Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԼՂՀ


Քարվաճառ. Ամրոց Ծար 1

Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ աշխարհի գավառներից մեկը՝ համանուն վարչական կենտրոնով։ Եվ պատահական չէ, որ այս բնակավայրն ունեցել է նաեւ ամրոցներ հյուսիս-արեւմուտքում, ինչպես նաեւ հարավ-արեւելքում։ Ըստ հնագետների՝ այս ամրոցը գոյություն է ունեցել Ք. Հ. 1-8-րդ դարերում։ Գտնվում է պատմական Ծար ավանի բազալտե ընդարձակ ժայռային հրվանդանի ծայր հյուսիս-արեւմտյան եզրին` Թարթառին Ծար գետակի միախառնման կետում բարձրացող եռանկյունաձեւ տափարակին: Հարթ բլրի լանջը ժայռապատ է, եւ նույն ժայռերն օգտագործվել են որպես ամրություն։ Ամրոցում պահպանվել են որոշ խանդակներ, դիտակետեր, պարիսպներ՝ 2-3 շարքով, իհարկե՝ ոչ ամբողջական։
Ամրոցը գյուղի տարածքով հանդերձ գտնվում է Թարթառի ձախափնյա հարթ բլրի վրա՝ ծովի մակերեւույթից 1458 մ բարձրությամբ, N. 40 07 33,9 E. 46 03 34,9 աշխարհագրական կոորդինատներում, գյուղից մոտ 3300 մ հյուսիս-արեւմուտքում։ Փոքր պահակային ամրոց է, որն անջատված է Ծարի հիմնական հրվանդանից 5 մ խորությամբ փորված խանդակով: Ամրոց կարելի է մտնել միայն խանդակի արտաքին ճակատի հարավային կողմում պահպանված քարաշեն աստիճաններով, որոնք տանում են դեպի ամրոցի արտաքին պարսպի հարավային կետում ուրվագծվող մուտքը: Ամրոցի ընդհանուր երկարությունը 120 մ է, ամենամեծ լայնությունը՝ 42 մ: Հարավ-արեւելյան եզրին մոտ 20 մ վեր խոյացող ժայռային զանգվածի կլորացող հարթակին եղել է ամրոցի դիտակետը, որտեղից ուղիղ տեսողական կապով վերահսկվել է Թարթառի կիրճի մոտ 5 կմ երկարությամբ հատվածը: Բուն ամրոցը տարածվում է դիտակետի հյուսիսարեւմտյան ստորոտի նեղ ու երկար, ձեռակերտ հարթեցված հրապարակում եւ պարագծով պարսպապատ է: Պարսպապատի ներսում, ծայր հյուսիսային կետում պահպանվել են մոտ 7x10մ չափերով մի ուղղանկյուն սենյակի հիմնաքարերը, իսկ կենտրոնում ուրվագծվում է մի մեծ շինություն: Առանձին շինությունների հետքեր նկատվում են դիտակետի հյուսիսային ու հարավային ստորոտներում:
Հուշարձանի ճարտարապետական մանրամասերը վատ են պահպանվել՝ հիմնականում ծածկված են հողով եւ երեւում են հատվածաբար: Պատերն ու պարիսպները կառուցված են միջին չափի ճեղքած, անմշակ քարերից՝ երկշերտ, կավահողային կապակցումով: Ամրոցի արեւելյան կողմում ուղղաձիգ ժայռերի տակ ժամանակին այլ շինություններ են եղել, որոնցից որոշ պատեր են պահպանվել՝ կառուցված մեծ-մեծ բազալտե քարերով։ Ավելի ցածում եղել է պաշտպանական պարիսպ, որը հսկել է այդ հատվածից դեպի գետ իջնող-բարձրացող ուղիները։ Վերեւից նայելիս զգացվում է՝ ժամանակին այդ հատվածով ճանապարհ է անցել՝ հասնելով ամրոցի մուտք։ Նշված ուղղաձիգ ժայռերը ժամանակի ընթացքում քայքայվել են, եւ դրանց վրա հետաքրքիր գեղեցիկ տեսարաններ են պատկերվել։ Դատելով պատերի ու պարիսպների կառուցվածքից եւ սակավ վերգետնյա խեցեղենից՝ հուշարձանը կարելի է նախնական թվագրել ուշ անտիկ-վաղ միջնադարի ժամանակաշրջաններով:

Ամրացված բնակատեղի. Զիվել 2

Հաջորդ ամրոց-ամրացված բնակատեղին, ուր այցելեցինք, գտնվում է Ծարի գյուղական համայնքի տարածքում՝ Զիվել կոչված բնակավայրից մոտ 300 մ հեռավորության վրա՝ N. 39 58 45,7 E. 45 56 54,4 կոորդինատներում։ Բարձրությունը ծովի մակերեւույթից՝ 2107 մ։ Ըստ հնագետների` այն թվագրվում է Ք. Ա. 2-րդ-1-ին հազարամյակից մինչեւ միջնադար։ Այսինքն՝ որպես ամրացված բնակավայր գոյատեւել է 2 հազար եւ ավելի տարի։ Հուշարձանը 2020 թ. հայտնաբերվել է հնագետ Գ. Սարգսյանի կողմից։ Այս հատվածում կան բնական եւ շատ որակյալ ջրերով աղբյուրներ, որոնք սնում են Թարթառ-Տրտու գետը ձախ կողմից։ Ամառային ալպիական մարգագետիների խոտը որոշակի դժվարություններ է առաջացնում դարերի ընթացքում քանդված եւ հազիվ երեւացող պարսպապատերը գտնելու համար։ Այնուամենայնիվ, հասանք ամրոցի միջնաբերդ, որը գտնվում է Թարթառ գետի վերին հոսանքի ձախ ափին, Ջերմաջուր ավանի հանդիպակաց լանջին, նախկին Զիվել գյուղից 0,3 կմ արեւելք եւ մոտ 100 մ ցածր, կիրճի մեջ նստած հրվանդանին:
Տեղանքն առատ աղբյուրների կողքին գտնվող համեմատաբար հարթ տափարակ է, որի ձորահայաց եզրին բարձրանում է ոչ մեծ ժայռոտ բլուր-միջնաբերդը: Բլրի գագաթի բնական ցից ժայռը վերցված է մեծ քարերով շարված կլորացող ցանկապատի մեջ, որից ներքեւ ուվագծվում է մի այլ ներփակ տարածք: Գագաթնամասը, իր հերթին, վերցված է բլրի ստորոտի ժայռագծով գնացող մի այլ քարե ցանկապատի մեջ: Բլրի հյուսիսարեւմտյան ստորոտի հարթակին երեւում են կառուցապատման հետքեր: Նկատվում է, որ տարածքն իր ժամանակին եզերված է եղել պարիսպ-ցանկապատով, որի թույլ նշանները կարելի է տարազատել: Ուշագրավ են կառուցապատված տարածքում մնացած երկու միանման կառուցվածքները՝ տեղում ընկած բնակտոր ժայռաբեկորները վերցված են կլոր պատաշարերի մեջ: Վերջիններս կրկնում են միջնաբերդի գագաթի կառուցվածքը եւ, ըստ ամենայնի, պատահական չեն: Ամրացված բնակատեղիի հարավային, ձորահայաց եզրին մնացել են երկու մեծ, խոշոր քարերով շարված, օղուզի տուն հիշեցնող սենյակ-կացարաններ: Վաղ պատաշարերի նման խոշոր քարեր կան նաեւ միջնաբերդի ստորոտի պատերի մեջ:
Բնակատեղին վատ է պահպանվել: Տարածքն օգտագործվել է նաեւ միջնադարում, ինչի հետքերը նկատվում են պատաշարերում: Հուշարձանը պատված է խիտ խոտածածկույթով, եւ այստեղ վերգետնյա խեցեղեն չի հայտնաբերվել:
Դատելով կառույցների տարատեսակ շինտեխնիկայից՝ կարելի է ենթադրել, որ բնակատեղին բրոնզերկաթեդարյան ժամանակաշրջանից է, իսկ ավելի ուշ՝ միջնադարում, այն մասամբ վերակառուցվել ու օգտագործվել է: Ամրոցը արեւելյան կողմից նույնպես ունի բնական ամրություններ՝ Թարթառի վտակներից մեկը ժամանակի ընթացքում կտրել է փափուկ հողը եւ ստեղծել հիասքաչ տեսարաններով կիրճ, որի ուղղաձիգ ժայռերը մեր պապերն օգտագործել են որպես ամրոցի պարիսպներ։ Զգացվում է՝ թույլ մասերն ամրացրել են պատաշարերով, որոնց հետքերն են մնացել։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

28-10-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


05-12-2020
Պատմություն եւ ժամանակ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության ...


05-12-2020
«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, ...


05-12-2020
Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ...


05-12-2020
«Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան…»
«…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

05-12-2020
Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

05-12-2020
Ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ ...

05-12-2020
Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO