Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը

Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ռեժիմը, նկատելիորեն մեղմացվել են սահմանափակումները, որոնց փոխարինելու են եկել առողջապահության նախարարության սահմանած ինչ-ինչ կանոնակարգումներ: Դա միանգամայն հասկանալի է, քանի որ հաղթահարված չէ աշխարհի գործերը խառնած նոր կորոնավիրուսի ներկայացրած վտանգը: Մեզ, հավանաբար, երկար ճանապարհ կա միասին անցնելու:
Ընդամենը մի քանի օր առաջ շատերիս զբաղեցնողն այն միտքն էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության իջնող կորը սկիզբն է համավարակի դեմ մեր կատարած աշխատանքի արդյունքի: Սեպտեմբերի առաջին կեսին օրական նոր բացահայտվածների թիվը նվազելով հասավ 150-ի մոտ թվերի, իսկ օրվա ապաքինվածների թիվը կրկնակի եւ ավելի անգամ գերազանցեց նոր բացահայտվածների թվին: Նվազեցին նաեւ մահերը՝ հասնելով 3, 2, 1-ի: Հաջորդ օրերին նոր բացահայտվածների թիվը մեծացավ՝ մոտենալով 300-ի, ապա կրկին նվազեց՝ 121 եւ 115 դեպք: Տատանվեց նաեւ նոր բացահայտվածների եւ ապաքինվածների թվերի հարաբերակցությունը, որը մինչ այդ հօգուտ վերջիններիս էր, իսկ հետագա երկու օրերին՝ հօգուտ նոր բացահայտվածների:
Ինչ խոսք, թվերը հարափոփոխ են, եւ դրանց վրա հստակ հաշվարկ կատարելը հիմնավոր չի կարող լինել, քանզի դեռեւս գտնված չէ հիվանդության բուժամիջոցը, կանխարգելիչ միջոցն էլ դեռեւս գործնական կիրառություն չի գտել, իսկ վարակը սպառնում է նոր ալիքով: Եթե նոր ալիքը մեզ համար դեռեւս իրական չէ, ապա համաշխարհային միտումն անառարկելի է: Օրեր առաջ ԱՀԿ-ն (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) հայտնեց, որ աշխարհում արձանագրվել է համավարակի տարածման ռեկորդային աճ, այսինքն՝ գերազանցվել է մարտ-ապրիլին արձանագրված ցուցանիշը, որն ամենաբարձրն է եղել: Մտավախություն է հայտնվում, որ հոկտեմբեր-նոյեմբերին մահացածությունը Եվրոպայում ավելի կմեծանա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ա. Գուտերեշը վերջերս հայտնեց, որ «Covid-19»-ի համավարակը դուրս է եկել վերահսկողությունից: Վարակվածների թիվն աշխարհում անցել է 30 մլն-ը: Ընդ որում, վերջին 5 միլիոնը վարակվել է ընդամենը քսան օրվա ընթացքում: Վարակի երկրորդ ալիքին է սպասում Եվրոպան: Մեծ Բրիտանիան, օրինակ, մտմտում է երկրում երկշաբաթյա միկրո-կարանտին մտցնելու մասին: Այնտեղ վատատեսական սպասումներ ունեն գալիք օրերի վերաբերյալ եւ այն կարծիքին են, որ հակառակ կանխատեսումներին, ներկայում վիրուսը չի թուլացել:
Այս համապատկերին խիստ տարօրինակ է այն վերաբերմունքը, որ տեսնում ենք մեր հանրության ներսում: Թվում է՝ որոշ մարդկանց համար խոսքը ոչ թե առկա վտանգի, այլ արդեն անցած մի բանի մասին է, որը կարելի է եւ մոռանալ: Այո, մեր կողքին կան մարդիկ եւ խմբեր, որոնք իրենց վարքով կարծես թե ընդդիմանում են համավարակի դեմ պետության վարած քաղաքականությանը: Ախր, սա քաղաքականության հետ կապ չունեցող, առողջապահական խնդիր է, որը պետք է լուծվի բացառապես առողջապահական մեջոցներով: Բայց չէ, թեման հարմար է շահարկելու համար, ինչո՞ւ չխոսեն, ավելի հարմար թեմա հասարակական հարթակում դժվար է գտնել: Գերազանց հասկանալով, որ ստեղծված իրավիճակում եղած առայժմ միակ հակամիջոցը դիմակ կրելն է, ձեռքերը հաճախակի լվանալը (ախտահանելը), իրարից անհրաժեշտ հեռավորություն պահպանելը, միեւնույն է՝ պնդում են, որ դրանք ավելորդ են, նույնիսկ՝ վնասակար: Պետք չէ մոռանալ, որ սեպտեմբերին գրանցված փոքրիկ դրականը հենց պետական կառույցների կողմից ձեռնարկված միջոցների արդյունք է, արդյունք հետեւողական այն աշխատանքի, որի առանցքը անհատական պաշտպանիչ միջոցների կիրառումն է:
Հատուկ դրության վերացման մեղմացումները չեն վերաբերում հասարակական տրանսպորտին, քանի որ այն ունի մի առանձնահատկություն, որը չունի ոչ մի ոլորտ: Այստեղ նստողները հնարավորություն չունեն պահպանելու անհրաժեշտ ֆիզիկական հեռավորություն, միակ միջոցը դիմակ նորմալ կրելն է ու ձեռքերը ախտահանելը: Բայց բոլորը չեն, որ գիտակցում են դա:
...Թիվ 22 երթուղու ավտոբուսում ենք: Ուղեւորների մեծ մասի դեմքերին դիմակ կա: Կա, սակայն շատերինը ձեւական է. կամ ականջներից կախել, գցել են ծնոտների տակ, կամ ծածկել են միայն բերանները: Հազվադեպ ուղեւորներ անդիմակ են: Ահա դիմակներով ծնոտները «պաշտպանող», կողք կողքի նստած այս երկուսը, իրար հերթ չտալով, տաք-տաք խոսում են ինչ-որ բանի մասին: Ամուսիննե՞ր են, ծանոթնե՞ր, ով գիտի: Մի բան, սակայն, հայտնի է՝ նրանց շնչած ու արտաշնչած օդը անարգել զբոսնում է միմյանց քթների եւ բերանների նեղ միջանցքներում, հասնում նաեւ դիմացը նստածներին:
Հերթական կանգառում ավտոբուս է բարձրանում հաղթանդամ, միջին տարիքի մի տղամարդ: Դիմակը ձեռքին է: Նա տեղավորվում է ավտոմեքենայի ետնամասում, ես չեմ տեսնում՝ ինչ է անում ձեռքի դիմակը: Միայն որոշ ժամանակ անց, երբ առաջանում է իջնելու, նկատում եմ, որ դիմակը «պաշտպանում» է նրա ծնոտը: Տղամարդն այդքանով չէր արժանանա իմ ուշադրությանը, եթե թույլ չտար շատ տիպիկ մի սխալ. մինչ վարորդը կմանրեր նրա տված դրամը, իր տպավորիչ չափերին համապատասխան հազաց դիմակ չդրած վարորդի կողմը, գրեթե նրա վրա, ապա, վերցնելով մանրը, իջավ: Դու՛ք ասեք, հարգելի ընթերցող, վարակի փոխանցման մեխանիզմն ա՞յլ պատկեր ունի, պոզով ու պոչո՞վ է, որ տեսնենք, խուսափենք դրանից: Ո՛չ, սա է ընդամենը, որից զգուշանալու հորդորը հաճախ հեգնանքի է արժանանում ոմանց կողմից:
Բայց սա ամբողջը չէ: Ուղեւորասրահում տեղադրված ախտահանիչ հեղուկից (այս ավտոբուսում այդպիսիք կային) մոտ երեսուն րոպե տեւողությամբ իմ ուղեւորության ընթացքում ոչ մեկին չտեսա ձեռքերը ախտահանելիս: Եվ դա այն դեպքում, երբ առանց նստարաններից եւ բռնաձողերից կառչելու հնարավոր չէ օգտվել տրանսպորտից: Պատկերացրեք, թե օրվա ընթացքում քանի մարդ է մտնում ավտոբուս, քանի ձեռք է հպվում այդ ամենին: Այս պարագայում նույնիսկ հարց է առաջանում. դրսից մտնող ուղեւո՞րը ախտահանի ձեռքերը, թե՞ իջնողը...

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Հ.Գ. Վերջին շրջանում աշխարհում նկատվում է «հիվանդության երիտասարդացում»: Եթե մինչ այս ԱՀԿ-ն հայտարարում էր, թե «Covid-19»-ի թիրախում հիմնականում տարեցներն են, ապա այժմ նույն կազմակերպությունը տեղեկացնում է, որ վարակվածների շարքում մեծացել է երիտասարդների թիվը, փոխվել է ռիսկի խմբի տարիքային պատկերը. հիմա ռիսկայինը երիտասարդ խումբն է, քանի որ երիտասարդությունը չի պահպանում կանխարգելիչ կանոնները եւ իրեն պահում է այնպես, ինչպես նախկինում է պահել:

25-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO