Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԼՂՀ


Արցախի դեմ Թուրքիայի սանձազերծած ագրեսիայի նպատակները բազում են

2016 թ., երբ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ, ակնհայտ էր, որ արտաքին քաղաքականության ոլորտում նվազելու են Միջին Արեւելքում ու Արեւմտյան Ասիայում այդ երկրի հետաքրքրությունները, հանգամանք, ինչը հնարավորություն ստեղծեց նեոօսմանական նկրտումներով տոգորված Թուրքիայի իշխանությունների համար՝ ձեռնամուխ լինել ու ծավալապաշտական ծրագրերի իրականացմանը եւ նշյալ տարածաշրջաններում իր դերի բարձրացմանը: Էրդողանի համար նպաստավոր էր նաեւ Եվրոպայի դիրքորոշումը, որը, եթե չասենք լուռ դիտողի կարգավիճակ է եղել, ապա հիմնականում բավարարվել է լոկ Անկարայի հասցեին հորդորներ ու միջազգային օրենքները ոտնահարելու առնչությամբ դիտողություններ հնչեցնելով:
Եվ ահա Թուրքիան սկսեց իր «հաղթարշավը»՝ ներխուժելով Սիրիա, համագործակցելով ահաբեկչական տարբեր խմբերի հետ: Անկարան 3 ռազմական գործողություն է իրականացրել այդ երկրում. 2016 թ. դեկտեմբերի 24-ին՝ «Եփրատի վահան», 2018 թ. հունվարի 20-ին՝ «Ձիթենու ճյուղ» եւ 2019 թ. հոկտեմբերի 9-ին՝ «Խաղաղության ակունք»: Վերջինիս առնչությամբ հավելենք, որ նույն թվականի հոկտեմբերի 6-ին Թրամփի հրամանագրով ամերիկյան ուժերը դուրս բերվեցին Սիրիայի հյուսիս-արեւելյան հատվածից, որտեղ հովանավորում էին այդ երկրում ԱՄՆ դաշնակից քրդական ուժերին, եւ Թուրքիայի համար նոր հնարավորություն ստեղծվեց էլ ավելի ամրապնդելու դիրքերն այդ երկրում, հսկողություն սահմանելու նոր տարածքների վրա: «Խաղաղության ակունքը» սկսվեց օդային հարվածներով, որի հետեւանքով փախստական է դարձել 300 հազար մարդ, եւ զոհեր են եղել խաղաղ բնակչության շրջանում: Անկարան դիրքերն ամրապնդեց նաեւ Իրաքում, ապա ռազմաբազա տեղակայեց Կատարում:
Արաբական աշխարհում ընդարձակելով իր ազդեցությունը՝ 2019 թ. նոյեմբերին ստորագրված Էրդողան-Սարաջ համաձայնագրով սկսեց զինուժ ու հսկայական քանակի զինտեխնիկա առաքել Տրիպոլի՝ անտեսելով հակամարտ կողմերին զենք չմատակարարելու ՄԱԿ-ի եւ միջազգային հանրության հորդորները: Ընթացիկ տարվա մայիսին Թուրքիան համալրեց նրան մատակարարվող տարբեր տեսակի զենքերն ու զինամթերքը, ինչպես եւ Սիրիայից այդտեղ տեղափոխեց ավելի քան 10 հազար ահաբեկչի, ինչը Տրիպոլիին լուրջ հաջողություններ ապահովեց: Այնուհետեւ Թուրքիան Կիպրոսի ջրային տարածքներում՝ Արեւելյան Միջերկրականում, նավթի եւ գազի պաշարներ հայտնաբերելու ու շահագործելու նպատակով ձեռնամուխ եղավ ապօրինի նոր գործողությունների, ինչը խիստ լարվածություն առաջացրեց Թուրքիայի եւ Կիպրոսի ու Հունաստանի փոխհարաբերություններում:
Ստեղծված պայմաններում Թուրքիան իր անմիջական մասնակցությամբ սանձազերծեց Ադրբեջան-Արցախ լայնածավալ պատերազմը՝ դարձյալ Սիրիայից ռազմադաշտ տեղափոխելով ահաբեկիչների, որոնք դարձել են այդ երկրի զինանոցի բաղկացուցիչ մասը: Հատկանշական է նաեւ, որ Անկարան չի ժխտում իր գործուն մասնակցությունը պատերազմին: Ահավասիկ, Էրդողանի խորհրդական Յասին Օքթայը իշխանության տեսակետներն արտահայտող «Յենի շա‎ֆաղ» օրաթերթում, շեշտելով, որ Թուրքիան չի ընդունում արաբական երկրների ներքին գործերին միջամտելու մեղադրանքները, միաժամանակ Սաուդյան Արաբիային հանդիմանում է, որ 10 տարի Եմենում պայքարելով շիա հուսիների դեմ՝ ոչ միայն հաջողություն չի արձանագրել, այլեւ վիճակն ավելի է բարդացրել, եւ խորհուրդ է տվել հետեւել իր երկրի գործողությունների օրինակին՝ Սիրիայում, Լիբիայում եւ Ղարաբաղում:
Անկարայի ագրեսիան Արցախի հանդեպ, ինչպես իրավամբ պատճառաբանվում է, պայմանավորված է եղել երկրի տնտեսական ծանր վիճակով ու Էրդողանի հեղինակության անկմամբ, սակայն դա, թերեւս, մեդալի մի կողմն է: Մյուս կողմը, ըստ երեւույթին, Արեւելյան Միջերկրականում ու համաթյուրքականության ոլորտում նոր ձեռքբերումներ արձանագրելն է: Այս առնչությամբ Անկարան գործել է Օսմանյան կայսրության գործողությունների տրամաբանությամբ՝ «չկա հայ, չկա Հայկական հարց», իսկ այժմ՝ չկա Արցախի Հանրապետություն, չկա դրա միջազգային ճանաչման հարց: Եվ ահա դա են վկայում տեղի ունեցածին զուգահեռ Թուրքիայի քայլերը: 1974 թ. Թուրքիան ներխուժեց Կիպրոս՝ զավթելով դրա հյուսիսային հատվածը, իսկ 1983 թ. այնտեղ ձեւավորեց ինքնակոչ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ), որը միջազգայնորեն համարվում է Կիպրոսի տարածք, եւ առ այսօր Թուրքիայից զատ ոչ միայն որեւէ երկիր դրա անկախությունը չի ճանաչել, այլեւ հարցի լուծման շուրջ բանակցություններն ուղղված են Կիպրոսի դաշնային պետություն ստեղծելուն:
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 18-ին Անկարայի աջակցությամբ ՀԿԹՀ-ի նախագահական ընտրություններում հաղթեց համաթյուրքական, Անկարայի հետ սերտ կապեր ունեցող Արսին Թաթարը, ով կրկին առաջ է քաշել Կիպրոսում երկու անկախ պետությունների գաղափարը, ինչը միշտ վայելել է Անկարայի հովանավորությունը: Էրդողանն Արցախում հաջողություն արձանագրելով՝ երկրի ներսում կորսված հեղինակությունը որոշ չափով վերականգնել է, անգամ դրական ազդեցություն է ունեցել թուրքական լիրայի արժեզրկումը կասեցնելու եւ աճ արձանագրելու հարցերում: Էրդողանը նոր հաղթանակի հույսով նոյեմբերի 15-ին այցելել է ՀԿԹՀ, որտեղ պահանջել է ձեւավորել երկու անկախ պետություն, ինչը ԵՄ-ն գնահատել է որպես աղմկահարույց, իսկ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիդիսը՝ սադրիչ քայլ:
Իսկ թե ինչու առ այսօր Ադրբեջանը, որը միշտ հայտարարում է «մի ազգ՝ երկու պետություն» եւ վայելում է Անկարայի բազմակողմանի աջակցությունը, չի ճանաչել ՀԿԹՀ-ի անկախությունը: Այս առնչությամբ շատ խոսուն է Ալիեւի մտերիմ շրջանակներից Ժողովրդավարական ու մարդու իրավունքների ինստիտուտի տնօրեն Ահմեդ Շահեդովի հարցազրույցը թուրքական «Թուրքիա» օրաթերթին: Նա նշել է. «Նախկինում մենք խիստ մտավախություն ունեինք, որ եթե նման քայլի դիմենք, Եվրոպան կճանաչի Արցախի Հանրապետությունը, բայց մեր փայլուն հաղթանակով այդ հարցը վերջնական լուծում է ստացել»: Նա ընդգծել է, որ 2011 թ., երբ ադրբեջանական մի ինքնաթիռ վայրէջք կատարեց ՀԿԹՀ-ում, դրանից երկու օր անց եվրոպական բազմաթիվ պատվիրակություններ այցելեցին Ադրբեջան եւ շատ հստակ սպառնացին, որ եթե Բաքուն փոխհարաբերություններ հաստատի ՀԿԹՀ-ի հետ, ապա նրանք կճանաչեն Արցախի անկախությունը: Հավելել է նաեւ, որ հաղթանակը բացել է նրանց թեւերն ու ձեռքերը, եւ ազատորեն կարող են կատարել ցանկացած քայլ, ուստի, ամենայն հավանականությամբ, ՀԿԹՀ-ի ճանաչման գործընթացն սկսվելու է 2021 թ.: Հետեւաբար, Ադրբեջանի ճանաչման քայլին բացառված չէ նաեւ, որ կհետեւեն այնպիսի երկրներ, որոնք լիովին կիսել են Թուրքիայի եւ Ադրբեջանի տեսակետներն Արցախի հարցում: Այդ նպատակով շուտով Արսին Թաթարը շրջայց կկատարի մի շարք երկրներ, այդ թվում՝ Ադրբեջան եւ Պակիստան, որը եւս, վարձկաններ մատակարարելով, մասնակցել է Արցախի դեմ պատերազմին:
Զարգացումների նման ընթացքը, թերեւս, կնպաստի Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի նպատակների իրականացմանը: Սակայն ՀԿԹՀ-ի ճանաչմանը կարող է խանգարել ԵՄ-ն, ավելի ճիշտ՝ Ֆրանսիան, բացառված չէ՝ նաեւ ԱՄՆ-ը, որը, գուցե, կփոխի իր միջինարեւելյան քաղաքականությունը:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

21-11-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


05-12-2020
Պատմություն եւ ժամանակ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության ...


05-12-2020
«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, ...


05-12-2020
Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ...


05-12-2020
«Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան…»
«…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

05-12-2020
Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

05-12-2020
Ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ ...

05-12-2020
Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO