Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ՆԱԽԱԳԱՀ


Չինաստանի նոր հայտը

Չինաստանի կողմից նոր դեսպանատան կառուցումը Հայաստանը դիտարկում է որպես նոր հայտ հայ-չինական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ:
«Արմենպրեսի» հետ զրույցում Չինաստանի նորակառույց դեսպանատանը կազմակերպած շրջայցից հետո այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Չինաստանը կարող է հպարտ լինել այսպիսի մեծ ներկայությամբ, եւ մենք էլ սա դիտարկում ենք որպես Չինաստանի կողմից հայտ, որ հայ-չինական հարաբերությունները կարող են ավելի բարձր մակարդակի լինել եւ ավելի խորանալ: Մեր համագործակցությունը երկու երկրների միջեւ, չնայած իրենց տարբեր չափերին (փոքր Հայաստան եւ մեծ Չինաստան), երկուսն էլ ունեն շատ մեծ ընդհանրություններ, երկուսն էլ ինչ-որ իմաստով համաշխարհային ազգ են, որովհետեւ չինական մշակույթը եւ ազգը ամբողջ աշխարհով են տարածված եւ նույնն էլ՝ հայ ժողովրդինը»,- ասաց Սարգսյանը:
Նախագահի կարծիքով` համագործակցության բազմաթիվ ուղղություններ կան նախ եւ առաջ անվտանգության եւ գյուղատնտեսության ոլորտներում:
Սարգսյանը նոր տեխնոլոգիաների ոլորտում Չինաստանի հետ համագործակցության նոր հորիզոններ է տեսնում, որովհետեւ ապագայում աշխարհը հագեցած է լինելու դրանցով` արհեստական բանականությունից մինչեւ կենսաբանական ոլորտները, քանի որ երկու երկրները համատեղ գիտական, գիտատնտեսական, գիտահետազոտական զարգացման հնարավորություններ ունեն:
«Այնպես որ, շատ դրական եմ նայում մեր հետագա համագործակցությանը»,-նշեց նախագահը:
Նա դեսպանին առաջարկել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը ոչ միայն տնտեսության ոլորտում զարգանա, այլ նաեւ զարգանա կրթության ոլորտում, որովհետեւ այնտեղ նույնպես ներուժ կա, ինչպես նաեւ մշակույթի ոլորտում. երկուսն էլ հին ժողովուրդներ են, ունեն հսկայական պատմություն ու արվեստ եւ ժամանակակից մշակույթ: «Ամեն ինչ կախված է մեզանից` կանե՞նք, թե ոչ»:

Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը բարձր տեխնոլոգիաների ոլորտը երկու երկրների միջեւ համագործակցության ամենահեռանկարային ոլորտներից է համարում:
«Ժամանակակից աշխարհը առաջ չի գնա առանց բարձր տեխնոլոգիաների զարգացման: Նույնիսկ կորոնավիրուսային համաճարակը դա ապացուցեց, թե ինչքան կարեւոր են ՏՏ տեխնոլոգիաները, օնլայն բիզնեսը եւ այլն, ուստի, կարծում եմ, որ մեծ Չինաստանի եւ փոքր Հայաստանի համար բարձր տեխնոլոգիաներն այն օղակն են, որը մեզ համախմբում է, եւ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չէ: Կարծում եմ, որ նախագահը բացարձակապես ճիշտ է, որ հեռանկարային ուղղություններից է նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը»,-եզրափակեց դեսպանը:

24-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO