Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը

Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ

Ժամանակակից կառավարման համակարգերը պատասխանատուներից պահանջում են արդյունքահեն գործողություններ, հնարավորինս քիչ ռեսուրսների օգտագործում եւ հանրային հատվածի ներգրավում: Այլ կերպ ասած, այսօր պետություններն անցնում են նոր պետական կառավարման համակարգի, որի արդյունավետությունն ավելի շատ է կապվում աշխատանքի ռոբոտիզացիայի, ինչպես նաեւ հանրային հաշվետվողականության հետ: Այն անխուսափելի գործընթաց է, որը թելադրվում է համաշխարհային զարգացումների միասնական տրամաբանությամբ:
Պետական կառավարման բարելավման նպատակով Հայաստանում նույնպես շատ գործառույթներ իրականացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով: Դրանք ոչ միայն խնայում են մարդկային ռեսուրսները եւ ժամանակը, այլեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հիմնարար գործիքներից են, երբ նվազագույնի է հասցվում հանրային ծառայող-անձ անմիջական շփումը:
Կառավարման այս համակարգի անհրաժեշտությունը հատկապես զգացվում է գործադիր իշխանության եւ համայնքային ծառայության այն ոլորտներում, որոնք առնչվում են հասարակության հիմնական մասին ծառայություններ մատուցելու գործընթացներին: Հանրապետությունում դրա կարիքն առաջին հերթին զգում է կադաստրի ոլորտը: Հարցը լուծելու նպատակով կառավարությունը 2019 թվականի փետրվարին ընդունած «ՀՀ կառավարության ծրագրի մասին» որոշմամբ նախանշել էր ինտեգրված կադաստրի համակարգի ներդրման դրույթը:
Դրանից երկու ամիս անց գործադիրը հաստատեց «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը եւ հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Այս շաբաթ արդեն կադաստրի կոմիտեն շրջանառության մեջ է դրել «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրն հաստատելու մասին» որոշման նախագիծը: Ռազմավարական ծրագրի մշակման համար գործադիրի որոշմամբ ձեւավորվել էր նաեւ միջգերատեսչական հանձնաժողով:
Ինտեգրված կադաստրի համակարգի ներդրմամբ ակնկալվում է ստեղծել ինքնաշխատ եւ ամբողջական տեղեկատվական ռեսուրս: Այդ համակարգում տեղեկատվական փաստաթղթերը կփոխկապակցվեն: Համակարգը հնարավորություն կտա արագ եւ արդյունավետ կառավարել տարածքների, տնտեսության, բնական պաշարների, բնապահպանական, քաղաքաշինական եւ մի շարք այլ գործընթացներ: Ստեղծվող ամբողջական էլեկտրոնային ձեւաչափը հնարավորություն կտա հավաստի փոխկապակցված տեղեկությունների միջոցով իրականացնել իրավիճակի համալիր վերլուծություններ: Այն կնպաստի ավելի արդյունավետ որոշումների ընդունմանը, ինչը հնարավոր կլինի կայացնել օնլայն ռեժիմում:
Գործադիրը նախատեսում է գործադրվող համալիրի միջոցով էականորեն կրճատել համաձայնեցումների գրավոր ձեւերի տրամադրման համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ծախսվող թանկ ժամանակը: Վերջիններս կխնայեն նաեւ որոշակի միջոցներ, որոնք ներկայում վճարում են տարբեր ծառայությունների համար: Դրա միջոցով կխնայվի աշխատանքային ռեսուրսը եւ կուղղվի ոլորտի զարգացման այլ ուղղություններին:
Լինելով համացանցային ռեսուրս, ինտեգրված կադաստրի համակարգը կունենա հասանելիության առավելագույն աստիճան, որի միջոցով կբարձրացվի շահառուների իրազեկվածության աստիճանը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

25-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO