Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ԱԳՆ


Ինքնորոշման իրավունքի ճանաչումն առաջնային է

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիր է համարում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Հունաստանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Հայաստանի համար հարցը եղել եւ մնում է առավել քան պարզ` խոսքը գոյութենական անվտանգությանն է վերաբերում: Մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումն առաջնային, գերակա խնդիրն է, այսօր նաեւ արտահայտվում է այն փաստով, որ սա ամենից բացի նաեւ պաշտպանության միջոց է: Մենք շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության ու մեր գործընկերների հետ, հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ին Մոսկվայում հասած պայմանավորվածությանը, մենք շարունակում ենք պնդել, որ ուժի միջոցով այս խնդիրը հանգուցալուծում չի ունենալու: Այս հանգամանքն ի ցույց են դնում մեր հայրենակիցները, խիզախները, որոնք Արցախում վճռականություն են ցուցաբերում` պաշտպանելու հողը, հայրենիքը, կյանքը, ընտանիքը: Նրանք բացառելու են թշնամուն ենթադրելու, որ երբեւէ այս խնդիրը կարող է ունենալ ռազմական լուծում: Հակառակորդն ունենալու է ավելի խորը ճգնաժամ»,- ասաց Մնացականյանը:
Անդրադառնալով միջազգային հանրության կոչերին, որոնք նշում են, որ հակամարտությունը ունի միայն խաղաղ եւ բանակցային լուծում, Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում այդ կոչերը, սակայն դրանք անտեսվում են Ադրբեջանի կողմից:
«Մենք շատ բարձր ենք գնահատում այն ընդհանուր ընկալումը եւ գնահատականը, որ ձեւավորվել է մեր գործընկերների եւ միջազգային հանրության մոտ, որ անհնար է թաքցնել իրողությունը, որ սա իրականացված ագրեսիա է մեր հայրենակիցների նկատմամբ` Արցախի բնակչության նկատմամբ, որի թիրախ են մարդիկ, քաղաքացիական բնակչությունը, որի միջոցով ընտրված է ուժի կիրառմամբ, ագրեսիայի, պատերազմի ճանապարհը` հիմնախնդրին լուծում տալու: Հայաստանը` հանդիսանալով մեր հայրենակիցների անվտանգության միակ երաշխավորը, եղել եւ մնում է նրանց պաշտպանը եւ աջակիցը: Ամենահիմնական խնդիրներից մեկն այն է, որ երկու նոր հանգամանքները` Թուրքիայի գործոնը եւ միջազգային ահաբեկիչների գործոնը, ստեղծել են ամենավտանգավոր հաշվարկը Բաքվում, որ իրենք կարող են չլսել միջազգային հանրության մոտեցումն այս խնդրում: Դա, բնականաբար, վտանգավոր է ու միեւնույն ժամանակ, վստահաբար, ունի իր հետեւանքները»,- նշեց ԱԳ նախարարը:
Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, ինչպես նաեւ իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի էլ ավելի ուժեղացնի քաղաքական եւ դիվանագիտական անհրաժեշտ գործիքների կիրառումը՝ հասնելու խաղաղ հանգուցալուծմանը:


Հունաստանի արտգործնախարարն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին: Այս մասին Հայաստանի եւ Հունաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք այսօր ունեցանք արդյունավետ ու կառուցողական քննարկում մեր ընդգրկուն օրակարգի շուրջ: Մեր հանդիպումը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Արցախում մեր հայրենակիցները կանգնած են գոյութենական վտանգի առջեւ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանի իմ գործընկերոջը՝ այս իրավիճակում Հայաստան այցելելու եւ իր համերաշխությունը հայ ժողովրդին հայտնելու համար: Մեր տարածաշրջանները՝ Արեւելյան միջերկրականն ու Կովկասը, այս պահին բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունն է»,- ասաց Մնացականյանը:
ՀՀ արտգործնախարարը նշեց, որ Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունն ավանդաբար աչքի են ընկել ջերմությամբ ու բարեկամական բնույթով:
«Մեր երկու բարեկամական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Շատ կարեւոր է, որ մեր երկրները միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ ունեն համահունչ մոտեցում: Մեր երկկողմ հարաբերությունները նաեւ կարեւորվում են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

17-10-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO