Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Կայսրինը Կայսրին տուէք, եւ Աստուծունը՝ Աստուծուն

Հին հրեաների մոտ օրենքը նույնականացվում էր կրոնի հետ: Դատավորները համարվում էին Եհովայի տեղապահները: Ներկայացուցչություն, իբրեւ իրավական ինստիտուտ, իհարկե, գոյություն չուներ: Այն ժամանակ գործում էին միայն բարոյաէթիկական նորմերը: Եսայի մարգարեն ասում էր, որ պետք է սովորել բարություն գործել, ձգտել արդարության, օգնել ճնշվածներին, իրավունք տալ որբերին եւ պաշտպանել այրիներին:
Թագավորը կամ երկրի ղեկավարը կատարել եւ կատարում է ժողովրդի ծառայի ու առաջնորդի դերը:
Հարմարավետության համար թագավորին տրվել են ծառաներ, ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի նա ոչ մի բանի կարիք չունենա: Այսօր չկան ծառաներ, կան ծառայողներ, ովքեր իրենց աշխատանքի դիմաց վարձատրվում են:
Հրեից արքան իր ժողովրդին տանում էր բարգավաճման, երկիրը՝ ծաղկման ճանապարհով, պահելով Աստծո պատվիրանը: Ժողովրդի համար մեծ ուրախություն էր հետեւել նրան՝ փառաբանելով Աստծուն:
Փորձենք պատասխանել մի քանի պարզունակ հարցի. օրինակ՝ պե՞տք է քրիստոնյան վճարի հարկերը: «Եւ նորանք եկան եւ ասեցին նորան. Վարդապետ, գիտենք՝ որ ճշմարիտ ես, եւ ոչ ոքից հոգս չունիս, որովհետեւ մարդկանց երեսպաշտութիւն չես անում, այլ Աստուծոյ ճանապարհը ճշմարտութիւնով սովորեցնում ես: Արժա՞ն է Կայսրին հարկ տալ, թէ՞ չէ. տա՞նք, թէ՞ չտանք: Նա էլ իմանալով նորանց կեղծաւորութիւնը, ասեց նորանց. Ինչո՞ւ էք փորձում ինձ, մի դահեկան բերէք ինձ՝ որ տեսնեմ: Նորանք էլ բերին: Եւ ասեց նորանց. Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է: Նրանք էլ ասեցին նորան, Կայսրին: Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Կայսրինը Կայսրին տուէք, եւ Աստուծունը՝ Աստուծուն: Եւ զարմացան նորա վերայ»: Մարկ. 12:14-17
Հռոմի օրենքներով զինվորը կարող էր զենքը պահել հուդայականի վրա եւ ստիպել որեւէ ծանրություն տեղափոխել. «Եւ ով որ ուզէ քեզ հետ դատ վարել եւ քո շապիկն առնել, քո բաճկոնն էլ թող նորա մօտ: Եւ ով որ քեզ պահակ բռնած մէկ մղոն քշէ, նորա հետ երկուսը գնա: Քեզնից բան ուզողին տուր. քեզանից փոխ առնել կամեցողից երես մի դարձնիր»: Մատթ. 5:40-42

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

29-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO