Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան սխալ էր հաշվարկել

Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ճակատ բացել

Սաուդյան Արաբիայի «Asharq Al-Awsat»-ի հեղինակ Հադա ալ-Հուսեյնին կարծում է, որ Մոսկվան չի ցանկանում այնպիսի տպավորություն թողնել, թե Բաքուն այլեւս չի կարող հույսեր կապել իր հետ, սակայն միաժամանակ չի կարող թույլատրել Ադրբեջանին՝ սպանելու խաղաղ բնակիչների: Լրագրողը համոզված է, որ եթե Ադրբեջանը հասնի մարտավարական հաջողության, ապա դրանից կօգտվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Արցախյան ու Ադրբեջանի բանակների միջեւ վերջին ռազմական գործողությունները կարող են նպաստել տարածաշրջանում ռուս-թուրքական մրցակցության վերածնմանը: Կողմերի միջեւ մրցակցությունը, ծայրահեղ դեպքում՝ այդ տարածաշրջանում, զսպվում էր տնտեսական փոխադարձ հարաբերություններով:
Եթե վերադառնանք հետխորհրդային ժամանակաշրջանին, կարելի է հիշել, թե ինչպես էին թուրք ազգայնականները երազում թյուրքալեզու ժողովուրդների հետ նոր միության մասին, ժողովուրդներ, որոնց Մոսկվան ղեկավարում էր Ռուսական կայսրության ժամանակներից: Ստանալով պետական անկախություն, հատկապես՝ Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենիան եւ Ուզբեկստանը, թուրք ազգայնականների կողմից դիտվել են որպես եղբայրական տերություններ:
Անկարային, սակայն, չբավարարեցին ռեսուրսներն ու ազդեցությունը՝ դիմակայելու տարածաշրջանում Ռուսաստանի առեւտրային հզորությանը, եւ նրան չհաջողվեց սեպ խրել տեղային էլիտաների ու ռուսաստանյան իշխանությունների հարաբերություններում: Բացի այդ, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ թյուրքալեզու երկրները հրաժարվեցին աջակցել Թուրքիային Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ճանաչման հարցում, եւ նա հասկացավ, որ շատ դժվար է լինելու թուրքական ազգայնականությունը վաճառել Կենտրոնական Ասիայի բնիկ էլիտաներին:
Այդուհանդերձ, Մոսկվան արդեն վաղուց անհանգստանում է, որ թուրքական մշակութային ազդեցությունն իր հարավային սահմաններում երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել տարածաշրջանում իսլամական արմատական շարժումների ուժեղացման, որոնք կարող են ազդել Ռուսաստանի մահմեդական փոքրամասնության վրա: Նշված թյուրքալեզու երկրներում Թուրքիայի ազդեցությունը հիմնականում դրսեւորվում է անուղղակիորեն: Ինչպես եւ արաբական շատ երկրներում, խոսքը փափուկ ուժի մասին է՝ թուրքական հեռուստասերիալների միջոցով մշակութային ներթափանցում, 1990-ականների սկզբից սկսած՝ տեղի հազարավոր թյուրքալեզու ուսանողների համար համալսարանների բացում, համատեղ ֆորումների աշխատանք՝ ներառյալ 2009 թ. ստեղծված Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը: Նման հարթակներն Անկարային հնարավորություն են տալիս պաշտպանել շփումները հիշված երկրների էլիտաների հետ, սակայն 2000-ականներին Թուրքիան վարում էր այնպիսի քաղաքականություն, որը չէր հակասում տարածաշրջանում Ռուսաստանի հետաքրքրություններին:
1991 թ. անկախություն ստանալուց հետո երեք երկրներ՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, կամ հայտնվեցին արյունոտ պատերազմների մեջ, կամ գտնվում են չավարտված հակամարտությունների մեջ: Այդ ժամանակից տարածաշրջանը համարվում է լարվածության պոտենցիալ կետ ՌԴ-ի ու Թուրքիայի համար, եւ դա կապված է հայ-ադրբեջանական դիմակայության հետ:
Այսօրվա ճգնաժամից առաջ Թուրքիան հարգում էր Մոսկվայի շահերը Հարավային Կովկասում: Այսպիսի դիրքորոշումն ընդգծում էր նշանակությունը, որը թուրքերը տալիս էին Ռուսաստանի հետ տարածաշրջանային եւ տնտեսական համագործակցությանը: Չնայած Բաքվի հետ ակնհայտ մտերմությանը, թուրքերը հասկանում էին, որ իրենց կարողությունները սահմանափակ են` կապված Հայաստան-Թուրքիա սահմանի մոտ գտնվող ռուսական ռազմաբազայի եւ Մոսկվայի ու Բաքվի աշխարհատնտեսական սերտ հարաբերությունների հետ: Այսպիսով՝ 2014 եւ 2016 թթ. անցած երկու ճգնաժամերի եւ Արցախում ռազմական բախումների ժամանակ ավելի կարեւոր դեր խաղաց Ռուսաստանի դիրքորոշումը, այլ ոչ թե Թուրքիայի, եւ Անկարան հետաքրքրված էր Մոսկվայի հետ լավ հարաբերություններով:
Լիբիայում եւ Սիրիայում թուրքական անօդաչուների մարտավարական ակնհայտ հաջողությունները, թվում է, թուրքերին վստահություն են ներշնչել, որ իրենք նույնիսկ Ռուսաստանի նկատմամբ ռազմական ու տեխնոլոգիական առավելություն ունեն: Նրանք այդ անօդաչուներն արտահանել են Ադրբեջան, որոնց միջոցով վերջինս փորձում է առավելության հասնել Արցախի ուժերի նկատմամբ:
Վերջին ճգնաժամը փոխեց խաղի պայմանները, ուստի Թուրքիան սկսեց քաղաքական եւ ռազմական աջակցություն ցուցաբերել ադրբեջանցիներին եւ Ռուսաստանին, որպես հայ-ադրբեջանական հակամարտության գլխավոր մրցավարի, ծայրաստիճան անհարմար դրության մեջ դրեց գրեթե 30 տարի անց:
1994 թ. Արցախում պատերազմի ավարտից հետո Ռուսաստանն սկսեց զենք մատակարարել եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, բայց միեւնույն ժամանակ նախապատվությունը տվեց Հայաստանին՝ փորձելով պահպանել ուժերի հավասարակշռություն, որը կարող էր շահարկել իր օգտին: Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցությունն սկսվեց 1992 թ., այսինքն՝ գործնականում ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո, իսկ 1997 թ. ստորագրված երկու երկրների կառավարական համաձայնագիրը նրանցից յուրաքանչյուրին պարտադրում է ռազմական սպառնալիքի դեպքում օգնություն ցուցաբերել մյուսին: Ռուսաստանը նախապատվությունը տվեց Հայաստանի հետ համագործակցությանը եւ նրա համար դարձավ պաշտպանական համակարգերի գլխավոր մատակարար:
Այսօր Հայաստանը մենակ է մնացել երեք թշնամու՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Սիրիայից ու Լիբիայից բերված ահաբեկիչների դեմ: Ամենայն հավանականությամբ, Մոսկվան չի ցանկանում տպավորություն ստեղծել, որ Բաքուն այլեւս չի կարող հենվել Ռուսաստանի վրա, եւ Անկարան այս հակամարտությունում նրա միակ տարածաշրջանային գործընկերն է:
Դժվար է ենթադրել, թե ինչպես Մոսկվան կարող է վերցնել ու թույլատրել Ադրբեջանին, որն աջակցություն է ստանում Թուրքիայից, ռազմական հաղթանակ տոնել Հայաստանի նկատմամբ՝ կապված հետխորհրդային տարածքում հեգեմոնիա հաստատելու իր ձգտման հետ: Եթե Ադրբեջանի բանակն Արցախում, որտեղ երկու անգամ խախտվել է հրադադարը՝ համաձայնեցված Ռուսաստանի ու Ֆրանսիայի աջակցությամբ, հասնի մարտավարական հաջողությունների, հնարավոր է, որ Թուրքիան կրակի դադարեցման կոչ կանի եւ կմիավորվի ադրբեջանցիների հետ բանակցությունների հաջորդ փուլից եւ ռուսական ռազմական միջամտության սպառնալիքից առաջ: Դա թուրքական կողմին հնարավորություն կտա առանցքային դեր խաղալ բանակցություններում, որպեսզի Ռուսաստանի հետ հավասար լինի եւ այդ կերպ ամրապնդի իր դիրքերը Հարավային Կովկասում: Ահա թե ինչի մասին է երազում Անկարան, եւ ինչը թույլ չի տա Մոսկվան: Գուցե թուրքերն ստիպված լինեն գնալ ռազմական միջամտության, եւ այդ ժամանակ հակամարտությունը նոր չափեր կընդունի, բայց արդյոք Թուրքիան կարո՞ղ է իր համար բախումների նոր ճակատ բացել:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

28-10-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


05-12-2020
Պատմություն եւ ժամանակ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության ...


05-12-2020
«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, ...


05-12-2020
Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ...


05-12-2020
«Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան…»
«…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

05-12-2020
Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

05-12-2020
Ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ ...

05-12-2020
Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO