Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում

Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք է մարդկության մեկ երրորդին մահացնեն կրակով, ծխով ու ծծումբով: Սա երկինք մտնելու վերջին հնարավորությունն է, որ Աստված տալիս է մարդկանց մինչեւ Իր բարկության դատարկումը եւ Իր դատաստանը երկրի վրա:
,Եւ վեցերորդ հրեշտակը փողը փչեց. եւ մի ձայն լսեցի այն ոսկի սեղանի չորս եղջիւրներիցը, որ Աստուծոյ առաջին էին, Որ ասում էր վեցերորդ հրեշտակին, որ փողն ունէր. Արձակիր այն չորս հրեշտակները, որ Եփրատ մեծ գետի վերայ կապուած են: Եւ այն չորս հրեշտակներն արձակուեցան, որ պատրաստուած էին այն ժամի եւ օրուայ եւ ամսուայ եւ տարուայ համար, որ մարդկանց երրորդ բաժինը սպանեն: Եւ նորանց ձիավոր զօրքի համարը երկու բիւրերի բիւրեր էր, եւ լսեցի նորանց համարը: Եւ այսպէս տեսայ ձիանքը տեսիլքի մէջ, եւ նորանց վերայ նստողներն ունէին հրեղէն եւ յակնթեղէն եւ ծծմբեղէն զրահներ, եւ ձիերի գլուխներն առիւծի գլուխների նման. եւ նորանց բերանիցը կրակ եւ ծուխ եւ ծծումբ էր դուրս գալիս: Եւ այս երեքիցը մարդկանց երրորդ բաժինը մեռաւ, այսինքն կրակիցը եւ ծուխիցը եւ ծծումբիցը, որ նորանց բերանիցը դուրս էր գալիս: Որովհետեւ նորանց զօրութիւնն իրանց բերաններումն է, եւ իրանց ագիներումը, որ նորանց ագիներն օձի նման են, որ գլուխներ ունէին եւ նորանցով վնասում էին: Եւ մնացյալ մարդիկը, որ չմեռան այս վէրքերիցը, չապաշխարեցին իրանց ձեռքերի գործերիցը, որ չերկրպագեն դեւերին եւ ոսկէ եւ արծաթէ եւ պղնձէ եւ քարէ եւ փայտէ կուռքերին, որ ոչ տեսնել կարող են, եւ ոչ լսել, եւ ոչ գնալ: Եւ չապաշխարեցին իրանց մարդասպանութիւններիցը, եւ ոչ էլ իրանց կախարդութիւններիցը, եւ ոչ էլ իրանց պոռնկութիւնիցը, եւ ոչ իրանց գողութիւններիցըե: Հայտն. 9:13-21
Այնուհետեւ Աստված երկիր է ուղարկում երկու վկաներ՝ մարգարեանալու, որոնց սպանում են իրենց մարգարեության համար: Աստված նրանց հարություն է տալիս եւ վերցնում երկինք:
,Եւ ինձ մի եղէգ տրուեցաւ գաւազանի նման. եւ հրեշտակը կանգնած էր եւ ինձ ասում էր. Վեր կաց եւ չափիր Աստուծոյ տաճարը եւ սեղանը եւ նորանում երկրպագողներին: Եւ գավիթը, որ տաճարիցը դուրս է, դուրս գցիր եւ մի չափիր, որովհետեւ նա հեթանոսներին է տրուած. եւ սուրբ քաղաքը կոխ կտան քառասունեւերկու ամիս: Եւ իմ երկու վկաներին կտամ, եւ հազար երկու հարիւրեւվաթսուն օր կմարգարէանան քուրձ հագած: Սորանք են այն երկու ձիթենիները եւ երկու ճրագակալները, որ երկրի Աստուծոյ առաջին կանգնած են: Եւ եթէ մէկը կամենայ նորանց վնասել, կրակ է դուրս գալիս նորանց բերանիցը եւ լափում է նորանց թշնամիներին. եւ եթէ մէկը կամենայ վնասել նորանց՝ այսպէս պիտի սատակէ: Սորանք իշխանութիւն ունին երկինքը փակելու, որ անձրեւ չգայ նորանց մարգարէութեան օրերումը. եւ իշխանութիւն ունին ջրերի վերայ նորանց արիւն դարձնելու, եւ երկիրն ամեն կերպ պատուհասներով հարուածելու քանի անգամ որ կամենան: Եւ երբոր իրանց վկայութիւնը կկատարեն, այն ժամանակ անդունդիցը դուրս եկող գազանը կռիւ կտայ նորանց հետ, եւ կյաղթէ նորանց եւ կսպանէ նորանց: Եւ նորանց դիերը ընկած կմնան այն մեծ քաղաքի հրապարակումը, որի անունն հոգեւորապէս Սոդոմ եւ Եգիպտոս է կոչվում. որտեղ մեր Տէրն էլ խաչուեցաւ: Եւ կտեսնեն ժողովուրդներից եւ ցեղերից եւ լեզուներից եւ ազգերից նորանց դիերը երեք օր եւ կէս, եւ թող չեն տալ որ նորանց դնեն գերեզմանների մէջ: Եւ երկրի վերայ բնակողները կուրախանան եւ կխնդան. եւ իրար ընծաներ կուղարկեն. որ այս երկու մարգարէները չարչարեցին երկրի վերայ բնակողներին:
Եւ երեքեւկէս օրից յետոյ Աստուածանից կենդանի հոգի եկաւ մտաւ նորանց մէջ, եւ նորանք իրանց ոտների վերայ կանգնեցին. եւ մեծ վախ ընկաւ նորանց տեսնողների վերայ: Եւ մեծ ձայն լսեցի երկնքիցը որ ասում էր նորանց. Վեր ելէք այստեղ. եւ վեր ելան երկինքն ամպով. եւ նորանց թշնամիները տեսան նորանց: Եւ նոյն ժամումը մեծ շարժ եղաւ, եւ քաղաքի տասներորդ բաժինը կործանուեցաւ, եւ այն շարժումից եօթը հազար մարդիկ սպանուեցան. եւ մնացեալները մեծ վախով բռնուեցան, եւ փառք տուին երկնքի Աստուծուն:
Երկրորդ վայն անցաւ, եւ երրորդ վայը գալիս է շուտովե: Հայտն. 11:1-14
,Եւ եօթներորդ հրեշտակը փողը փչեց, եւ մեծ ձայներ եղան երկնքումն որ ասում էին. Աշխարհքի թագաւորութիւնները մեր Տիրոջը եւ նորա Քրիստոսինը եղան. եւ նա կթագաւորէ յաւիտեանս յաւիտենիցե: Հայտն 11:15
Մենք պարզ տեսնում ենք, որ ովքեր Հիսուսին ընդունել են որպես Տեր եւ իրենց Փրկիչ, այդ ժամանակ երկնքում են լինելու: Հարսը, Հին ուխտի հերոսներն ու չարչարվածները: Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում:
Հայտնության գրքի հաջորդ գլխում նկարագրվում է պատերազմը, որը կայանում է երկնքում: Միքայել հրեշտակն իր հրեշտակների հետ վիշապին իր հրեշտակների հետ ընդմիշտ ցած է նետում երկրի վրա:
,Եւ պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի դէմ. եւ պատերազմեցին վիշապի դէմ. եւ պատերազմեց վիշապը եւ իր զօրքերը. Եւ չկարողացան դեմ կենալ, եւ ոչ էլ տեղ գտնուեցաւ նորանց համար երկնքումը: Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերայ եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցանե: Հայտն. 12:7-9

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

27-10-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


05-12-2020
Պատմություն եւ ժամանակ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության ...


05-12-2020
«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, ...


05-12-2020
Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ...


05-12-2020
«Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան…»
«…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

05-12-2020
Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

05-12-2020
Ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ ...

05-12-2020
Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO