Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան եւ Ադրբեջանը վերածվել են համաշխարհային չարիքի

«Ողջ աշխարհը դա կհասկանա, երբ կրակ շնչող գազանը եռաժանիով կգա նրա հետեւից»

Միջազգային մամուլն ուշադրությամբ հետեւում է արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ընթացող պատերազմական գործողություններին: Գերմանական «Deutsche Welle»-ն ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ այն, որ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը կիրառել է ծանր հրետանի, զրահատեխնիկա, TOS հրետանային համակարգ: «Deutsche Welle»-ն միաժամանակ մեջբերել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերը. «Ցանկանում եմ ընդգծել Մինսկի խմբի (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) հովանու ներքո բանակցություններին վերադառնալու անհրաժեշտությունը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»:
Քաթարյան «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը ղարաբաղյան հակամարտությունը որակել է որպես վտանգավոր ներուժ ունեցող՝ պատմական դժգոհության հիմքի վրա: Ընդգծելով, որ արցախա-ադրբեջանական պատերազմում «հաղթողն ակնհայտ էր թվում», «Ալ-Ջազիրան» բացատրում է, որ Ադրբեջանի պաշտպանության ծախսերը շատ ավելի մեծ են, քան Արցախինը, որն արդեն երեք տասնամյակ հերոսաբար դիմադրում է հանուն իր ազատության եւ անկախության:
Հեռուստաընկերությունը, շեշտելով, որ Արցախը միշտ էլ հայերով է բնակեցված եղել, սակայն անցած դարի սկզբում Ադրբեջանին է բռնակցվել Իոսիֆ Ստալինի ցանկությամբ, ներկայացրել է ստեփանակերտցի 47-ամյա ուսուցիչ Գագիկին, ով չի ցանկացել հրապարակել իր ազգանունը:
«Մենք պայքարել ենք մեր հարազատ հողի համար,- նշել է Գագիկը:- Արցախը պատմական Հայաստանի նահանգներից մեկն է: ԽՍՀՄ-ի վերջին տարիներին, երբ հռչակվեց վերակառուցում, որը, ի վերջո, հանգեցրեց կայսրության փլուզմանը, Լեռնային Ղարաբաղն անցկացրեց հանրաքվե՝ քվեարկելով Ադրբեջանից անջատվելու եւ մայր հայրենիքին միավորվելու օգտին: Ի պատասխան դրան՝ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ»:
«Ալ Ջազիրան» ավելացնում է, որ Գագիկն ազգային ազատագրական շարժմանը միացել է 1992-ին: Չնայած 1994 թ. պատերազմի դադարեցմանը, նա երբեք զենքը վայր չի դրել, քանի որ պատերազմը շարունակում էր ծխալ: Երկար տարիներ է անցկացրել խրամատում՝ միաժամանակ շարունակելով զբաղվել մատաղ սերնդի դաստիարակությամբ:
Ամեն տարի բռնկվող հակամարտությունը շատ կյանքեր է խլել, այդ թվում՝ Գագիկի եղբորորդու ու երկու զարմիկի: Եվ չնայած կորուստներին, յուրաքանչյուր զորակոչի ժամանակ 18-20 տարեկան հայ պատանիները, ինչպես նշում է «Ալ Ջազիրան», երգով ու պարով են մեկնում բանակ՝ կատարելու իրենց հայրենասիրական պարտքը:
«Կիրակի առավոտյան, երբ Գագիկը Ստեփանակերտի մերձակայքում լսեց ռմբակոծության ձայնը, անմիջապես դուրս եկավ իր տնից ու գնաց սահման՝ հեռախոսով մեր թղթակցին ասելով, որ այս անգամ դա լուրջ է թվում»,-նշել է հեռուստաընկերությունը:
«Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերն Ադրբեջանի կողմից ենթարկվեցին զանգվածային հրետակոծության «Գրադ» կայաններից»,-«Տրիբունում» գրել է Ալեքսեյ Անդրեեւը՝ տեղեկացնելով այն մասին, որ ադրբեջանական զորքերը հարձակում են սկսել Արցախի վրա: Միջազգային հանրությունը, ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարտավոր է անել հնարավորը՝ չթույլատրելու Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը:
«Թուրքիան ուժով յուրացրել է հողեր, որոնք իր հայրենիքն է հայտարարում, ուժով վերցրել է ուրիշի ստեղծածը, ուժով քրիստոնեական սրբավայր Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի, ուժով ու ահաբեկչությամբ, թալանով ու բռնությամբ Կոստանդնուպոլիսը վերածել է Ստամբուլի: Իսկ ե՞րբ Թուրքիայից չարություն չի եկել: Եվրոպայի ժողովուրդները, արաբները… Ինչ երկրներ չեն տեսել ու չեն զգացել այդ բռնությունն ու չարիքը: Հիմա Թուրքիան ու Ադրբեջանը վերածվել են համաշխարհային չարիքի:
Պատերազմ է ընթանում: Ում համար՝ պատերազմը, ում համար՝ հարազատ մայրը: Ամբողջ աշխարհում, որտեղ փոթորկում է համավարակը, ո՞ւմ է հիմա հետաքրքիր, որ ոչ այնքան հեռու, կողքին իսկական պատերազմ է ընթանում:
Ինչ-որ ժամանակ «Նոյան տապանը» կանգնեց Արարատ սարին, ինչ-որ ժամանակ այնտեղից նոր մարդկություն ծնվեց՝ աստվածային հույսով, որ հիմա մարդիկ կապրեն բարությամբ ու միմյանց հանդեպ սիրով: Եվ հիմա, թվում է, Աստված որոշել է հենց այստեղ ավարտել այդ պատմությունը, այդ անպետք պատմությունը՝ մարդկություն անվամբ:
… Մարդը հիմա, այսօր, մեկ վայրկյանի ընթացքում զրկվում է կյանքի իրավունքից, գոյության իրավունքից: Իսկ ողջ աշխարհը, ինչպես երեւում է, դա կհասկանա, երբ կրակ շնչող գազանը եռաժանիով կգա նրա հետեւից:
Բացեք աչքերդ: Մաքրեք ականջներդ: Արթնացեք: Գուցե դեռ ուշ չէ՞:
Հիմա այնտեղ՝ Արարատից ոչ այնքան հեռու, վարձկաններից ու ահաբեկիչներից զոհվում են ձեր եղբայրները, ձեր քույրերը, ձեր հարազատները»,-գրել է «Տրիբունը»:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

29-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO