Արդեն 8 մեդալակիր
Չեռնոգորիայում շարունակվող Եվրոպայի 17-18 տարեկան բռնցքամարտիկների առաջնության պարգեւատրման արարողությունների ընթացքում 8 անգամ կհնչեն հայկական ազգանուններ:
Արդեն հայտնել ենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչ հասնելու շնորհիվ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ քաշային կարգ), Էլիդա Քոչարյանը (64 կգ), Ռուսլան Ասլիկյանը (56 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Հովհաննես Փափազյանը (91 կգ-ից բարձր), ինչպես նաեւ ռուսաստանցիներ Լիանա Թորոսյանը (54 կգ) եւ Ռոբերտ Բադալյանը (49 կգ): Եվ ահա հայրենակիցներին է միացել Ռուսաստանի եւս մեկ ներկայացուցիչ՝ Թենգիզ Կոտոյանը, ով եզրափակիչում հանդես գալու իրավունքը վիճարկելու է Սահակյանի հետ: Այս առաջնությունում երկրորդ անգամ են հանդիպելու տարբեր դրոշների ներքո հանդես եկող հայ մարզիկներ: Առաջինում Ռ. Բադալյանը հաղթել էր գյումրեցի Ռուդոլֆ Գարբոյանին: Կիսաեզրափակիչ մենամարտերը նախատեսված են այսօր, իսկ եզրափակիչները՝ վաղը:
21-11-2020
|

փակել >>
|