոնսինի Մեդիսոնի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր Էնդրյու Վանդերբուրգը ՆԱՍԱ-ի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են «Nature» գիտական հանդեսում, իսկ այն անցկացվել է նաեւ Դանիայի տեխնիկական համալսարանի մասնակցությամբ:
Մոլորակը հայտնաբերվել է TESS աստղադիտակի միջոցով, որը նախատեսված է հատուկ էկզոմոլորակներ որոնելու համար: Աստղադիտակը պատկանում է NASA-ին, իսկ դանիացի գիտնականները խնդիրը կատարելու համար տեխնոլոգիա եւ ինտելեկտուալ ռեսուրսներ են տրամադրել:
Նոր հայտնագործությունը հույս է տալիս ժամանակին զուգընթաց պարզել, թե Երկիր մոլորակի վրա կյանքը կարո՞ղ է գոյատեւել այն բանից հետո, երբ նրա աստղը փլուզվի եւ վերածվի սպիտակ թզուկի: Այս մասին նշել են Կոռնելիի համալսարանի գիտնականները:
«Եթե սպիտակ թզուկների մոտ պինդ մոլորակներ լինեն, ապա գուցե առաջիկա տարիներին նրանց վրա կյանքի նշաններ կարողանանք հայտնաբերել»,-ենթադրել է Կոռնելիի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր, Կառլ Սագանի ինստիտուտի տնօրեն Լիզա Կալտենեգերը:
«Astrophysical Journal Letters»-ում հրապարակված ուղեկցող ուսումնասիրության մեջ Կալտենեգերը վերջերս գնահատել է սպիտակ թզուկների շուրջ պտտվող մոլորակների մթնոլորտում կյանքի նշանների հայտնաբերման հավանականությունը: Ըստ ուսումնասիրության՝ այդ հարցում կարող է օգնել ՆԱՍԱ-ի «Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակը, որը, համաձայն պլանի, տիեզերք կուղարկվի հաջորդ տարվա հոկտեմբերին:
«Հետեւելով Երկրի նման մոլորակներին սպիտակ թզուկների ուղեծրում՝ տիեզերական «Ջեյմս Վեբ» աստղադիտակը կարող է հաշվված ժամերի ընթացքում ջրի եւ ածխածնային գազի հետքեր հայտնաբերել»,-ավելացրել է Ռայան Մակդոնալդը՝ «Astrophysical Journal Letters»-ում հրապարակված հետազոտության համահեղինակը:
Քանի որ վերջերս հայտնաբերված «WD 1856b»-ը գազային մոլորակ է, դա լավագույն տեղը չէ կյանք որոնելու համար այն տեսքով, ինչպիսին մենք գիտենք: Բայց սպիտակ թզուկի ուղեծրում գոյություն ունեցող մոլորակի առկայությունը կարող է վկայել, որ կյանքի նշաններ կարելի է գտնել նաեւ ավելի փոքր պինդ մոլորակներում, որոնք պտտվում են այդպիսի աստղերի շուրջ:
Լիզա Կալտենեգերի խոսքերով՝ եթե կյանքի նշաններ հայտնվեն, դա նշանակալից հայտնագործություն կլինի:
Ի՞նչ կլինի, եթե աստղի մահը դեռ ողջ կյանքի վերջը չէ: Կյանքը գոյություն կունենա՞, արդյոք, այն բանից հետո, երբ մահանա մեր արեւը: Եթե մենք սպիտակ թզուկների շուրջ պտտվող մոլորակների վրա կյանքի նշաններ գտնենք, ապա դա ոչ միայն կդառնա կյանքի անհավանական կայունության օրինակ, այլեւ որոշակի պատկերացում կտա սեփական ապագայի մասին:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

23-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO