Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ՍՈՑԻՈՒՄ


Յուրաքանչյուրն առանց կարդալու պետք է արգելափակի

Սոցիալական ցանցերում հանդիպած թշնամական ապատեղեկատվական նյութերը

Մեր օրերի նոր սերնդի պատերազմներում, երբ ռազմաճակատի գիծ ասվածը դասական իմաստով գոյություն չունի, ռազմական գործողությունները հիմնականում օջախային բնույթ են կրում, իսկ սոցիալական ցանցերում տեղեկատվությունը համընդհանուր հասանելի է՝ տեղեկատվական հոսքերի կանոնակարգումն առաջնային ազգային անվտանգության կարեւորություն է ստանում: Հասարակության համար լինելով տեղեկատվության հիմնական հարթակ՝ սոցիալական ցանցերը վերածվել են բախումների ոչ պակաս կարեւոր տեղեկատվական հսկայական հարթակների: Թշնամին այստեղ մեծ ռեսուրսներ է կենտրոնացրել՝ ներգրավելով ոչ միայն ՏՏ ոլորտի մեծաթիվ մասնագետների, այլեւ հատուկ ծառայությունների համապատասխան կարողությունները:
Վերոհիշյալ հարթակներում պատերազմը գնում է երկու՝ սեփական հասարակությանը թշնամու ապատեղեկատվության մեծ հոսքի ազդեցությունից զերծ պահելու եւ միջազգային հանրությանը պատերազմի իրական պատկերը հասցնելու ուղղությամբ: Դիվանագիտական հարթակներում արդյունավետ աշխատանքներ տանելու համար կարեւոր է, որ միջազգային հանրությանը հասցվի պատերազմի սկսման պատճառների եւ ընթացքի վերաբերյալ իրողությունը: Անհրաժեշտ է, որ նաեւ սոցիալական հարթակներից միջազգային հանրությունը իմանա թշնամու կողմից Արցախի բնակավայրերին եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվող հարվածների մասին, որոնց հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ, ինչը հանգեցրել է Արցախի բնակչության 60 տոկոսի՝ 90 000 քաղաքացու ստիպողական տեղահանման: Պետք է աշխարհին հասցվի, որ նման վարքագծով Ադրբեջանը պատրաստ չէ ճանաչել արդեն կայացած Արցախի Հանրապետությունը: Միջազգային հանրությանը պատերազմի իրական պատկերի ներկայացումը դիվանագիտական ճակատում շահեկան դիրքեր կապահովի: Այստեղ հայկական կողմն ունի էական ձեռքբերումներ, ինչը թշնամուն ստիպում է ծայրահեղ ջղաձիգ քայլեր անել:
Անհամեմատ ավելի մեծ են տեղեկատվական անվտանգության հարցերը մեր ներքին անվտանգության առումով: Ներկայում, երբ բաց եւ հասանելի են տեղեկատվության ահռելի մեծ թվով աղբյուրներ, առանձնակի կարեւորություն են ստանում տեղեկատվական հոսքերի վերահսկողությունը եւ ապատեղեկատվության դեմ պայքարը: Թեժ ռազմական գործողությունների ժամանակ մեր հասարակությունը ցանկանում է առավելագույնս տեղեկացված լինել ԶՈւ-ի յուրաքանչյուր գործողության եւ դրվագի մասին: Բայց պատերազմը առարկայորեն տեղեկատվության որոշակի սահմանափակումներ է պահանջում, ինչն առաջին հերթին պետք է ռազմական գործողությունների արդյունավետ իրականացման եւ բանակի ու թիկունքի մարտական ոգին բարձր պահելու համար: Օրինակ՝ նույն օրը հաղորդել որոշակի հատվածում մեր զորքերի նահանջի մասին, երբ վաղը կամ մի քանի ժամ անց նորից վերադառնալու ենք նույն դիրքեր՝ նպատակահարմար չէ:
Պատերազմով թելադրված տեղեկատվության որոշակի սահմանափակումը թշնամին փորձում է լրացնել ապատեղեկատվությամբ: Դիվերսիոն ներթափանցումներ իրականացնելով ծայրամասային բնակավայրեր՝ թշնամին լուսանկարներ էր անում, տարածում համացանցում եւ փորձում ներազդել մեր հասարակության տրամադրությունների վրա: Ադրբեջանին հաջողվում է հատկապես սոցիալական հարթակներում գովազդային նյութերով ու մեծ գումարներով զգալի ծավալով ապատեղեկատվություն շրջանառել, որոնք թեեւ հայ օգտատերերը չեն շրջանառում, սակայն դրանք որոշակիորեն կարող են ազդել հասարակության տրամադրությունների վրա: Մասնավորապես, մեր քաղաքացիների մոտ թյուր կարծիք էր ձեւավորվում, թե իրենց ոչ ամբողջական տեղեկատվություն է տրամադրվում: Սա այն է, ինչին ձգտում է թշնամին:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը եւ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանրությանը ներկայացնում են հրապարակման ենթակա անհրաժեշտ ողջ ծավալի տեղեկատվությունը: Հասարակության մոտ տեղեկատվական պահանջը բավարարելու համար ՊՆ-ն հրապարակեց նաեւ պատերազմական գործողությունների ինտերակտիվ քարտեզը, որն ավելորդ անգամ փաստեց, որ պատասխանատու ռազմական գերատեսչության կողմից ներկայացվում է ամբողջական տեղեկատվությունը:
Թշնամին սկսել է նաեւ ապօրինի տիրանալ հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին եւ դրանք օգտագործել ապատեղեկատվություն տարածելու նպատակով: Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ ծառայությունները հայ օգտատերերի կոտրած օգտահաշիվների միջոցով վարձավճարների առաջարկով հայերից տեսաձայնագրություններ են ուզում կամ բջջային հեռախոսների վաճառքի առաջարկներ են անում: Հետագայում այդ ձայնագրություններն օգտագործվում են քարոզչական կամ օգտատիրոջը՝ իրենց հետ համագործակցելու շանտաժի փորձերի համար: Թշնամու հատուկ ծառայության ներկայացուցիչները միամտորեն իրենց անմեղ, օրինակ՝ տուրիստական թեմայով, ձայնագրություն ուղարկած հայ օգտատերերի հետ կապի են դուրս գալիս եւ սպառնում, որ այդ ձայնագրությունները կհրապարակեն որպես իրենց հետ համագործակցելու փաստ՝ փորձելով ստիպել աշխատել թշնամու հետ:
Այս իրավիճակում չափազանց կարեւոր է հասարակության բարձր զգոնությունը: Իրենց հետ կոնտակտի յուրաքանչյուր դեպքի մասին ցանկացած փուլում պետք է տեղեկացվի իրավապահների: Առանց դիտելու պետք է անմիջապես արգելափակվի ադրբեջանական ծագման ցանկացած տեսաձայնագրություն: Մեր հասարակությունը ուղղակի պետք է անտեսի ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ահռելի ֆինանսական ռեսուրսների օգտագործմամբ պատրաստված եւ սոցիալական ցանցերի հայկական տիրույթ արտանետվող գովազդային կեղծ տեղեկություններ պարունակող նյութերը: Պետք է միշտ հիշել, որ մեր զինված ուժերի համապատասխան ծառայությունները տալիս են անհրաժեշտ ամբողջ ծավալի տեղեկությունը, իսկ թշնամու շրջանառած ցանկացած ապատեղեկատվության թեկուզ ընթեցումը վնասում է մեր ազգային անվտանգությանը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

27-10-2020





27-01-2021
Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները
ՏՄՊՊՀ-ն համալիր ուսումնասիրել է հանքարդյունաբերության ոլորտը

Որ Հայաստանի ...


27-01-2021
Վաշինգտոնն ու Մոսկվան տրամագծորեն հակառակ հայացքներ ունեն
Մի շարք քաղաքական ուղղություններում

Այն, որ ԱՄՆ-ի նորընտիր ...


27-01-2021
Անե՞ծք, թե՞ օգուտ
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը մասնատում է Եվրոպան

Գերմանական «Handelsblatt»-ը ...


27-01-2021
Կփլուզվի՞, արդյոք, դեռ վերջնականապես չկայացած «Ջրային գերտերությունը»
Երաշտը եւ վատնումները Թուքիային զրկում են իր երազանքների նախագծերից


27-01-2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում
Ադրբեջանն այս անգամ եւս չի ենթարկվում պատասխանատվության

Ստրասբուրգում ...


27-01-2021
«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…»
Իսկ նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված

«Հայի համար ...


27-01-2021
Առակաց խորհուրդ. Քրիստոսի առակները
Սողոմոն արքան միայն նմանակն էր մեր Վարդապետ Քրիստոսի. «Հարաւի ...



27-01-2021
Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում ...

27-01-2021
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ նախագահ Արմեն ...

27-01-2021
Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի
Աջակցության ծրագրերը կշարունակեն օրակարգում մնալ ...

27-01-2021
Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է Ամուլսարի խնդրին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO