Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ազգային երգարվեստի վեհափառը

Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ազգը, որ ծնել է ինձ ու ինձ նման մարդկանց, միշտ էլ կծնի նորերին: Միշտ կթվա, թե ազգը կործանման եզրին է հայտնվել, բայց կգա մեկը, ով պետք է, եւ նա կփրկի իրավիճակը»:
Կոմիտաս

Կոմպոզիտոր, ազգագրագետ, գիտնական, մանկավարժ, խմբավար, երգիչ… Այդ նրան էր բախտ վիճակված շրջադարձային դերակատարում ունենալ հայ երաժշտական մշակույթի պատմական զարգացման ճանապարհին: Կոմիտասը հայ երաժիշտներից առաջինը հայտնաբերեց ազգային արվեստի ինքնատիպության ակունքները, խորագետ գիտնականին հատուկ վճռականությամբ հետազոտեց եւ բացահայտեց այդ ինքնատիպության օրինաչափությունները: Նա էր, որ հայ գեղջուկի ստեղծագործությունը բնորոշեց որպես ազգի հոգեւոր հարստությունների շտեմարան, պեղեց-հայտնաբերեց այդ շտեմարանի փոշոտված գանձերն ու նոր փայլ տվեց դրանց: Ազգային աներկբա հավատավորը չսահմանափակվեց դրա նեղ շրջանակներում եւ իր բուն առաքելությանը զուգահեռ առաջինը խորությամբ ուսումնասիրեց Մերձավոր Արեւելքի ժողովուրդների երաժշտությունն ու երգարվեստը, հանրաճանաչ դարձրեց քրդական ժողովրդական երգը:
Անգնահատելի է Կոմիտասի հավաքչական ու գիտական աշխատանքը: Նա ժողովրդական երգերը գրառել է ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ, գիտնականի վերլուծական դիտողականությամբ: Երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն եւ բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, «Սասունցի Դավիթ», «Մոկաց Միրզա» երգերը, անտունիներն ու հոգեւոր տաղերը) համարվում են պատմամշակութային խոշոր հայտնագործություններ, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի ժողովածու: Իր տեսական աշխատություններում խոշոր արվեստագետը բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը, բնութագրել հայ երգի գեղագիտական արժանիքները, վերլուծել տեսակներն ու կառուցվածքային հատկանիշները:
1906 թ. մեծ երաժիշտը հայ ժողովրդական եւ հոգեւոր երգերի մշակումները ներկայացրել է Փարիզում եւ նվաճել Ֆրանսիայի մայրաքաղաքը: «Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցության համար, եթե ես ասեմ, որ Կոմիտասի այդ համերգը մի հեղաշրջում էր եւ իր հայտնությամբ զարմացրեց մեզ: Ներկաներից ոչ ոք, ի բացառյալ նուրբ գիտակների, պատկերացնել չի կարող այդ արվեստի գեղեցկությունը, որը, ըստ էության, ոչ եվրոպական է, ոչ արեւելյան, բայց եզակի է իր տեսակի մեջ»: Սա Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, երաժշտական քննադատ Լուի Լալուայի գնահատանքի խոսքն է վերոնշյալ համերգի առիթով:
Այսօր հանճարեղ երաժշտի մահվան օրն է, սակայն ի՞նչ մահ անմահներին, ովքեր գալիս են ապրեցնելու մի ողջ ժողովուրդ ու ապրելու նրա հետ բոլոր ժամանակներում: «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր ինքնությունը,- ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը,- Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի, նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»:
Հայ ժողովուրդն ապրում է ու այսօր էլ մաքառում այն նույն բորենու դեմ, որը 20-րդ դարասկզբին եղեռնեց արեւմտահայությանը, նրա հանճարեղ զավակներին: Նրանց զոհերից մեկն էլ մեծն Կոմիտասն էր՝ հավերժի ճամփորդը, ով իր աչքերը փակեց 1935 թ. հոկտեմբերի 22-ին՝ իր սքանչացրած Փարիզի Վիլ-Ժուիֆ հիվանդանոցում:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

22-10-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


05-12-2020
Պատմություն եւ ժամանակ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության ...


05-12-2020
«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, ...


05-12-2020
Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ...


05-12-2020
«Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան…»
«…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

05-12-2020
Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

05-12-2020
Ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ ...

05-12-2020
Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO