Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՆԱԽԱԳԱՀ


Արեւելյան նուրբ զրույցներ՝ արաբական աշխարհի հետ

Խորհրդային հայտնի «Անապատի սպիտակ արեւը» կինոֆիլմի բազում թեւավոր արտահայտություններից մեկը շարունակում է ցայսօր էլ թեւավոր մնալ: Եթե այս՝ «ВОСТОК - ДЕЛО ТОНКОЕ» արտահայտությունը թարգմանենք, մոտավորապես կստացվի՝ Արեւելքը նուրբ գործ է: Ասում ենք՝ մոտավորապես, որովհետեւ ամենախոր իմացության դեպքում էլ արեւելքն իսկապես մնում է նուրբ հարաբերությունների ենթակա, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է միջպետական հարաբերություններին: Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը ստիպում է փնտրել բոլոր այն ճանապարհները, որոնց միջոցով հնարավոր է խնդիրը կարգավորել խաղաղ, բանակցությունների ճանապարհով: Հաշվի առնելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, մեղմ ասած, այնքան էլ հակված չեն դրան, խնդիրն առավել քան բարդ է: Եվ այստեղ է, որ պետք է օգտագործել ոչ միայն դիվանագիտական բոլոր հմտություններն ու հնարավորությունները, այլեւ բոլոր այն կապերը, որոնք կարող են հանգեցնել արդյունքի կամ մոտեցնել դրան:
Վերջին օրերին ավելի կիրառական դարձած ռուսական-եվրոպական-ամերիկյան ուղղություններին ավելացավ նաեւ արեւելյանը՝ այդ բառի լայն իմաստով: Դեռ սեպտեմբերի 30-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել Կատարի էմիրի հետ եւ տեղեկացրել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած նոր պատերազմի մասին: Այնուհետեւ Արմեն Սարգսյանն Արցախի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ սանձազերծված պատերազմի վերաբերյալ պաշտոնական նամակներ էր հղել Եգիպտոսի, Կատարի, Բահրեյնի, Օմանի, Սաուդյան Արաբիայի եւ մի շարք այլ արաբական երկրների ղեկավարներին՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից հրահրված նման իրադարձային պատերազմներն Արցախի ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության դեմ նորություն չեն, եւ որ արդեն ավելի քան երեք տասնամյակ Ադրբեջանը փորձեր է անում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով՝ հայերին դուրս քշելով իրենց հայրենիքից, ինչն անընդունելի է:
Նամակների այս աշխարհագրությունը հետաքրքիր է: Մասնավորապես` Կատարը բավականին սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ. հոկտեմբերի սկզբին Թուրքիայի նախագահն այցելել էր Կատար: Մի քանի տարի առաջ արաբական աշխարհի մի խումբ ներկայացուցիչներ՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը 13 կետից բաղկացած պահանջագիր էին ներկայացրել Կատարին, որի կատարման դեպքում միայն կվերականգնեին դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ: Կետերից մեկով արաբական երկրները պահանջում էին անմիջապես փակել Թուրքիայի ռազմաբազան Կատարում եւ դադարեցնել ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ:
Հաշվի առնելով Թուրքիայի վճռորոշ ու գերակա գործոնը Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ սանձազերծված ռազմական ագրեսիայի մեջ՝ Կատարը կարող է ասելիք ունենալ այս հարցում: Որքան էլ պաշտոնական լրատվությունը մանրամասներ չի հայտնում, այդուհանդերձ, չի բացառվում, որ Հայաստանի նախագահն ու Կատարի էմիրն իրենց վերոհիշյալ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձած լինեն այս հարցին: Սակայն վերադառնանք վերն ասվածին՝ Արեւելքը նուրբ գործ է, եւ յուրաքանչյուր անհարկի բարձրաձայնում կարող է ավելի շատ վնաս, քան օգուտ տալ գործին:
Արաբական աշխարհից նախագահ Սարգսյանի նամակի մյուս հասցեատերերի եւ ընդհանրապես այդ աշխարհի ներկայացուցիչների ու Թուրքիայի հարաբերությունների պարագայում ինչ-որ առումով հակառակ վիճակն է: Նկատի ունենք մասնավորապես թուրքական ապրանքների բոյկոտը Սաուդյան Արաբիայի, Մարոկկոյի, Թունիսի եւ այլոց կողմից: Այս առումով որպես կարգախոս է հնչում Սաուդյան Արաբիայի առեւտրային պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանի գրառումը. «Բոյկոտե՛ք թուրքական ամեն բան՝ ներմուծումը, արտահանումը, ներդրումներն ու զբոսաշրջությունը: Այժմ դա յուրաքանչյուր գործարարի եւ սպառողի պարտականությունն է»։
Եթե սրան ավելացնենք նաեւ այն, որ ուղղակիորեն բռնազավթելով հարեւան Սիրիայի ու Իրաքի տարածքները` Թուրքիան դրանց նկատմամբ տարածքային հավակնություններ է դրսեւորում, ապա ավելի է մեծանում այս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները հատկապես հիմա սերտացնելը:
Նկատի ունենալով արաբական աշխարհի ոչ միանշանակ վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ, թերեւս, պետք է գործնական արդյունքների ձգտել այդ աշխարհի նաեւ այլ երկրների հետ: Արդյոք անհրաժեշտություն չկա՞ արաբական տարածաշրջան ուղարկված վերոհիշյալ նամակներն ամրապնդել առերես զրույցներով՝ արեւելյան ողջ նրբություններով հանդերձ:
Ի դեպ, Բահրեյնի թագավորն արդեն իսկ արձագանքել է Հայաստանի նախագահի նամակին մասնավորապես նշելով, որ իր երկրի արտաքին գործերի նախարարությունն աշխատում է նաեւ միջազգային անվտանգությամբ եւ խաղաղությամբ մտահոգ երկրների հետ՝ կոչ անելով միավորել միջազգային հանրության ջանքերը՝ անհապաղ հրադադար հաստատելու եւ ավերիչ պատերազմը կանխարգելելու նպատակով:

Վարդան ԳԱԼՍՏՅԱՆ

Հ.Գ. 1915 թ. Հայոց ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայեր ապաստան գտան հենց արաբական երկրներում՝ արաբների կողմից ընդունվելով որպես եղբայրներ: «Սա կրոնական պատերազմ չէր այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Էրդողանը կրոնական տարր չէր ավելացրել՝ այնտեղ բերելով իսլամիստ ահաբեկիչների»,- հարցազրույցներից մեկում անդրադառնալով ադրբեջանաթուրքական ագրեսիային՝ ասել էր Հայաստանի նախագահը:

29-10-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


05-12-2020
Պատմություն եւ ժամանակ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության ...


05-12-2020
«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, ...


05-12-2020
Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ...


05-12-2020
«Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան…»
«…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

05-12-2020
Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

05-12-2020
Ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ ...

05-12-2020
Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO