Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի

Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով ստեղծված վիճակին եւ հետագա անելիքներին: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա նշել է, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի, քանի որ Ադրբեջանը ցանկանում է հարցը լուծել միայն ռազմական ճանապարհով, ու նրանց համար ընդունելի միակ տարբերակը Արցախի կապիտուլյացիան է:
«Պետք է մենք հստակ գիտակցենք, որ ԼՂ հարցը, գոնե այս փուլում եւ այս փուլից սկսած մինչեւ բավական երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի ու բոլոր այն հույսերը, առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել եւս այս իրավիճակում, պետք է համարենք ավարտված: Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Դա նշանակում է, որ մեր դրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է իր նշաձողից ինչ-որ բան իջեցնի: Բայց պրակտիկան ցույց է տվել, որ այս տրամաբանությունն այլեւս անընդունելի է Ադրբեջանի համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ այս իրավիճակում պետք է մինչեւ վերջ, անմնացորդ, անսասան պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար:
«Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար: Այսօր պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակում է առաջին հերթին զենք վերցնել եւ նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին: Այս գործընթացն արդյունավետ ու շարունակական կազմակերպելու պարագայում է, որ մենք կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման: Ադրբեջանն ասում է, որ որեւէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիան, համաձայն չէ: Հետեւաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Առանց Արցախի չկա Հայաստան»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այս պարագայում է, որ մենք, ի վերջո, կկարողանանք մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման հասնել:
«Իսկ դուք դա հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ խոսքը Ղարաբաղի մասին չէ, եւ ես դա նույնիսկ չեմ էլ ուզում քննարկել: Որովհետեւ դեռ 90-ականների ազատամարտի մեր հերոսները եւ մեր ամբողջ համատեքստն այդպիսին է, որ մենք, Ղարաբաղի մասին խոսելով, խոսում ենք ժողովուրդների իրավունքների մասին: Որովհետեւ մենք դեռեւս 90-ականների սկզբին ձեւակերպել ենք, որ առանց Արցախի չկա Հայաստան, եւ, հետեւաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը` նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Ես այստեղ տարանջատում չեմ գտնում: Իսկ սա այսօր առաջին հերթին նշանակում է կռվել, զենք վերցնել եւ կռվել հանուն այդ իրավունքների այնքան ժամանակ, մինչեւ հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որեւէ տարբերակի: Ընդ որում՝ ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին: Եվ այս համատեքստում կարծում եմ, որ այս պրոցեսը պետք է կազմակերպի եւ իրականացնի մեր ժողովրդի քաղաքական լիդերությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը կամավորական ջոկատներ ստեղծելու եւ հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչ է արել: «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետներին, պետական եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձեւավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը: Դրանք պետք է լինեն Գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ, ու ձեւավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը, ինչը նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում ու իրականացնեն այն խնդիրը, որը նրանց առջեւ կդրվի հրամանատարության կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ սա շրջադարձային պահ է, ու սրանով պետք է լուծվեն հայ ժողովրդի վերջին 500 տարվա խնդիրները:
«Մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք, իսկ ցեղասպանությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ եղել է տրամադրություն, թե «ինչ-որ տեղ կան մարդիկ, որոնք կկանգնեն ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, բայց այդ մարդը, երեւի, ես չեմ»: Այսօր կան այդպիսի մարդիկ, բայց պետք է նրանց կողքը կանգնել, որովհետեւ նրանցից՝ մեր հերոսական շարքայիններից, սպաներից ու կամավորներից շատերը զոհվել են հանուն հայրենիքի, ու պետք է նրանց փոխարեն կանգնել: Մենք բոլորս պետք է կանգնենք: Դո՛ւ ես հենց այն մարդը, որ այսօր պետք է զենք վերցնի ու գնա մեր հերոս տղերքի կողքը կանգնի ու տանի այդ հաղթանակը, որը մեր նպատակն է: Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակը, չի թողնում, չկա միջանկյալ տարբերակ: Հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ վիճակը շատ ավելի հուսահատ ու բարդ էր, թվում էր, որ էլ ոչ մի ելք ու լուծում չկա, բայց մեր ժողովուրդը գտավ այդ լուծումը, որովհետեւ կային մարդիկ, որոնք իրենց վրա վերցրին հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը:
«Մեր հերոսները նայում են մեզ, ու մենք պետք է առիթ չունենանք մեր հայացքը փախցնելու իրենցից, որովհետեւ նրանք հայրենիքին տվեցին ամեն ինչ ու չխնայեցին ոչինչ, հիմա եկել է մեր ժամը»,- ասել է Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այսօր եւ այս ողջ ընթացքում բարձր է գնահատում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը: «Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը որպես Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից: Կա մշտական հաղորդակցություն մեր երկրների միջեւ, եւ մենք հնարավորինս ամենաբարձր եւ արդյունավետ կերպով փոխգործակցել ենք եւ փոխգործակցում ենք այս խնդրից, այս իրավիճակից լուծում գտնելու համար: Սա, իմիջիայլոց, եւ այն փաստի հաշվառումով, որ Ռուսաստանը նաեւ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ միեւնույն ժամանակ հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը: Եվ ես կարծում եմ, որ այս երկու կարգավիճակի բերումով Ռուսաստանը մինչեւ օրս արել է առավելագույնը եւ, համոզված եմ, սրանից հետո էլ կանի առավելագույնը: Սրանում ընդհանրապես չեմ կասկածում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Միաժամանակ, վարչապետը նկատել է, որ Ադրբեջանի զինված ուժերն Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմում մարտի են նետում իրենց վերջին ռեզերվները:
«Առաջնագծում բավական բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել: Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները: Նրանց ռեսուրսները շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում հակառակորդին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի մեծ կորուստներն են այն պատճառներից մեկը, որ այդ երկիրը հրաժարվում է հումանիտար հրադադարի հաստատումից:
«Հումանիտար հրադադարի իմաստն ու նպատակներից մեկն այն է, որ զոհվածների մարմինները հավաքվեն, խնամվեն, արվեն հուղարկավորություններ: Ադրբեջանը վախենում է իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին տասնյակ հազարի մոտ դիակների, մարմինների ի հայտ գալուց: Ահռելի քանակի զինտեխնիկայի, զրահատեխնիկայի կորուստներ ունեն, առավել եւս, որ մենք սկսել ենք խոցել նաեւ թուրքական Bayraktar-ները: Հումանիտար հրադադարի արդյունքում կբացահայտվեն նաեւ վարձկանների ու թուրքական զորքերի զինվորների դիակներ»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մենք այսօր պիտի կրկնենք մեր պատմության ոչ թե աղետալի հատվածը, այլ հերոսական հատվածը, որովհետեւ 90-ականներին` ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, վիճակը շատ ավելի հուսահատ էր, շատ ավելի բարդ էր, թվում էր, թե էլ ոչ մի ելք ու լուծում չկա, բայց մեր ժողովուրդը գտավ այդ լուծումը, որովհետեւ կային մարդիկ, ովքեր իրենց վրա վերցրին հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը: «Եվ ուզում եմ էլի ասել, որ մեր առաջին ազատամարտի հերոսները՝ Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանը, Մովսես Գորգիսյանը, Վազգեն Սարգսյանը, նայում են մեզ: Նայում են մեզ, եւ մենք պետք է նայենք իրենց եւ իրենց աչքերի մեջ: Եվ մենք պետք է առիթ չունենանք մեր հայացքը փախցնել նրանցից: Որովհետեւ նրանք Հայրենիքին տվեցին ամեն ինչ ու չխնայեցին ոչինչ: Հիմա եկել է մեր ժամը՝ Հայրենիքին տալ ամեն ինչ եւ չխնայել ոչինչ: Եվ հիշի՛ր, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը Դո՛ւ ես: Սիրում եմ բոլորիդ: Հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ուզում եմ, որ մենք բոլորս մեր հոգում եւ մտքում ուժեղացնենք, կառուցենք, կոփենք հաղթանակի կամքը եւ հաղթանակի ոգին: Իրար աչքերի մեջ տեսեք հաղթանակը: Աչքերի, հոգու, մտքի մեջ պետք է նախ հաղթանակը ձեւավորվի:
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, մենք չենք ընկրկի, մենք չենք կոտրվի: Մեզ հնարավոր չէ հաղթել: Եվ մենք կհաղթենք: Եվ այդ հաղթանակը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը Դո՛ւ ես: Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում, ազատ եւ երջանիկ Արցախում»,- եզրափակել է վարչապետը:

22-10-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


05-12-2020
Պատմություն եւ ժամանակ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության ...


05-12-2020
«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, ...


05-12-2020
Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ...


05-12-2020
«Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան…»
«…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

05-12-2020
Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

05-12-2020
Ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ ...

05-12-2020
Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO