Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին

Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում

Արցախում սանձազերծված պատերազմի շրջանակների ընդլայնման փորձերը շարունակվում են: Ադրբեջանաթուրքական դաշինքն ամեն կերպ ձգտում է հակամարտության մեջ ներգրավել նաեւ Իրանին: Նրանք դա անում են այդ պետության տարածք պարբերաբար «պատահական» հրթիռակոծությունների կամ անօդաչու թռչող սարքեր ուղարկելու միջոցով: Վերջին օրերին թրքախոս զույգն այդ ուղղությամբ ձեռնարկեց մեկ այլ՝ հեռու գնացող քայլ:
Ալիեւը հարցազրույցներից մեկի ժամանակ մի հայտարարություն արեց, որը համեմատաբար աննկատ մնաց մեր ներքին լսարանի, բայց ոչ՝ միջազգային կառույցների եւ հանրության համար: Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ զենք է գնում նաեւ Իրանից: Այս հայտարարությունն արվում է ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգոն հանելուց ընդամենը մի քանի օր անց, երբ լրացել էր 2015 թվականին ընդունված Իրանի եւ համաշխարհային տերությունների միջուկային գործարքի ժամկետը: Ուշագրավն այն է, որ Ալիեւը չի նշում, թե կոնկրետ որ ժամանակահատվածի մասին է խոսքը, երբ է իր երկիրը գնել զենքը:
Պատերազմի այս թեժ փուլում Ալիեւի կողմից Իրանի անվան հնչեցումը պատահական չէր եւ բնականաբար՝ ոչ ի շահ այդ պետության: Ստեղծված իրողություններում, երբ համաշխարհային հանրությունն արդեն լավ է պատկերացնում, թե ինչ է կատարվում Արցախի շուրջ, որ պետություններն են ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծել պատերազմը, ինչը քննադատության մեծ ալիք է բարձրացրել թուրքական երկու պետությունների գործողությունների վերաբերյալ, հարեւան երկրից զենք գնելու վերաբերյալ Ալիեւի հայտարարությունն ուղիղ եւ լուրջ հարված է Իրանի միջազգային վարկանիշին: Թուրքիան Ադրբեջանի բերանով սա անում է այն ժամանակ, երբ Իրանին հաջողվել է քիչ թե շատ կարգավորել իր դիրքերը միջազգային հարթակներում, երբ գրեթե փակված են Իրանի շուրջ երկար տարիներ ծավալված միջուկային խնդիրները, ինչի հետեւանքով մի շարք պատժամիջոցներ էին սահմանվել նրա նկատմամբ: Իրանի համար ներկայում միջազգային հարաբերություններում ստեղծված բարենպաստ իրավիճակի պայմաններում Ադրբեջանը շտապում է վերջինիս վրա բարդել նաեւ Արցախի նկատմամբ ագրեսիային մաս կազմելու մեղադրանքը:
Ալիեւի այդ հայտարարությունը միջազգային փորձագիտական շրջաններում դիտարկվում է համակողմանիորեն: Նրանք եւ միջազգային հանրությունը, քարտեզի վրա տեսնելով Ադրբեջանի եւ Իրանի ընդհանուր մի քանի հարյուր կիլոմետր ձգվող սահմանը, օրինաչափորեն կենթադրեն, որ զենքի վաճառքն անարգել եղել է նաեւ էմբարգոյի ժամանակ եւ ընդհանրապես՝ Իրանը միշտ զինել է Ադրբեջանին:
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ֆոնին Իրանից զենք գնելու մասին Ալիեւի հայտարարությունը միանշանակ փաստում է, որ այն այդ երկրի դեմ լավ մշակված եւ հեռուն գնացող ադրբեջանաթուրքական դավադրություն է: Նրանք փորձում են միջազգային հանրությանը մատուցել, որ իրենց պատերազմական հանցագործություններին մեղսակից է նաեւ Իրանը, ինչը հակասում է Իրանի պետական շահերին եւ հարվածում նրա անվտանգությանը:
Բացի այդ. զարմանալի է, որ Ադրբեջանի ղեկավարը նման հայտարարություն է կատարում` առանց անհանգստանալու, որ իրեն նույնպես պատժամիջոցներ են հասնում, ոչ միայն Իրանին: Նշանակում է` իրեն զենք վաճառողները, որոնք այդ երկիրը կվերածեն պլացդարմի` ընդդեմ Իրանի, հավանաբար, խոստացել են, որ Ադրբեջանը նման հայտարարությունից չի տուժի: Այստեղ երևում են ոչ միայն Թուրքիայի, այլև Իսրայելի ականջները, և կրկին օգտագործվում է Ալիևը:
Ալիևի այդ հայտարարությունն ունի նաև այլ ենթատեքստ. նա կարծես փորձում է շեշտել, որ Ադրբեջանին ու Իրանին «յուրահատուկ» հարաբերություններ են կապում: Ընդամենը: Բայց այն, որ իրանական զենք Արցախում չի օգտագործվել, և այդ մասին որևէ փաստ չկա, վկայում է, որ, սովորույթի համաձայն, Ալիևին հետաքրքրում են ոչ թե իրականությունն ու էությունը, այլ միայն կեղծիքը, միայն սուտը` հանուն սեփական իշխանության ամրապնդման:
Ադրբեջանն իր այդ հայտարարություններով փորձում է միջազգային կառույցներին հիմքեր տալ Իրանի դեմ հերթական պատժամիջոցներ սահմանելու համար: Մյուս կողմից էլ Ալիեւի այդ հայտարարությամբ Թուրքիան հերթական կոպիտ ժեստն է անում ԱՄՆ-ի ուղղությամբ: Այն դեպքում, երբ ԱՄՆ-ը դեռ չի հանել Իրանի նկատմամբ կիրառված զենքի իր էմբարգոն, Ալիեւի հայտարարությունը թուրքական ուղիղ մեսիջն էր ԱՄՆ-ին:
Սա փաստում է, որ ադրբեջանաթուրքական դաշինքի թիրախը, բացի Արցախից, նաեւ Իրանն է, եւ այդ ուղղությամբ նման քայլերը դեռ կշարունակվեն: Ռուսաստանն արդեն զգացել է տարածաշրջան բերված ահաբեկիչների ներկայությունը: Վերեւում շարադրված միտումը եւս մեկ անգամ խոսում է Թուրքիայի հեռանկարային նկրտումների մասին, որ նա տարածաշրջան է մտել ոչ միայն Արցախի խնդրի համար, այլեւ ողջ տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

28-10-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


05-12-2020
Պատմություն եւ ժամանակ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության ...


05-12-2020
«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, ...


05-12-2020
Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ...


05-12-2020
«Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան…»
«…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

05-12-2020
Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

05-12-2020
Ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ ...

05-12-2020
Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO