Աշխարհի մտավորականներն ահազանգում են, իսկ թուրքերը՝ գործում
Ուշադրության կենտրոնում Արցախի պատմամշակութային հուշարձաններն են
Պատերազմի հետեւանքով ոչ միայն տարածքային եւ մարդկային կորուստներ ունեցանք, այլեւ մշակութային ժառանգության։ Թուրքը, որը դարեր շարունակ յուրացրել կամ ավերել է այլ ազգերի ստեղծած արժեքները, այսօր էլ անում է այն, ինչին սովոր է։
Արցախի Հանրապետության տարածքում են պատմության եւ մշակույթի բազմաթիվ անշարժ հուշարձաններ, որոնց մի մասն անցնելու է Ադրբեջանին։ Դրանք վտանգված են, քանի որ ագրեսոր պետությունը չի էլ պատրաստվում երաշխավորել դրանց պահպանությունը։ Արդեն իսկ համացանցում նկարներ կան, թե ինչպիսի բարբարոսությամբ են պղծում եւ ավերում մեր հուշարձաններն ու եկեղեցիները։ Ամենավերջին դեպքը վերաբերում էր չքնած Շուշիի Կանաչ ժամ եկեղեցուն, որի գմբեթներն արդեն խոնարհված են։
Արցախի պատմամշակութային հուշարձանների ճակատագրով հետաքրքրված են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ եւ մշակութային, հանրային գործիչներ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում եւ Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է իր փորձը ներդնել՝ լիակատար աջակցություն ցուցաբերելով Լեռնային Ղարաբաղի եւ նրա շրջակայքի մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանություն գործում։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ «Le Figaro Magazine» հանդեսի երեկվա համարում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների եւ մտավորականների կոչը՝ ի պաշտպանություն Հայաստանի եւ Արցախի։ Նշանավոր գործիչներն ընդգծում են, որ Օսմանյան կայսրության՝ 1915 թ. իրականացրած Հայոց ցեղասպանությունն այսօր իր շարունակությունն է ստանում արդեն երկու բռնապետությունների կողմից, քանի որ «ինչպես Բաքուն, այնպես էլ Անկարան հայերի հանդեպ ատելություն են բորբոքում՝ յուրաքանչյուրն իր բացարձակ իշխանությունը մի նոր արյունալի ավարով ամրապնդելու համար»։
«Այդ մարդիկ ցանկանում էին իրենց գոյությունը շարունակել այն հողի վրա, որտեղ անառիկ լեռների սրտում եւ դառը քրտինքով մշակված հովիտներում նրանց նախնիներն են ապրել, տներ, դպրոցներ ու հրաշագեղ վանքեր կառուցել։ Մարդկային արժանապատվությունից զուրկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիան եւ Իլհամ Ալիեւի Ադրբեջանը կատաղի հարձակում գործեցին արցախահայերի դեմ՝ նրանց օրինական ձգտումը փոշիացնելու համար։ Հայերի համար Լեռնային Ղարաբաղը նախ եւ առաջ ժողովուրդ է՝ իր բազմադարյան մշակույթով, երաժշտությամբ, պարարվեստով, որը ցանկանում է աշխարհի քայլքին միանալ եւ ազատվել իրեն պարտադրված անկլավային կարգավիճակից։ Հակադարձ կերպով Բաքվի եւ Անկարայի իշխանությունների համար Արցախը սոսկ տարածք է, որտեղ պետք է ամեն գնով ծածանվի Ադրբեջանի դրոշը, եւ այդ նպատակին ծառայեցվեցին Թուրքիայի հատուկ ջոկատայինները, հակամարտության գոտում քաղաքացիական բնակչությանը ոչնչացնելու համար Թուրքիայից ուղարկված անօդաչու սարքերը եւ մեծաթիվ մարդասպան ջիհադիստ վարձկանները։ Արդեն իսկ ապացուցված է, որ Ադրբեջանն Արցախում կասետային ռումբեր է օգտագործել, որոնք արգելված են միջազգային իրավունքով։ Սա միանգամայն անհավասար պատերազմ է եղել»,- նշված է նամակում։
Մտավորականները նաեւ փաստել են, որ պատերազմը հայերին պարտադրվել է, եւ հայերը պայքար են մղել հանուն իրենց գոյության. «Ադրբեջանի նախագահը պարզ եւ հստակ կերպով ի ցույց է դրել իր մտադրությունները, երբ Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի առաջին օրերին հայտարարում էր. «Մենք դրանց շների պես կվռնդենք»։ Նա նույն այդ նախադասությունը կրկնեց Արցախի քաղաքացիական բնակչության արտաքսման պատճառ դառնալուց հետո՝ հայտարարելով, որ հպարտ է, որ իրագործել է իր զարհուրելի խոստումը։ 21-րդ դարում մարդու հանդեպ այսօրինակ ատելությունը, ատելության նմանօրինակ պոռթկումը խորապես վրդովմունք է առաջացնում, որը բացարձակապես չի կարող տեղ գտնել ժամանակակից աշխարհում։ Ահա թե ինչու ես սատարում եմ Հայաստանին, ես սատարում եմ Արցախին»։
Կոչին միացել են աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, Ժան Ռենոն, Ֆանի Արդանը, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Պիեռ Ռիշարը, օսկարակիր դերասան Ժան Դյուժարդենը, ճանաչված մտավորականներ Ժակ Աթալին, Բեռնար-Անրի Լեւին, համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներ Կոստա-Գավրասը, Կլոդ Լըլուշը, Միշել Հազանավիչուսը, նշանավոր հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը, աշխարհահռչակ խոհարար Ալեն Դյուկասը եւ այլք։
Ռուսաստանի մշակույթի գործիչները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին` խնդրելով Արցախի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական եւ ճարտարապետական ժառանգության հուշարձանները ներառել Համաշխարհային ժառանգության ցուցակում` դրանց հետագա պահպանման համար: Նամակը ստորագրել են դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, Թեոդոր Կուրենտզիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, ռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովը, Ալեքսեյ Գերման կրտսերը, Էդուարդ Բոյակովը, դերասաններ Անդրեյ Մերզլիկինը, Սվետլանա Նեմոլյաեւան, Յուլիա Օգը, գրող Զախար Պրիլեպինը եւ այլք: Նամակին անդրադարձել է «ՌԻԱ նովոստին»՝ նշելով, որ Ռուսաստանի մշակութային գործիչներն իրենց մտահոգությունը հիմնավորում են նրանով, որ Արցախի մշակութային ժառանգությունը կարող է արժանանալ Սիրիայի Պալմիրայի ճակատագրին, որի հիմնական հուշարձանները ոչնչացվել են 2015 թվականին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից։
Մինչ աշխարհն արթնանում է երկամսյա թմբիրից եւ փորձում փրկել այն, ինչ հնարավոր է, Ադրբեջանն ու Թուրքիան հստակ եւ հետեւողական քայլերով մշակութային ուղղությամբ նույնպես նվաճում են Արցախը։ Արդեն հայտարարվում են այն միջոցառումները, որոնք պետք է իրականանան Շուշիում 2021 թվականին, մասնավորապես Արցախի մշակութային քաղաքում են պատրաստվում անցկացնել «Թյուրքալեզու պետությունների երիտասարդության փառատոն», ինչպես նաեւ Եվրատեսիլի թուրքական տարբերակը՝ «Թյուրքատեսիլը»։ Վայրը, բնականաբար, պատահական չի ընտրված. թուրքը հեռատես է, թրքացման է ենթարկվում ամեն մի մանրուք՝ տեղանուններ, մշակութային եւ պատմական արժեքներ։ Մինչ մենք կսովորեինք Արցախի քաղաքների հայկական անվանումները, դրանք կրկին նվաճվեցին, հետեւաբար՝ այսուհետ պիտի ասենք Քարվաճառ, այլ ոչ՝ Քելբաջար, Աղդամի փոխարեն՝ Ակնա, Լաչինը՝ Բերձոր, Ֆիզուլին՝ Վարանդա, Զանգելանը՝ Կովսական, Ջաբրայիլը՝ Ջրական, Կուբաթլուն՝ Սանասար։ Պիտի ասենք, որ մի օր այն իրականություն դառնա, արդեն՝ մշտապես։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ 21-11-2020
|

փակել >>
|