Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ԼՂՀ


Կենաց ու մահու հերթական պատերազմ

Կեսգիշերին հերթական կամավորական խումբը մեկնեց առաջնագիծ: Իսկ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում՝ շրջանային զինկոմիսարիատի մոտ, դեռ շատերն են սպասում ու պատրաստ են առաջնագիծ հասնելու: Դժգոհում են կամավորականները, որ շուտ չեն մեկնում: Նույն կամավորականներն արդեն մի քանի անգամ եղել են սահմանում, պաշտպանել երկրի անվտանգությունը, եղել ժամկետային զինվորի աջակիցն ու ոգեւորողը:
Արցախի նախագահի կողմից երկրում հայտարարվել է ռազմական դրություն ու զորահավաք: Ճիշտ է՝ կա տարիքային սահմանափակում, սակայն ամբողջ հանրապետությունում կամավորականների հոսքը զինկոմիսարիատներ ու Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) կենտրոնական ու շրջանային միավորումներ մեծ է: Տխուր ու մտահոգիչ է՝ առավոտյան արթնանում ես քնից ու լսում ամենավատ լուրը՝ պատերազմ է, թշնամին հարձակման է անցել Հայոց սահմանի ողջ երկյանքով, ռմբակոծել բնակավայրերը, բնակչության մեջ կան զոհեր ու վիրավորներ, ավերված բնակարաններ: Սակայն սա առաջին անգամ չէ, եւ արցախցին արդեն պատրաստ է նման լուրի: Պատրաստ է, քանզի ունի թշնամի հարեւան, ով ամեն գնով փորձում է նորից տիրել Հայոց երկիրը:
Կեսգիշերին այցելում եմ քաղաքի ապաստարաններից մեկը, որտեղ բերձորցի երեխաներ ու կանայք են ապաստանել: Օրվա ընթացքում մի քանի անգամ հնչեց օդային տագնապի շչակը: Բերձորի երկնքում խոցվեցին թշնամու անօդաչու թռչող սարքեր: Ապաստարանում ստեղծված են պայմաններ, իսկ նույն երեխաների հայրերն ու պապերը, կանանց ամուսիններն ու եղբայրներն առաջնագիծ են գնում: Հերթական անգամ թշնամին փորձ է անում վերստին տիրանալ ազատագրված հայոց Արցախին: Բայց հերթական անգամ հետ է շպրտվելու՝ մարտադաշտում թողնելով բազում լեշ ու տեխնիկայի կմախք՝ խոցված հայ զինվորի կողմից: Ցավ է, մեծ ցավ. թշնամուն հակահարված տալիս ունենք զոհեր մեր հզոր տղաներից՝ իրենց մարմինը հայրենի երկրի համար վահան դարձրած արդեն սուրբ զավակներից: Հող-հայրենիի համար ընկած տղերքը հավերժի ճամփորդ են մնալու՝ ժողովրդի համար անմահ, Աստծո համար ընդունելի: Արդեն տեղեկություն կա 31 մարտիրոսի մասին: Իմացեալ մահով ընկել են մեր հայրենիքի տարբեր տարածքների զավակներ, ընկան հանուն Արցախի, որը Մայր հայրենիքի արեւելյան դարպասն է: Բայց միեւնույն է, մեր ոգին ուժեղ է, դարեր շարունակ ստիպված ենք եղել մարտիրոս-նահատակների գնով տեր մնալ մեր երկրին:
Բերձորի զինկոմիսարիատի մոտից պատրաստ են մեկնելու հերթական խմբի տղերքը: Մեքենայի վարորդ արդեն ծերունի Հովիկը (Հովհաննես Խաչատրյան) կամ կիրովականցի Հովոն հերթական ուղերթն է կատարելու: Բերձորի լավագույն տղերքից մեկը, ով մեկ օրում կարող է անտրտունջ լինել երկար ուղերթում երկու անգամ, իսկ ուղերթ ասածը մի տառապալից ճանապարհ է դեպի ռազմաճակատ, ուր տանում է կամավորականներին... «Հովիկ ջան, միշտ անփորձանք»,-մաղթում է ընկերս՝ Արեն Գալստյանը, ով Արցախյան գոյամարտի մասնակից է, Բերձորի հին բնակիչներից, 2014 եւ 2016 թթ. կամավոր առաջնագիծ մեկնողներից: Հույս ունի, որ 60 եւ ավելի բարձր տարիքի կամավորներին նույնպես կտանեն: Ողջ գիշերն աշխատեցին զինկոմիսարիատում, օպերատիվ կառավարման շտաբում:
Դեռեւս 27-ի առավոտյան Քաշաթաղի շրջվարչակազմում տեղի ունեցավ շրջվարչակազմի եւ Արցախի ազատամարտիկների միության շրջանային միավորման ղեկավարության համատեղ խորհրդակցությունը: Շրջանային զինկոմիսարիատում կազմակերպվեց ու շարունակվում է պահեստազորի ներկայացուցիչների եւ կամավորների զորահավաքը: ԱՀ նախագահի հանձնարարականով զորահավաքի հետ կապված շրջանային աշխատանքները ղեկավարում է ԱԱՄ Քաշաթաղի շրջանային միավորման նախագահ, շրջվարչակազմի նախկին ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը, տեղակալները, վարչությունների ու բաժինների ղեկավարներ, աշխատակիցներ զբաղված են երկրի պաշտպանության եւ անհրաժեշտ տարբեր աշխատանքներ կատարելով՝ համագործակցելով ուժային կառույցների հետ:
Արդեն լուսաբաց է… մտքով սահմանում եմ: Դեռեւս Արցախյան գոյամարտից մինչ 2016-ի ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից ու լուսաբանող՝ պատկերացնում եմ՝ տղերքը միայն մի բանի մասին են մտածում՝ հաղթել թշնամուն ու տուն գնալ հաղթողի պսակով:
Իր ֆեյսբուքյան էջում Արեն Գալստյանը դիմել է մեր ժողովրդին, իր ծանոթ-բարեկամներին, ընկերներին, ովքեր հեռու են Արցախից, սակայն մտահոգ. «Այս պահին ամեն ինչ լավ է, այն, ինչ հիմա մեզ մոտ կատարվում է, հետեւեք պաշտոնական հաղորդագրություններին. կասեմ, միայն, որ խուճապի հետք անգամ չկա, քանզի դրա պատճառը չկա, մերոնք հոյակապ են աշխատում, ամեն ինչ լավ է լինելու: Սա այն է, ինչ պետք է լիներ, վստահ եմ, մենք հասնելու ենք մեր նպատակին, դուք էլ մի կասկածեք, հիմար լուրերի մի հավատացեք: Այսօր Բերձորից շատ կամավորներ գնացին, եւ ոգեւորիչն այն է, որ հերթական մեքենան նստելու համար տղերքը նեղանում էին, որ իրենց անունը շուտ գնացող մեքենայի ցուցակում չէր լինում: Սրանք լոկ խոսքեր չեն, այլ իսկություն: Դե, իսկ մարտադաշտում տղերքը հրաշքներ են գործում, որոնց մասին շուտով կլսեք... Լավ եղեք...»:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

29-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO