Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Եւ նա բռնեց այն վիշապին, այն առաջի օձին, որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի»

Յոթերորդ սկավառակի դատարկման ժամանակը եկավ, ինչը մեծ ողբի ավարտման նշան է: Եվ հնչեց բարձր ձայն, որն ազդարարեց. «Կատարվեց»:
«Եվ եօթներորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց օդի վերայ. եւ մեծ ձայն դուրս եկաւ երկնքի տաճարիցը եւ աթոռիցը, որ ասում էր. Եղա՛ւ»: Հայտն. 16:17
Եւ այնպիսի ուժգին երկրաշարժ կլինի, որպիսին չի եղել երբեւէ: Կընկնեն քաղաքներն ու կղզիները, այլեւս չեն լինի սարեր: Եվ խոշոր կարկուտը կխփի մարդկանց, ովքեր հայհոյում էին Աստծուն:
«Եւ եղան ձայներ եւ փայլատակներ եւ որոտմունք, եւ մեծ շարժ եղաւ, որ այնպիսի չէր եղած, քանի որ մարդիկ երկրի վերայ են՝ այնպիսի մեծ շարժ էր. Եւ մեծ քաղաքը երեք կտոր եղաւ, եւ ազգերի քաղաքները վայր ընկան. եւ մեծ Բաբիլոնը յիշուեցաւ Աստուծոյ առաջին, որ իր ցասման բարկութեան գինու բաժակը նորան տայ: Եւ ամեն կղզի փախաւ, եւ սարերը չգտնուեցան: Եւ երկնքիցը տաղանդաչափ մեծ մեծ կարկուտ էր իջնում մարդկանց վերայ, եւ մարդիկ հայհոյեցին Աստուծուն այն կարկտի հարուածի համար, որ սաստիկ մեծ է նորա պատուհասը»: Հայտն. 16:18-21
Այժմ արդեն Աստծո բարկությունը դատարկված է երկրի վրա: Քրիստոսի երկնքից իջնելու ժամանակն է:
«Եւ տեսայ երկինքը բացուած, եւ ահա մի սպիտակ ձի, եւ նա, որ նորա վերայ նստած էր, կոչվում էր Հաւատարիմ եւ ճշմարիտ, եւ արդարութիւնով է դատաստան անում եւ պատերազմում: Եւ նորա աչքերը կրակի բոցի պէս, եւ նորա գլխի վերայ շատ պսակներ. եւ անուն ունէր գրած, որ ոչ ով չգիտէր, բայց միայն ինքն: Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան: Եւ երկնքի զօրքերը նորա ետեւից գնում էին սպիտակ ձիերի վերայ սպիտակ եւ մաքուր բեհեզ հագած: Եւ նորա բերանիցը դուրս է գալիս սրած սուր, որ նորանով զարկէ ազգերին. եւ ինքը հովուում է նորանց երկաթէ գաւազանով. եւ ինքը կոխում է Ամենակարող Աստուծոյ բարկութեան եւ սրտմտութեան գինու հնձանը: Եւ իր հանդերձի վերայ, եւ իր ազդրի վերայ գրած էր անունը, ԹԱԳԱՒՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐ ԵՒ ՏԷՐԵՐԻ ՏԷՐ:
Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ կանգնած էր արեգակի վերայ, եւ մեծ ձայնով աղաղակեց ասելով ամեն թռչուններին, որ երկնքի մէջ թռչում են. Եկէք հաւաքուեցէք մեծ Աստուծոյ ընթրիքին. Որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները. եւ ձիերի եւ նորանց վերայ նստողների մարմինները, եւ ամենի մարմինները՝ ազատների եւ ծառաների, մեծերի եւ փոքրերի:
Եւ տեսայ գազանը եւ երկրի թագաւորները եւ նորանց զօրքերը մէկ տեղ ժողովուած, որ պատերազմ անեն ձիին վերայ նստողի հետ եւ նորա զօրքերի հետ: Եւ գազանը բռնուեցաւ, եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան, եւ նորանց էլ, որ երկրպագեցին նորա պատկերին. եւ երկուսն էլ կենդանի կենդանի գցուեցան կրակի լիճի մէջը, որ ծծմբով այրվում է: Եւ մնացեալները սպանուեցան ձիին վերա նստողի սրիցը, որ նորա բերանիցը դուրս էր գալիս. եւ բոլոր թռչունները կշտացան նորանց մարմիններիցը»: Հայտն. 19:11-21
Հակաքրիստոսն ու գազանը կենդանի պետք է նետվեն կրակե լիճը: Իսկ սատանան պետք է կապվի: Ու կգա հազարամյա թագավորությունը: Խաղաղություն հազար տարվա ընթացքում:
«Եւ տեսայ մի հրեշտակ վայր գալիս երկնքիցը, որ դժոխքի բանալին ունէր, եւ մի մեծ շղթայ իր ձեռքումը: Եւ նա բռնեց այն վիշապին, այն առաջի օձին, որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի: Եւ գցեց նորան անդունդի մէջ, եւ փակեց եւ կնիք դրաւ նորա վերայ, որ էլ չմոլորեցնէ ազգերին, մինչեւ որ հազար տարին լրանայ. եւ նորանից յետոյ պէտք է որ նա մի քիչ ժամանակ արձակուի»: Հայտն. 20:1-3

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

29-10-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


05-12-2020
Պատմություն եւ ժամանակ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության ...


05-12-2020
«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, ...


05-12-2020
Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ...


05-12-2020
«Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան…»
«…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

05-12-2020
Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

05-12-2020
Ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ ...

05-12-2020
Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO