Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Աստված կյանքի Հոգին է

Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: Ապրելով կատարյալ ու առանց մեղքի կյանք եւ մահանալով խաչի վրա, որպեսզի մաքրագործի մեղավոր մարդուն, Նա հարություն առավ մեռելներից եւ հարությամբ փոխեց իր տեսքը, մարմնից վերածվելով հոգու: Այսպիսով Տեր Հիսուսը դարձավ Հոգի: Այդ Հոգին կոչվում է կենսատու Հոգի: Աստվածաշունչն ասում է, որ վերջին Ադամը (Քրիստոսը) եղավ կենդանարար Հոգի. «Այսպէս էլ գրուած է, թէ Առաջին մարդն՝ Ադամը կենդանի շունչ եղաւ, երկրորդ Ադամը կենդանարար հոգի»: Ա Կորնթ. 15:45
Հայր Աստված անհասանելի է: Որդով գալով, Նա բնակվեց որպես մարդ մարդկանց մեջ, բայց, միեւնույն է, Որդի Աստված չկարողացավ մտնել մարդու մեջ, որովհետեւ նա ուներ մարդու տեսք մարմնով ու արյամբ: Շնորհիվ մահվան եւ հարության՝ Որդու տեսքը փոխակերպվեց մարմնավորից հոգեւորի: Որպես մեծ Հոգի, այսինքն, որպես հոգեւոր թթվածին, որը մենք կարող ենք շնչել, Քրիստոսը կարողացավ մտնել իր աշակերտների մեջ: Նմանապես Սուրբ Երրորդությունը՝ Հայրը, Որդին եւ Հոգին, հասնում է յուրաքանչյուր մարդու: Այլ խոսքով, երբ Երրորդություն Աստված հասնում է իր փրկագնված մարդկանց, դա Սուրբ Հոգին է:
Աստված կյանքի Հոգին է: «Ուրեմն հիմա դատապարտութիւն չկայ Յիսուս Քրիստոսումը լինողների համար, որ մարմնաւորապէս չեն վարվում, այլ հոգեւորապէս: Որովհետեւ կեանքի հոգու օրէնքը Յիսուս Քրիստոսումն ազատեց ինձ մեղքի եւ մահի օրէնքիցը»: Հռովմ. 8:1-2
Եթե դրսում հարցում անցկացվի, թե ո՞վ է Աստված, շատերը կասեն, որ Նա Արարիչն է, շատերը կասեն, որ Նա Փրկիչն ու թողություն տվողն է, սակայն քչերը կասեն, որ Աստված Հոգի է, կենսատու Հոգի:
Լինել քրիստոնյա, նշանակում է Սուրբ Հոգին ընդունել քո՝ մարդկային հոգուց ներս: Մարդուն կարելի է նմանեցնել ռադիոընդունիչի, իսկ Սուրբ Հոգին՝ ռադիոալիքների:
Ռադիոյի ներսում կա ընդունիչ սարքավորում: Ճիշտ այդպես մարդու ներսում կա մարդկային հոգի՝ որպես ընդունիչ, որը մարդուն թույլ է տալիս ընդունել Աստծո Սուրբ Հոգին: Եթե «ռադիոն» անջատված է, կամ ընդունիչ սարքավորումը լավ չի աշխատում, ապա ռադիոն չի կարող ընդունել ռադիոալիքներ: Այսօր մարդկային շատ «ռադիոընդունիչներ» չեն աշխատում, որովհետեւ դրանց տերերը չեն «միացնում» ընդունիչները իրենց հոգու վարժանքներով:
Այսօր մարդիկ ունակ չեն առնչվելու Աստծո հետ, որովհետեւ նրանց ներսում անջատված է ընդունող սարքավորումը՝ մարդկային հոգին:

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

25-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO