Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին

Սիրիական ուժերը եւ նրա դաշնակիցներն Իդլիբի վրա հարձակվելու կարիք չունեն

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ասադի ուժերն ու նրա դաշնակիցներն Իդլիբը գրոհելու անհրաժեշտություն չունեն, իսկ ահա ահաբեկիչների միակ օջախը պետք է ոչնչացնել: Ընդհանուր առմամբ, ըստ Լավրովի, պատերազմը Սիրիայում երկրի կառավարության ու ընդդիմության միջեւ ավարտվել է, սակայն մնում է երկու «տաք կետ»: Առաջինն Իդլիբն է, որի տարածքը վերահսկվում է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման կողմից, իսկ մյուսը Եփրատի արեւելյան ափն է, որտեղ ամերիկացի զինվորականներն են գտնվում: Այս մասին գրում է լիբանանյան «Al Modon»-ը:
Ռուս դիվանագետը նշել է նաեւ, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման զինյալների կողմից վերահսկվող տարածքն այժմ սեղմվում է: M-4 մայրուղու (Հալեպ-Լաթաքիա) ռուս-թուրքական համատեղ պարեկությունը դադարեցվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, բայց, ինչպես նշել է Լավրովը, համատեղ պարեկությունը կշարունակվի, հենց իրավիճակը հանդարտվի: Նրա խոսքերով՝ սիրիական ուժերը եւ նրա դաշնակիցներն Իդլիբի վրա հարձակվելու կարիք չունեն: Միայն անհրաժեշտ է գրոհել ահաբեկիչների դիրքերը եւ վերացնել նրանց միակ օջախը Սիրիայում:
Լավրովը հիշեցրել է, որ Իդլիբում ահաբեկչական խմբավորումները վերացնելու հիմնական պատասխանատվությունը կրում է Թուրքիան: Բացի այդ, նա հաստատել է, որ ռուս-թուրքական հուշագիրը մնում է ուժի մեջ, չնայած Անկարայում վերջերս կայացած բանակցությունների ձախողմանը:
«Կա ռուս-թուրքական հուշագիր, որն ամբողջովին ուժի մեջ է: M-4 մայրուղու պարեկությունը դադարեցվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ «Հայաթ Թահրիր աշ-Շամն» անընդհատ կազմակերպում է զինված սադրանքներ եւ հարձակվում է Սիրիայի պետական դիրքերի վրա, ինչպես նաեւ փորձում է գրոհել Խմեյմիմում գտնվող ռուսական ավիաբազան»,-հայտարարել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերով ՝ Սիրիայի արեւելքում «անօրինական» կերպով տեղակայված ամերիկյան զինվորականներն ամերիկյան նավթային ընկերություն են բերել եւ սկսել նավթ արդյունահանել սեփական կարիքների համար՝ առանց հարգելու Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւով:
Պատասխանելով սահմանադրական կոմիտեի աշխատանքի վերաբերյալ հարցին ՝ Լավրովն ընդգծել է, որ ինքը զգուշավոր լավատեսությամբ է վերաբերվում գործընթացին, որն այնքան էլ արագ չի ընթանում, որքան ինքը կցանկանար: Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ավելացրել է, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել Սահմանադրության քննարկումը:
Ինչ վերաբերում է Լիբիայի հարցում ռուս-թուրքական տարաձայնություններին, Լավրովն ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են լիբիական կարգավորման համաձայնագրի շուրջ, որը կօգնի կրակի դադարեցման ռեժիմը բերել իրավական դաշտ: Նա ավելացրել է. «Լիբիայում իրավիճակն անհանգստացնում է ոչ միայն Ռուսաստանին եւ Թուրքիային, այլեւ մեծ «գլխացավանք» է միջազգային շատ խաղացողների համար»:
Սերգեյ Լավրովը խոսել է նաեւ ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացված Լիբիայի պետական ինստիտուտները վերակենդանացնելու անհրաժեշտության մասին` հավելելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան ցանկանում են իրենց ներդրումն ունենալ դրա մեջ: Լավրովի խոսքերով՝ մի քանի օր առաջ Անկարայում խորհրդակցություններ են անցկացվել ռուս եւ թուրք դիվանագետների, պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ: Դրանց նպատակն էր օգնել կողմերին՝ ամրապնդելու եւ իրավական դաշտ բերելու վերջին երկու ամիսներին արմատացած ռազմական գործողությունների վերափոխման ռեժիմը:
Բացի այդ, ՌԴ արտգործնախարարը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա իրականացնել դա:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

24-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO