Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


ՏՏ-ն պետք է կիրառություն գտնի էներգետիկայի բնագավառի խնդիրների լուծման համար

Ինչ է արվելու կիբերանվտանգության ապահովման համար

Որեւէ ոլորտի զարգացումից կամ թվային կառավարումից խոսելիս կիբերանվտանգության մարտահրավերների գործոնը չպետք է մոռանալ: Եվ քանի որ մեր երկրի էներգահամակարգի երկարաժամկետ ռազմավարական խնդիրները քննարկելիս շեշտում ենք թվային էներգետիկայի զարգացման անհրաժեշտությունը, նշված մարտահրավերների ապահովման հետ կապված հարցեր են ծագում:
Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու դրանց ստեղծած նոր հնարավորությունները շարունակաբար վերափոխում են շուկաները՝ առաջարկելով տվյալների կառավարման վրա հիմնված ամբողջովին նոր բիզնես մոդելներ ու կենսակերպ, եւ էներգետիկան այդ տրանսֆորմացիայի մաս է կազմում ամբողջ աշխարհում։ Կայուն, խելացի էներգետիկան տնտեսության դինամիկ զարգացման կարեւորագույն պայմաններից է՝ ուղղված մարդկանց կյանքի բարելավմանն ու կենսամակարդակի բարձրացմանը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նշում է. «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, մրցունակ լինելով համաշխարհային շուկայում, պետք է նաեւ լայն կիրառություն գտնի էներգետիկայի բնագավառի տարբեր խնդիրների լուծման համար։ Եվ այս առնչությամբ առաջինը կլինի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում առեւտրի իրականացումը, որ հաջորդ մի քանի տարիների ընթացքում ամբողջությամբ կիրականացվի էլեկտրոնային հարթակի միջոցով»։
Ըստ ՏԿԵՆ-ի, մեծածախ շուկայի էլեկտրոնային առեւտրի հարթակին լրացնելու կգա բաշխման ցանցին միացված սպառողների էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերից սպառման ծավալների եւ այլ անհրաժեշտ ցուցանիշների մասին տեղեկատվությունը հեռահար եղանակով փոխանցելու ու կառավարելու միասնական տեղեկատվական համակարգը, որը կխթանի էլեկտրաէներգիայի մանրածախ շուկայի ազատականացման գործընթացը։ Միեւնույն ժամանակ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հատվածում կներդրվի SCADA կառավարման ծրագիրը՝ հնարավորություն ընձեռելով էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորին ոչ միայն հավաքագրել անհրաժեշտ տվյալներ, այլեւ իրականացնել համակարգային նշանակության սարքավորումների հեռահար ավտոմատ կառավարում։
Եվ այս համատեքստում, բնականաբար, առաջ կգան նաեւ կիբերանվտանգության ապահովման նոր մարտահրավերներ: Ի՞նչ է արվելու այս ուղղությամբ:
Դարձյալ ըստ ՏԿԵՆ-ի, «էներգետիկ ոլորտի բնականոն թվային փոխակերպումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է դիտարկել տեղեկատվական անվտանգության գործնական իրականացման հիմնական միջազգային ստանդարտների ներդրումը, որոնցից առաջնահերթ են ISO/IEC 27000-ը (ISMS (Security Management Systems ) ստանդարտներ) եւ NIST SP 800-53-ը: Ինչպես բացատրում են մասնագետները, սրանք կազմակերպչական եւ տեխնիկական պահանջների նկարագրություն են` տեղեկատվական անվտանգության ապահովման եւ ամբողջական կառավարման համակարգի մշակման համար:
Հայաստանի կառավարությունը վստահեցնում է, որ հետամուտ է լինելու այսպիսի գործիքների շարունակական ներդրմանը, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում էներգետիկայի բնագավառում գործընթացները լինեն ամբողջովին թվային կառավարվող՝ ինչպես արտադրության, այնպես էլ սպառման հատվածում՝ խելացի համակարգերի կիրառման միջոցով։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

29-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO