Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ժամանակն է իրերն ու երեւույթներն իրենց անուններով կոչել

Թուրքը թշնամի է, այլ ոչ՝ հակառակորդ

Հայաստանը պատերազմի մեջ գտնվող երկիր է եւ զինադադարը, որ բավականին երկար տեւեց, խաղաղության պատրանք էր ստեղծել։ Եթե նախկինում փորձագետները հավանական չէին համարում պատերազմի վերսկսումը, ապա վերջին շրջանում ավելի հաճախ էր նշվում ամեն պահի պատերազմի վերսկսման մասին։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Նալչաջյանը նշեց, որ չնայած դրան՝ ժողովրդի համար նման զարգացումները միշտ էլ ինչ-որ չափով անակնկալ են լինում. «Հոգեբանության տեսանկյունից մարդկանց բնորոշ է անընդհատության զգացումը, երբ գիտեն, որ իրենց վաղվա օրը մոտավորապես լինելու է այնպիսին, ինչպես երեկ էր, եւ հաջորդ օրը նույնպես նախորդին նման է լինելու։ Եթե այդ հոգեբանական դիրքորոշումը մարդու մեջ չի լինում, անընդհատ սպասում է ցնցումների, ներքին տագնապներ է ունենում եւ չի կարողանում ապրել հանգիստ, իր սովորական կենցաղով։ Այսպիսի աղետալի իրավիճակները, ինչպիսին՝ պատերազմն է, միանգամից կոտրում են այդ անընդհատությունները, եւ մարդը հայտնվում է բացարձակապես նոր, ինչ-որ չափով անսպասելի իրավիճակում»։ Իսկ այն, որ Հայաստանի հանդեպ հարձակում է նախապատրաստվում, կարելի էր ենթադրել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից, զորքի եւ զենքի տեղաշարժից։
Զրուցակիցս բնական է համարում, որ այսօր մենք անհանգստության մեջ ենք, մարդկային չէր էլ լինի այս ապրումները չունենալ, բայց միեւնույն ժամանակ պետք չէ տրվել միայն դրանց, քանի որ այս ցնցումը հաղթահարելու համար կարող ենք քաղաքացիական կյանքում ամուր կանգնել մեր զինվորականության թիկունքին, որպեսզի կռվողները զգան իրենց ընտանիքների աջակցությունը։ Ուրախալի է, որ այս օրերին բոլոր նրանք, որոնք չեն մեկնում առաջնագիծ, ցանկանում են որեւէ կերպ օգտակար լինել բանակին։ «Երիտասարդ աղջիկները, որոնց դասավանդում եմ, պատրաստվում են դասից հետո գնալ արյուն հանձնելու, ցանկանալով գոնե այդ ձեւով ներգրավված լինել տեղի ունեցող իրադարձություններում։ Այս ծանր պայմաններում մարդիկ հոգեբանորեն հանգիստ եւ բավարարված կզգան եւ կհարմարվեն այս նոր իրողությանը, եթե զգան, որ իրենք էլ ինչ-որ բանի մասնակիցն են։ Ամենակարեւորը՝ հավատանք մեր հաղթանակին, հավատանք հայոց բազկի ուժին, որ միշտ ապացուցել է իր զորությունը»,-մեկնաբանեց Նալչաջյանը։
Առօրյայում եւ քաղաքական բառապաշարում շատ հաճախ ենք խուսափում օգտագործել «թշնամի» բառը՝ փոխարինելով այն «հակառակորդ»-ով։ Հոգեբանի խոսքով, երբ ասում ենք «հակառակորդ», մեղմացնող գնահատական ենք տալիս։ Մինչդեռ թուրքին պետք է թշնամի ասենք, հակառակ դեպքում՝ մենք հանդես ենք գալիս զոհի դիրքերից։ «Եթե ես սկսում եմ ինքս ինձ խաբել եւ մտածել, որ այսօրվա թուրքը առաջվանը չէ, սա նշանակում է նպաստում եմ զոհի հոգեվիճակի ձեւավորմանը, մղում պարտվողականության։ Մտահոգիչ է, որ որոշ հարթակներից թրքասիրության քարոզ է տարվում, ինչը ներքին ուժերը եւ պաշտպանական ռեսուրսները տանում է ոչնչացման։ Սա կեղծ հումանիզմ է, իսկ մեր վիճակում գտնվող երկիրը, ժողովուրդը իրավունք չունի զոհի հոգեվիճակում լինել»,-ասաց Նալչաջյանը՝ ընդգծելով, որ պատերազմներում շատ մեծ դեր է կատարում, եթե ոչ՝ առաջնային, հոգեբանական գործոնը։ Դրա համար կեղծ հումանիզմի քարոզը, թշնամուն թշնամի չասելը, այն դեպքում, երբ այդ նույն թշնամին ատամները սրած, դեռ մանկապարտեզից ու դպրոցական հասակից հայատյաց սերունդներ է դաստիարակում, առաջին հերթին սպառնում է մեր անվտանգությանը։
Հաճախ ենք մտահոգվում, թե ինչ կասի «քաղաքակիրթ աշխարհը», մոռանալով, որ աշխարհն իր խնդիրներով է ապրում, այնպես չէ, որ մտածում է՝ «հայերը քաղաքակի՞րթ են պահում իրենց, թե՞ ոչ»։ Զրուցակիցս վստահ է, որ այդ ամենը քաղաքակրթության հետ որեւէ աղերս չունի, եւ ժամանակն է իրերն ու երեւույթներն իրենց անուններով կոչելու. «Թշնամին թշնամին է, հակառակորդն արդեն ուրիշ երեւույթ է։ Թուրքը մեր թշնամին եղել է ու կա։ Եթե մենք մեզ խաբենք, արդյո՞ք կդադարի թուրքը մեր թշնամին լինել»։
Նալչաջյանը չթաքցրեց իր հիացմունքը հայ ազգի հանդեպ. գրեթե բոլոր ընտանիքներում կան մարդիկ, որոնք առանց սպասելու ծանուցագրին, կամավոր մեկնում են առաջնագիծ, որպեսզի իրենց ներդրումն ունենան հայրենիքի պաշտպանության գործում։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

29-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO