Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք

ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան հաստատ գիտենք՝ պատմության տարբեր փուլերում, երբ հայ ազգը միակամ է եղել վտանգի դեմ հանդիման, կռել է ի՛ր ճակատագիրը՝ ի հեճուկս տվյալ ժամանակի սահմանած «ճակատագրի»։ Թիկունքն ու ճակատը պետք է միասնական լինեն: Թիկունքը պետք է ճակատի համար աշխատի ամենժամյա ռեժիմով, առանց վայրկյան իսկ դադարի: Եվ պատերազմական այս օրերին շատ կարեւոր է պարենային անվտանգության խնդիրը (պարենային ապահովության թեմային ավելի շուտ էինք անդրադարձել,-Ա.Մ.): Եթե ավելի պարզ, ապա ի՞նչ սննդամթերք է հատում Հայաստանի սահմանը, նկատի ունենք՝ ի՞նչ ցուցանիշներ են ստուգվում: Հասկանալի է, որ հայտարարված ռազմական դրության պայմաններում արտակարգ զգոնություն է պահանջվում կենսագործունեության բոլոր ոլորտներում: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հասցնու՞մ է պահանջվածից ավելի ծավալով աշխատել:
«ՀՀ» հարցադրմանն ի պատասխան` ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանն ընդգծեց. «Իրավիճակից ելնելով՝ առաջացել է սննդամթերքի սահմանային եւ պետական վերահսկողության ուժեղացման անհրաժեշտություն, որի նպատակով սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ընդլայնել է առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ կենսաբանական, քիմիական ու ճառագայթային ախտահարվածության եւ աղխտոտվածության ցուցանիշների շրջանակը: Դա նշանակում է, որ ՍԱՏՄ սահմանային վերահսկողության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող առաջին անհրաժեշտության սննդամթերքի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ուժեղացված լաբորատոր հսկողության»:
Անկախ ներմուծման երկրի՞ց՝ հետեւեց մեր հաջորդ հարցը: «Այո՛, անկախ ներմուծման երկրից»,- հնչեց պատասխանը:
Տեղեկացանք նաեւ, որ ՍԱՏՄ մասնագետները մշտապես հետեւում են Սննդամթերքի եւ անասնակերի անվտանգության արագ արձագանքման հարթակի (RASFF) տեղեկատվությանն ու թարմացումներին, որի ազդարարումների հիման վրա էլ երկրի սահմանին իրականացվում է վերահսկողությունը: Այն վերաբերում է ոչ թե երկրների, այլ ցանկացած երկրի առանձին արտադրողի ու ապրանքանիշի հստակ խմբաքանակի: Այսպիսով, ինչպես վստահեցրին ՍԱՏՄ-ից, «Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք»:
Քանի որ պատերազմական դրության պայմաններում է՛լ ավելի է կարեւորվում անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողությունը, որոշեցինք ճշտել այդ վերահսկողության առաջնահերթությունները:
ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետը տեղեկացրեց, որ դեռ հոկտեմբերի 2-րդ տասնօրյակի սկզբին ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը խորհրդակցության էր հրավիրել Հայաստանի ագրարային համալսարանին, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն», «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն», «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման եւ վերլուծության» ՊՈԱԿ-ներին, «Սմարթ Ագրո» ՓԲԸ-ին, ՍԱՏՄ անասնաբուժության վարչությունը ներկայացնող անասնաբույժ-մասնագետներին, ինչպես նաեւ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ մասնագետներին՝ համատեղ քննարկելու պատերազմական դրության պայմաններում Հայաստանի անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողության համար առաջացող խնդիրները, անասնաբուժական ծառայությունների առաջնահերթ քայլերը, ի դեպ, նաեւ այդ առումով Արցախի Հանրապետությանն աջակցելու հնարավոր տարբերակները: Գեորգի Ավետիսյանն առաջարկել էր ստեղծել ուղեցույց, որը համապատասխան անասնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինչպես նաեւ պատկան մարմինների համար արտակարգ պայմաններում արագ գործողություններ ծավալելու, անասնահամաճարակային իրավիճակը վերահսկելու եւ բնակչությանը կենդանիներից փոխանցվող հիվանդություններից զերծ պահելու հիմք կդառնա:
Խորհրդակցության մասնակիցները համակարծիք են եղել, որ հողային, բնական օջախային, զոոնոզ ինֆեկցիաների գլուխ բարձրացնելը, թունավորումները այս պահին լրջագույն սպառնալիք են, եւ անհրաժեշտ է ստեղծել բուֆերային գոտիներ, հնարավորինս համագործակցել Արցախի անասնաբուժական կազմակերպությունների հետ՝ վերահսկելու համար կենդանիների շարժը:
Կարեւորվել են սահմանամերձ բնակավայրերում իրազեկումն ու խորհրդատվությունը, ինչպես Ա. Հարությունյանն ասաց, «հորդորելով բնակչությանն անմիջապես տեղեկացնել հակամարտության գոտուց Հայաստան մտած կամ բերված չստուգված կենդանիների մասին»: Այս խնդիրներն ուսումնասիրելու եւ համակարգելու նպատակով կստեղծվեն մասնագետների խմբեր, որոնք տեղերում կուսումնասիրեն իրավիճակը: Դրա հիմամբ քարտեզագրում կարվի, իրավիճակը կամրագրվի եւ հետագա զարգացումների վերահսկողություն կարվի:
Առաջարկները կամփոփվեն եւ, որպես ուղեցույց, կներկայացվեն պատկան մարմիններին:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

28-10-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


05-12-2020
Պատմություն եւ ժամանակ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության ...


05-12-2020
«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, ...


05-12-2020
Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ...


05-12-2020
«Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան…»
«…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

05-12-2020
Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

05-12-2020
Ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ ...

05-12-2020
Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO