Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Տաղանդավոր արձակագիրը, կինոսցենարիստն ու գեղանկարիչը

Մարդկային հոգին պեղող, սնուցող գրականություն

«Ազգը կա՝ դու կաս՝ այս գաղափարը պետք է ունենանք: Չունենք: Մարդիկ որ գնում զոհվում են, այդ գիտակցությունն ունեն: Գիտակցություն էլ չասեմ՝ բնազդն ունեն, որ երբ զոհվում են իրենք՝ ազգն է մնում, ազգը կա: Յուրաքանչյուրս թիթեռի պես գալիս, գնում ենք, ազգն է ապրողը, վստահիր ազգային ողնուղեղին: Եթե ազգային չէ՝ փոշի է, կգնա, ամեն արածը միջակություն կլինի: Եթե հանճար է՝ ուրեմն իմացիր, ողնուղեղը ազգային է, ուրեմն մի վախենա՝ ինչ անես, կլինի հայկական, հայկականը մեջը կշողա: Ես աշխատեցի, որ հայությունը մեր ամենահարգված բառը դառնա»:
Աղասի ԱՅՎԱԶՅԱՆ

Կան արվեստագետներ, որոնց թողած գրական, մշակութային ժառանգությունը ծանրութեթեւ անելիս գալիս ես այն համոզման, թե սա մեկ մուսայի սպասավորման գործ չէ, այլ առնվազն գոնե մի քանիսի: Նման բախտավորներից էր իր ընդգծված ձեռագրով, ասելիքի ինքնատիպությամբ, մարդկային կերպարների ես-ը քրքրող-տարրալուծող, բառապաշարի հզորությամբ, բազմաշերտությամբ ու նորարարությամբ առանձնացող արձակի վարպետ Աղասի Այվազյանը: Բայց այնքան շատ էր նրա ասելիքը, որ կարծես չէր տեղավորվում միայն գրականության շրջանակներում, ուստի պատահական չէր, որ ճանաչվելու էր նաեւ որպես կինոսցենարիստ, որպես ռեժիսոր, մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, գեղանկարիչ ու խմբագիր: Այսինքն՝ տարբեր մուսաների սիրեցյալ, մշակույթի մարդու բազմաշնորհության կատարյալ կերպար ու խտացում: Ինչպես ինքն էր իմաստնանում, արվեստագետ գրողն ամեն ինչ պիտի լինի՝ նաեւ նկարչի աչք պիտի ունենա, երաժշտի ականջ պիտի ունենա եւ զգա գրողի բառը: Արվեստագետ գրողը տիեզերքի հետ պորտալարով է կապված, հենց կտրվեց այդ կապը, ուրեմն այն չէ: Նա ապրեց իր կյանքը եւ շռայլորեն արարեց՝ առանց այդ կապը կտրելու:
Տակավին պատանեհասակ՝ նկարում էր ու ձեւավորում դպրոցական պատի թերթեր, գրում բանաստեղծություններ, տարված էր թատրոնով ու սիրում էր ֆիլմեր նայել, Թիֆլիսի ամենալավ լողորդներից մեկն էր՝ քչերն էին կարողանում լողալով անցնել Քուռ գետի մի ափից մյուսը ու վերադառնալ: «Տարբեր դրսեւորություն ունեի օրվա ընթացքում,- վերհիշում է գրողը,- առավոտյան դպրոցում ես ընկալվում էի որպես նկարիչ, բանաստեղծություններ գրող, ջութակահար: Քռի ափին ինձ գիտեին որպես լողորդ, թատրոններում ու համերգասրահներում՝ որպես նրբակիրթ պատանի, մարզադահլիճում՝ որպես բռնցքամարտի գիտակ: Միայն մի հոգի՝ դպրոցական ընկերս՝ Հենրիկը, գիտեր իմ բուն էությունը, եթե, իհարկե, հնարավոր է գիտենալ: Հենրիկը հետագայում հայկական կինոյի նշանավոր ռեժիսորներից մեկը պիտի դառնար…»: Հենց նա էլ նկարահանելու էր իր «Եռանկյունի» վիպակի սցենարով կյանքի կոչված հանրահայտ ու չհնացող համանուն ֆիլմը՝ մեծ ճանաչում, նաեւ բարձր մրցանակներ ու համբավ բերելով հեղինակներին: Դրան հաջորդելու էր հայ կինոարվեստի նվաճումներից մեկը՝ «Հայրիկ» ֆիլմը՝ նկարահանված Ա. Այվազյանի սցենարով:
Այնուհետեւ «Կովկասյան էսպերանտո» պատմվածքն էր էկրանավորվելու՝ «Լիրիկական երթ» կինոանվանումով: Իսկ գրողի ռեժիսորական ինքնատիպ ստեղծագործությունն էր դառնալու հայ գեղանկարիչ Վանո Խոջաբեկյանի մասին պատմող «Վառած լապտեր» կինոնկարը: Ավելի ուշ մայրաքաղաքի երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվելու էր նրա «Չարենցի ուղղիչ տունը. իմպրովիզ 11 դրվագով» փաստագրական դրաման: Առանձնակի հիշատակման է արժանի տաղանդավոր կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի՝ գրողի սցենարով նկարահանված մեծարժեք «Սինյոր Մարտիրոսի ուխտագնացությունը» կինոնկարը, որը ժամանակին ընկալվեց որպես կինոարվեստի հերթական նվաճում: Իսկ նրա գեղանկարչությունը գալիս էր ամբողջացնելու այն ասելիքը, որը, հավանաբար, չէր ասվել իր գրական գործերում: Դրանցից շատերը պրոֆեսիոնալ վրձնի արարումներ են, նկարչական տաղանդի ցոլացումներ:
Ասենք, որ մշակույթի տարբեր բնագավառներում իրեն լավագույնս դրսեւորած արվեստագետը, ի վերջո, նախեւառաջ գրող էր, մեր գրական անդաստանում գրողական իր շքեղ վրանը խփած արձակագիր: Ասվածի վկայությունն են քսանից ավելի նրա ժողովածուները՝ «Անձրեւ», «Ընտանիքի հայրը», «Փառահամար», «Սինյոր Մարտիրոսի արկածները», «Եռանկյունի», «Աղի կոմսը», «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ», «Մանչերը»,«Թատրոն», «Ամերիկյան աջաբսանդալ», այլ գրքեր: Չափազանց ուշագրավ է արձակագրի դիմանկարների շարքն ամփոփող «Պարականոն զրույցներ» գիրքը, որում ներկայացնելով բոլոր ժամանակների երեւելիներից շատերին՝ Չեխով, Հեմինգուեյ, Ջեկ Լոնդոն, Սայաթ-Նովա, այլ մեծեր, նա սեփական հայեցողությամբ ու ընկալումով է բացում-բացահայտում յուրաքանչյուրին, թե ինչպիսին են նրանք, ինչու էին աշխարհ եկել եւ ինչ են տվել մարդկությանը: Իսկ վերջին գիրքը նվիրված է հայ ճարտարապետության ամենափառահեղ դեմքերից մեկին՝ Ալ. Թամանյանին ու նրա նախագծած Երեւանին, քաղաք, որի բնակիչն էր ինքը եւ չէր թաքցնում իր հրճվանքն ու ուրախությունը մայրաքաղաքի ամեն մի նորակառույց շենքով ու փողոցով: Ծերունական հասակում նա պիտի գրեր. «Ես ոչ թե 80 տարեկան եմ, այլ՝ 40, որովհետեւ Երեւանում ապրում եմ ընդամենը 40 տարի…»:
Այդ տարիներին էր, որ գրողն իրեն նվիրեց նաեւ լրագրությանը՝ առժամանակ վարել է «Գրական թերթի» արձակի բաժինը, եղել «Էկրան» հանդեսի խմբագիրը, ստեղծել ու հրատարակել հայոց ճակատագրով ու հայեցիությամբ շնչող «Հայություն» ստվարածավալ ու ոչ մի կաթիլ «ջուր» չպարունակող թերթը:
Մեծանուն գրողի երկրային կյանքին հրաժեշտ տված օրվա առիթով ասված մեր խոսքն ամփոփենք նրա խոհափիլիսոփայական այս մտորումով. «Դոստոեւսկու հերոսի նման ես ապրում եմ նաեւ իմ ուղեղում: Այսուհետ ես չգիտեմ՝ ո՞ր կյանքն է ավելի իրական՝ այն, որ գլխու՞մս է, թե՞ այն, որ դրսում է…»:
Այսպես կարող են ապրել ու մտածել միայն մեծերը:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

21-11-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


05-12-2020
Պատմություն եւ ժամանակ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության ...


05-12-2020
«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, ...


05-12-2020
Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ...


05-12-2020
«Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան…»
«…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

05-12-2020
Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

05-12-2020
Ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ ...

05-12-2020
Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO