Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Այս պատերազմը միայն հայության խնդիրը չէ

Սա առավել մեծ՝ տարածաշրջանային, ինչպես նաեւ միջազգային ընդգրկում ունի

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանի հետ զրույցում «ՀՀ» օրաթերթը փորձել է պարզել, թե արդյոք միջազգային հանրության ըմբռնումներում առաջընթաց նկատվո՞ւմ է արցախա-ադրբեջանական պատերազմի բուն էությունը ընկալելու հարցում։ Եվ ապա՝ այդ հանրությունը որքանո՞վ է հակված` ճանաչելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
-Պարոն Կոնջորյան, միջազգային հարթակներում այսօր ինչ-որ բան փոխվե՞լ է, կա՞ առավել օբյեկտիվ ընկալում այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է արցախա-ադրբեջանական սահմանին։
-Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայից անմիջապես հետո բոլոր հարթակներում` թե պաշտոնական, թե խորհրդարանական դիվանագիտության խողովակներով, մեր միջազգային գործընկերներին ներկայացրել ենք ադրբեջանաթուրքական ահաբեկչական դաշինքի գործողությունների իրական պատկերը։ Շեշտադրում ենք կատարել մի քանի ուղղությունների, մասնավորապես՝ այն հանգամանքի վրա, որ ստեղծված է աննախադեպ իրավիճակ, քանի որ Թուրքիան ահաբեկիչների է բերել, որպեսզի կռվեն հայության դեմ։ Նաեւ այն, որ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է այս կոնֆլիկտի մեջ եւ հակամարտության կողմ է՝ թե տեխնիկապես, թե ռազմական իմաստով եւ թե դիվանագիտական ագրեսիվ հռետորաբանությամբ։ Ուստի ամեն կերպ փորձում ենք միջազգային հանրությանը հրամցնել այս ագրեսիայի հեռահար վտանգները ոչ միայն Ղարաբաղի ու Հայաստանի հայության համար, այլեւ ավելի մեծ՝ տարածաշրջանային ու նաեւ միջազգային առումներով։ Որովհետեւ սա այլեւս սպառնալիք չէ միայն Լեռնային Ղարաբաղին ու Հայաստանին, սպառնալիք է ողջ տարածաշրջանին։ Ըստ էության` այսօր հայությունը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ։ Եվ պետք է ասեմ, որ միջազգային հանրության տարբեր հարթակներում եւ բազմաթիվ մեդիամիջոցներով ահաբեկչության, ինչպես նաեւ այս պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ մեր ուղերձները կարողացել ենք տեղ հասցնել։ Բնականաբար, այս ամենը չենք համարում բավարար եւ շարունակում ենք համապատասխան խողովակներով ճնշումներ գործադրել, որպեսզի միջազգային հանրությունն առավել կոնկրետ քայլեր ձեռնարկի եւ առաջին հերթին ստիպի Թուրքիային, որպեսզի զերծ մնա իր ագրեսիվ գործողություններից եւ չխանգարի տարածաշրջանում հրադադարի ու խաղաղության հաստատմանը։
-Իսկ ինչ եք կարծում՝ սայլը տեղից շարժվո՞ւմ է, ինչպիսի՞ն է միջազգային ըմբռնումը: Համարում են, որ սա միայն Հայաստանի ու Արցախի պատերա՞զմն է, թե՞, ըստ էության, քաղաքակրթական պատերազմ է, որը սպառնալու է նաեւ իրենց։
-Քաղաքակրթական պատերազմ լինելու հանգամանքի վրա եւս շեշտադրում ենք կատարել, քանի որ պայքարում ենք միջազգային ահաբեկչության դեմ, որը սպառնալիք ու չարիք է ողջ աշխարհի, համայն մարդկության համար։ Մյուս կողմից սա նաեւ պայքար է ժողովրդավարության եւ բռնապետության միջեւ։ Որովհետեւ ակնհայտ է՝ երկու բռնապետ, ի դեմս Էրդողանի եւ Ալիեւի, փորձում են ամեն կերպ իրենց ագրեսիվ նկրտումներին հասնել այս տարածաշրջանում։ Ուստի փորձում ենք աշխարհին հրամցնել այս հակամարտության առավել մեծ համատեքստը: Բնականաբար, կան մարտահրավերներ, բնականաբար, աշխարհը սովոր է, հատկապես վերջին տասնամյակների փորձառությունից ելնելով, մտածել հին շաբլոններով եւ այդ շաբլոնների համատեքստերով մեկնաբանություններ անել։ Բայց մեր խնդիրն է կոտրել շաբլոնները եւ կասեցնել իներցիան, որով միջազգային հանրությունը շարունակում է շարժվել: Որովհետեւ, կրկնում եմ, գործ ունենք բացարձակապես նոր իրավիճակի հետ. Թուրքիան անմիջականորեն ներգրավված է հակամարտության մեջ, ահաբեկիչներն անմիջականորեն ներգրավված են հակամարտության մեջ, եւ սա այլեւս միայն հայության խնդիրը չէ։ Սա առավել մեծ՝ տարածաշրջանային, նաեւ միջազգային խնդիր է։ Ամեն կերպ փորձում ենք այս ամենը ներկայացնել միջազգային մեր գործընկերներին՝ առաջ մղելով մեր գաղափարներն ու շահերը։
-Այսօր աշխարհում առանձին քաղաքներ, ԱՄՆ-ի առանձին նահանգներ ճանաչում են Արցախի անկախությունը։ Այս փաստերը կարո՞ղ են հիմք դառնալ Արցախի միջազգային ճանաչման համար կամ նպաստել գործընթացին, որը, բնականաբար, այդքան էլ հեշտ չի լինելու։
-Ինչպես երկրի վարչապետն է ասել, ինչպես նշվել է նաեւ դիվանագիտական բոլոր խողովակներով, ստեղծված պայմաններում առավել քան ակնառու է դառնում հայության գոյաբանական խնդիրը։ Փաստացի սեղանին դրված է նաեւ հայության ֆիզիկական գոյության հարցը։ Ուստի շեշտում ենք, որ հայությանը գոյաբանական սպառնալիքից զերծ պահելու քայլերից մեկը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշվելու իրավունքի ճանաչումը։ Եվ մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այնպես որ, առանձին քաղաքների կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը կարող է դառնալ որոշակի խթան եւ ընդհանուր գործընթացի մեջ ունենալ իր նշանակությունը։ Իսկ դա մի գործընթաց է, որը, բնականաբար, պարունակելու է իր մարտահրավերները, ինչը մենք հասկանում ենք։ Բայց հետ չենք կանգնելու մեր նպատակներից։ Մշտապես շեշտել ենք, որ մեզ համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է։ Եվ այս համատեքստում գլխավոր սկզբունքը, որի հիման վրա խաղաղ ճանապարհով պետք է կարգավորվի հակամարտությունը, ազգերի ինքնորոշման, տվյալ պարագայում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքն է։ Այս հարցում որեւէ կոմպրոմիսի չենք գնալու, այն մեզ համար բացարձակ արժեք է, մեր հայրենակիցների ֆիզիկական գոյության եւ անվտանգության կարեւորագույն պայմանը։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

17-10-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO