Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը

Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», «Սարո», «Ուզունդարա», «Աղթամար», «Սասունցի Դավիթ»... Փոքրիկ արձանիկները՝ պարուհիները, հովիվները, մարզիկները, տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ խորհրդային քաղաքացու տան անբաժան դեկորն էին: Այսօր էլ շատերի տներում կարելի է հանդիպել խորհրդային տարիներից մնացած փոքրիկ ճենապակյա այս արձանիկներից որեւէ մեկը։ Ոմանց համար դրանք մանկության ջերմ հիշողություններ են արթնացնում, մյուսների համար՝ ոչ վաղ անցյալի անբաժան մասնիկներն են, որոշներին էլ հետաքրքրում է խորհրդային ճենապակու գեղարվեստական արժեքը։
Կոլեկցիոներների շրջանում շատ բարձր է գնահատվում 1920-30 թթ. խորհրդային ժամանակաշրջանի «ագիտացիոն ճենապակին»: Այն կրում էր Խորհրդային Միության՝ այդ տարիների պատմական զարգացման կարեւորագույն ուղերձները՝ իր մեջ ամփոփելով մի շարք երեւույթներ՝ արդյունաբերականացումը, կոլեկտիվացումը, մշակութային նոր արժեհամակարգի ձեւավորումը: Քարոզչական պաստառներին ու կարգախոսներին զուգահեռ խորհրդային ճենապակին ծառայում էր որպես քարոզչական գործիք՝ ներկայացնելով խորհրդային իշխանության նվաճումները։
1930-50-ականներին արտադրված ճենապակյա աշխատանքները, հատկապես ճենապակյա ծաղկամանները համարվում էին արժեքավոր նմուշներ: Ժամանակին նման ծաղկաման նվիրելը համարվում էր հարգանքի դրսեւորում: Արդյունքում դրանք վերածվում էին ընտանեկան մասունքի, պահվում «աչքի լույսի» պես եւ փոխանցվում սերնդե սերունդ։
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի պատմության, տեսության եւ մշակութաբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Զարուհի Մալոյանի մոտ խորհրդային շրջանի հախճապակու եւ ճենապակու հանդեպ հետաքրքրություն առաջացավ 17-18 տարի առաջ, երբ ուսանողներից մեկը սկսեց դիպլոմային աշխատանք գրել 20-րդ դարի հայկական կերամիկայի մասին։ «Յուրաքանչյուր ուսանողի հետ ճանապարհ ես անցնում։ Այդ ժամանակ հասկացա, որ դա մի երեւույթ է, որն ունեցել է սկիզբ եւ ունի վերջ։ Մեր սերունդն առանձնապես ուշադրություն չէր դարձնում կերամիկական այդ արձանիկներին, քանի որ «ռաբիս» եւ անորակ էր համարում, սակայն այսօր այն եզակի է իր տեսակի մեջ»,-ասաց Զ. Մալոյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում։ Նրա խոսքով, ամբողջ աշխարհում լայնորեն տարածված են նման արձանիկները, պատմություն ունեցող խոշոր գործարանները մեծ շարքեր են ստեղծել, որոնք հնարավոր չէ ամբողջությամբ հավաքել, մինչդեռ խորհրդային շրջանի հայկական կերամիկական արձանիկների շարքը կարելի է հավաքել ամբողջությամբ, որովհետեւ գործարանի պատմության ընթացքում ստեղծվել է շուրջ 50 անվանում։
Զարուհի Մալոյանին հաջողվել է 50 անվանում արձանիկներից հավաքել 35-ը։ Դրանք խնամքով դրված են պահարանի մեջ, որտեղից դուրս են գալիս միայն փոշուց մաքրվելու կամ հետաքրքրասեր հյուրերին ցույց տալու համար։ «Երբ 90-ականներին մարդիկ սկսեցին տներից դուրս հանել այդ ամենը, այդ արձանիկները «ջրի գին» ունեին եւ հիմնականում զբոսաշրջիկներն էին գնում որպես հիշողություն Հայաստանից»,-նշեց նա՝ ափսոսանք հայտնելով, որ ավելի շուտ չի սկսել հավաքել դրանք։ Այն արձանիկները, որոնք չի հաջողվել ձեռք բերել, դրանց գոյության մասին իմացել է նկարներից։
Զրուցակիցս հպարտանում է հատկապես փոքրիկ սիրեններով (սիրին)՝ մարդու՝ կնոջ գլխով եւ թռչնի մարմնով առասպելական կենդանիներով, որոնք հանդիպում են եգիպտական, սլավոնական, հունական դիցաբանության մեջ։ «Հունականում սիրենաները գայթակղում էին նավաստիներին, եւ վերջիններս վերափոխվելով՝ դառնում էին սիրիններ։ Առասպելական կերպարները հիշատակվում են քրիստոնեական գրականության մեջ, իսկ մուսուլմանների համար՝ դրախտի թռչուններ էին։ Մեր կերամիկայի մեջ ամենահինը 12-րդ դարի Դվինի սիրինն է, որը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Դրանից հետո մեր մշակույթում սիրինը չի հիշվում եւ միայն 20-րդ դարում՝ Հռիփսիմե Սիմոնյանի կողմից ստեղծվում է սիրինների մի ամբողջ շարք։ Դրանով նա վերականգնեց սիրինները՝ որպես հայկական կերամիկական նմուշ։ Ցավոք, մենք մոռանում ենք մեր մշակութային արժեքներն այնքան ժամանակ, քանի դեռ մեկ ուրիշը չի յուրացրել այն,- մանրամասնեց Մալոյանը, ապա հավելեց,-Եթե 1950-ականներից առայսօր այդ թեման շարունակվեր, մենք այսօր կկարողանայինք ասել, որ դրանք հայկական սիրիններ են։ Մեր անուշադրության եւ անհետեւողականության պատճառով երբեմն մշակութային արժեքներ ենք կորցնում, որոնք մեր ազգային արվեստի լավագույն նմուշներ են»։
Իր տեսակով եւ արժեքով հայկական հետաքրքիր նմուշ է Հռիփսիմե Սիմոնյանի «Զանգեզուրցին» աշխատանքը, որը ներկայացնում է զանգեզուրցի կնոջ պարը։ Հայաստանի ազգային արխիվի ֆոնդում (Ֆ. 1541) են պահվում «Հայճենապակի» արտադրական միավորման փաստաթղթերը։ Այստեղից տեղեկանում ենք, որ աշխատանքը հավանություն է ստացել 1954 թ. հունիսի 7-ի նիստում։ Արձանիկը ներկայացնում է ազգային տարազ հագած կնոջ կերպար, որը պարում է ուզունդարա։ «Ուզունդարա»-ից բացի Հռիփսիմե Սիմոնյանը ստեղծել է նաեւ «Նազենին», որը կոլեկցիոները դեռ չի կարողացել գտնել։ «Յոթ տարի առաջ տեսա «Ջութակահարուհին» արձանիկը, բայց այդ պահին չգիտես ինչու չվերցրեցի։ Երկար փնտրեցի, հաջորդ «հանդիպումը» կայացավ հինգ տարի անց, եւ հինգ անգամ ավելի շատ վճարեցի, քան տեսել էի տարիներ առաջ»,-պատմում է Մալոյանը։ («Ջութակահարուհին» Խաչիկ Միրիջանյանի աշխատանքն է։ Ֆոնդ 1541, ցուցակ 3, գործ 197, 1958 թ.):
Ուշագրավ է, որ խորհրդային տարիներին մեր հայ վարպետները կարողացել են կյանքի կոչել ազգային թեմատիկան եւ առանձնահատկությունները ներկայացնող գործեր։ Մասնավորապես, քանդակագործ Արտավազդ Չաքմաքչյանի եւ նկարիչ-կերամագործ Վահան Տերունու «Պարող տղան» արձանիկը (1954 թ), որը ներկայացնում է ազգային պար պարող տղայի ազգային տարազով, ինչպես նաեւ Վահան Տերունու «Անուշ»-ը, «Սարո»-ն, Խաչիկ Միրիջանյանի «Պեպո» արձանիկը, Ա. Չաքմաքչյանի «Խաչատուր Աբովյան» արձանիկը, Ռաֆիկ Պետրոսյանի «Երիտասարդ Դավիթը», «Աղթամար»-ը, Կառլեն Նուրիջանյանի «Անահիտ»-ը։
Երեւանի հախճապակու գործարանը սկսեց աշխատել 1947-ից, երբ բացվեց հախճապակե տնտեսական ապրաքների արտադրության գործարանը (նախկինում՝ Երեւանի ցեմենտի գործարանին կից գործում էր փոքրիկ կերամիկական արհեստանոց): Սկզբնական շրջանում մասնագետներն աշխատում էին գերմանական շաբլոններով (նախշերով), քանի որ չունեինք սեփականը։ Արտադրության համար հումքը եւ մնացած ամեն ինչ ներկրվում էր Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Արտադրամասը կազմված էր յոթ հոգուց, նախագահ՝ Բ. Փորսուղյան, գլխավոր ինժեներ՝ Ս.Գայֆաջյան, նկարիչ-կերամագործներ՝ Հռիփսիմե Սիմոնյան եւ Վահան Տերունի, քանդակագործ-մոդելավորող՝ Լ. Համբարձումյան, քանդակագործներ՝ Ա. Չաքմաքչյան եւ Խաչիկ Միրիջանյան։ (Ֆ. 1541 ց. 3 գ. 209, 1975 թ)։ Ինքնուրույն ստեղծագործական գործունեության համար գործարանը պարտական է հենց երկու նկարիչ-քանդակագործների՝ Հ. Սիմոնյանին (1948-1949 թթ.) եւ Վ. Տերունուն (1953 թ.)։
1960-ականներին վարպետների նոր սերունդ է առաջ գալիս՝ Արտավազդ Չաքմաքչյան, Դավիթ Բաբայան եւ այլք: Վերջիններիս ձեռքով ստեղծված հմայիչ ճենապակյա արձանիկները ներկայացնում էին Հայաստանի ազգային ավանդույթները, արտացոլում հայերի առօրյա կյանքն ու առանձնահատկությունները։ Գործարանն արձանիկներ թողարկել է մինչեւ 1976 թ., որից հետո արձանիկներ պատրաստող արտադրամասը փակվում է ոչ շահութաբեր լինելու պատճառով։ Իսկ գործարանն աշխատել է մինչեւ 1988 թ.։
Այսօր Երեւանի հախճապակու գործարանի վարպետների աշխատանքները հնություններով հետաքրքրվողների ուշադրության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս, հիմնականում նախկին խորհրդային երկրների կոլեկցիոներների։ Խորհրդային ճենապակին արժեքավոր էր նրանով, որ ստորագրվում էր բացառապես ձեռքով։
«Խորհրդային գաղափարախոսության համաձայն, 15 հանրապետությունները պետք է հավասարաչափ զարգանային մշակութային, գիտական եւ մնացած բոլոր առումներով։ Մեր արձանիկները տարածվում էին ամբողջ Խորհրդային Միությունով։ Դա էլ՝ ժողովուրդների բարեկամության, մշակութային փոխազդեցությունների գաղափարի շարունակությունն էր»,-ասաց զրուցակիցս։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

22-10-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


05-12-2020
Պատմություն եւ ժամանակ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության ...


05-12-2020
«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, ...


05-12-2020
Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ...


05-12-2020
«Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան…»
«…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

05-12-2020
Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

05-12-2020
Ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ ...

05-12-2020
Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO