Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում

Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց կառավարության 2015 թ. մարտի 19-ի որոշումում լրացում կատարելուն: Այդ որոշման նախագծի ընդունումը, ըստ
քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի, պայմանավորված է համայնքային նշանակության, այդ թվում՝ գյուղական բնակավայրերի ճանապարհների բարեկարգման ծրագրի արդյունավետ ապահովման եւ վարչապետի մոտ այս տարվա օգոստոսի 19-ին կայացած խորհրդակցության հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ:
Հարց է ծագում՝ իսկ մինչ այս ճանապարհների բարեկարգման ծրագիրն արդյունավե՞տ չէր: Պարզվում է, ըստ Ա. Ղուլարյանի պարզաբանման, մեր երկրի տարածքում նոր կառուցվող եւ վերակառուցվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման եւ կառուցման հիմնական պահանջները սահմանվում են ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» եւ ՀՀՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ» նորմատիվատեխնիկական փաստաթղթերով: Եվ կառավարության 2015 թ. մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների եւ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու եւ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշմամբ սահմանված է Հայաստանում կառուցապատման նպատակով թույլտվությունների եւ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը, որը չի սահմանում առավել դյուրին ընթացակարգ մարզերի համայնքների բնակավայրերում նախատեսվող՝ ոչ տարանցիկ, տեղական նշանակության ճանապարհների ընթացիկ վերանորոգման ու բարելավման համար:
«Ներկայումս, համայնքային ճանապարհների (փոքրածավալ) բարեկարգման աշխատանքների մի մասն արդեն իսկ համայնքների սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում (պետության համատեղ մասնակցությամբ՝ համայնքային միջոցների ներգրավմամբ) է արվում, որոնց համար կառավարության նշված՝ 2015 թ. որոշմամբ ամրագրված ընթացակարգերը բարդ են, ժամանակատար եւ համայնքների սահմանափակ բյուջեների մասով կատարման համար ոչ ծախսարդյունավետ»,-ասաց Արմեն Ղուլարյանը:
Ուստի՝ համայնքային ոչ առեւտրային ու մասնավոր կազմակերպությունների պատվիրատվությամբ (միջոցով) նմանատիպ աշխատանքների կատարումը դյուրին դարձնելու նպատակով առաջարկվում է հետեւյալը: Ոչ տարանցիկ, մարզերի համայնքներում (այդ թվում՝ գյուղական բնակավայրերում) տեղական նշանակության ճանապարհների սալարկման, խճապատման, երթեւեկելի մասի եւ մայթերի բարեկարգման աշխատանքները կդիտարկվեն որպես ընթացիկ բնույթ կրող միջոցառումներ եւ կընդգրկվեն կառավարության 2015 թ. մարտի 19-ի որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ցանկում: Իսկ այս ցանկում ներառվածների համար չի պահանջվի շինարարության թույլտվություն:
Նկատենք, սակայն, որ նմանատիպ ծրագրերի իրագործման արդյունավետությունն ապահովելու համար քաղաքաշինության կոմիտեն մարզերի համայնքների ոչ տարանցիկ, տեղական նշանակության ճանապարհների սալարկման, խճապատման, երթեւեկելի մասի եւ մայթերի բարեկարգման ուղեցույցը առաջիկայում կներկայացնի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ համայնքապետարաններին տրամադրելու եւ ի ղեկավարումն ընդունելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իրենք բավական երկար ժամանակ քննարկում են գյուղական, տեղական նշանակության ճանապարհների որակի լավացման հարցը. «Որովհետեւ գիտեք, ցավոք սրտի, մեր շատ գյուղերում շատ փողոցներ ուղղակի հողային վիճակում են: Մեզ համար ռազմավարական խնդիր է գյուղական համայնքներում կյանքի որակի փոփոխությունը: Եվ նաեւ Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թ. ռազմավարության մեջ մենք ընդգծել ենք, որ բնակավայրը պետք է ինքնին չնշանակի որոշակի ապրելակերպ: Շատ դեպքերում ռելիեֆից, համայնքի բյուջեից կախված, նաեւ զուտ գեղագիտական նկատառումներից ելնելով շատ ավելի նպատակահարմար է, որ այդ ճանապարհները ոչ թե ասֆալտվեն, այլ սալարկվեն: Եզրակացության հանգեցինք, որ կան համայնքներ, որոնք իրենց ռեսուրսը ունեն, քար կա, քարի հանք կա իրենց տարածքում, եւ կարող են իրենց միջոցներով փողոցների սալարկումն իրականացնել, տեղի բնակիչներին ներգրավել: Արդեն մի քանի համայնքներում փորձում ենք իրականացնել այդ գործընթացը»:
Կառավարությունը վստահ է՝ սա կբերի նրան, որ տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով մարզերի համայնքներում տեղական նշանակության ճանապարհների սալարկման, խճապատման, երթեւեկելի մասի ու մայթերի բարեկարգման ժամկետները կկրճատվեն, ծախսատարությունը՝ նույնպես, համայնքների դերը կգնահատվի, պատասխանատվության աստիճանն էլ կբարձրանա:
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

25-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO