Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Եռացող տարածաշրջան

Մեր երկիրը շատ արագ պետք է սկսի վերազինման ու ամրացման աշխատանքները

Արցախի խնդրի հետ կապված ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ։ Զսպվա՞ծ, թե՞ բացահայտ փոխհրաձգություն է, անհամաձայնությո՞ւն Ռուսաստանի հետ՝ եվրոպական շահերի անտեսմամբ պայմանավորված, թե՞ այլ ծավալումներ են։
Ի վերջո՝ ի՞նչ է կատարվում տարածաշրջանում՝ դարձյալ արցախյան խնդրով պայմանավորված։ Իրանական կո՞ղմն ինչ վիճակում է։ Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացնումէ «Tasnim»-ը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, թե «Իրանի կողմից իր կենսական շահերին սպառնացող ցանկացած սպառնալիքի պատասխանը չի սահմանափակվի որոշակի տարածաշրջանով»: Այլ կերպ՝ ԻՀՊԿ-ն իր գործունեությունը չի սահմանափակելու կոնկրետ աշխարհագրական տարածաշրջանով, երբ խոսքն Իրանի անվտանգության եւ կենսական շահերի պաշտպանության մասին լինի: Այն է՝ ինչպես հրամանատարն է զգուշացրել արդեն ավելի որոշակի. «Եթե ինչ-որ մեկը փորձի վտանգի ենթարկել այս հզոր ազգի եւ երկրի շահերը, այն հաստատ անվտանգ տեղ չի գտնի Երկրի վրա»։
Բայց սա դեռ իրանական կողմի ամբողջ հստակեցումը չէ. գեներալ-մայորը թշնամիներին նախազգուշացնելով՝ ասել է, թե յուրաքանչյուր սպառնալիք ԻՀՊԿ-ն լիարժեք հարձակողական ուժի կվերածի:
Գանք ռուս-եվրոպական հատվածին։ Ըստ ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանի՝ ամբողջական պատկերը թեեւ դեռ չի երեւում, բայց ակնհայտորեն շահերի բախում կա։ «Պատերազմի ամբողջ ընթացքում Եվրոպան, բացի մի քանի երկրների թեթեւ արձագանքից, որն այդպես էլ լուրջ ազդեցություն չգործեց պատերազմի կանխարգելման կամ ընթացքում դադարեցման վրա, հիմնականում լուռ էր։ Որովհետեւ Եվրոպան նաեւ իր շահերն ուներ։ Չմոռանանք, որ Ադրբեջանով անցնող նավթատարում մեծ բաժնեմաս ունի Մեծ Բրիտանիան՝ 30 տոկոս, Նորվեգիան՝ 9 տոկոս, Իտալիան՝ 5 տոկոս, անգամ Հունաստանը՝ 1 տոկոս... Այսինքն՝ շատ երկրներ բաժին ունեն։ Սեփական շահից ելնելով՝ լռում էին, այլ կերպ՝ հաշտվել էին այն մտքի հետ, որ Ադրբեջանը թուրքական աջակցությամբ ռազմական ճանապարհով է լուծում հարցը։ Հաշվի առնելով նաեւ այն պարագան, որ Եվրոպան երբեք Արցախի ազատագրած տարածքները չի դիտարկել իբրեւ Արցախի մաս»,-նշեց Ա. Եղիազարյանը։
Փաստորեն, այն Եվրոպան, որ անընդհատ կրկնում էր, թե ղարաբաղյան կարգավորման հարցը չունի ռազմական լուծում, հանկարծ լռեց նույն այդ լուծման ժամանակ, երբ գործը հասավ սեփական շահերին։ Չբարձրաձայնեցին, չխոսեցին, լռեցին։ Մի քիչ տարբեր էր Ֆրանսիայի կեցվածքը, բայց այն դրությունը չփոխեց։
Ի՞նչ եղավ։ Եվրոպան, իր իսկ լռության հետեւանքով, կանգնեց փաստի առաջ։ «Արցախի հարավային մասը գրավվելով՝ թյուրքական աշխարհների միավորման վտանգ ստեղծվեց։ Այս պահին միակ խոչընդոտը Սյունիքն է»,- նկատեց ռազմական վերլուծաբանը։ Իսկ Սյունիքի դիրքը մենք թուլացրել ենք հայտնի հայտարարությունում Մեղրիի հատվածի պարագայի ներառմամբ...
Բնականաբար, այս ամենը չէր կարող չմտահոգել Իրանին։ Հարավային հատվածում հայտնվելով՝ ադրբեջանական կողմը հայտնվեց Արաքսի ափին: «Տնտեսական շահից բացի, օրինակ՝ Խուդաֆերինի ջրամբարն իր համար լուրջ նշանակություն ունի, Իրանը հասկանում է, որ թյուրքական շերտն արդեն, Ադրբեջանի հետ հայտնվելով իր հյուսիսային հատվածում, կարող է վտանգել Իրանի կայունությունը՝ գրգռելով տեղի ատրպատականցի թյուրքախոսներին, որոնք ադրբեջանցի են դիտվում: Սրանից բացի, չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ական երկիր է, իսկ մենք գիտենք ԱՄՆ-ի, Արեւմուտքի, ՆԱՏՕ-ի վերաբերմունքն Իրանի հանդեպ: Կարելի է ասել՝ Իրանը հարավից, արեւմուտքից եւ արեւելքից հիմնականում շրջապատված է ՆԱՏՕ-ական ուժերով: Իրանի միակ բացը՝ ոչ ՆԱՏՕ-ական ճանապարհը դեպի հյուսիս էր… Բայց հիմա այդ հատվածում Ադրբեջանի օգտին թուրքական մասնակցությամբ զորքերի տեղակայման մասին ենք խոսում. թուրքական խորհրդարանն արդեն թույլ է տվել, ինչի մասին օր առաջ խոսեցինք»,- ասաց վերլուծաբանը:
Իսկ ա՞յն, որ Թուրքիան իբրեւ դուրս է գալիս ՆԱՏՕ-ից. ի պատասխան՝ Ա. Եղիազարյանը շեշտեց. «Եթե նույնիսկ իրավական այդպիսի գործընթաց լինի, ապա, կարծում եմ, դա էլի ՆԱՏՕ-ական ծրագրերի շրջանակներում է, որպեսզի ազատություն տրվի թուրքական գործողություններին, եւ ՆԱՏՕ-ի վրա չբարդվի»:
Մեր զրուցակիցը խոսեց նաեւ պատերազմի ընթացքում իսրայելական գործոնից. իսկ Իսրայելը ամերիկյան շահերի շրջանակներում է գործում:
Այս ամենը, ռազմական վերլուծաբանի խոսքերով, մի բան է նշանակում: Իրանը հասկանում է, որ «իրեն օղակի մեջ են վերցնում, եւ կարող է մի գործընթաց սկսվել՝ Իրանի փլուզման: Սրանով պայմանավորված էլ՝ Իրանը հսկայական զինուժ ու տեխնիկա տեղակայեց իր հյուսիսում: Թեեւ կարծում եմ՝ Իրանը մի վրիպակ է թույլ տվել՝ պատերազմի ընթացքում Հայաստանին չաջակցելով: Ես, իհարկե, չգիտեմ,թե հայկական կողմն ինչ քայլեր է ձեռնարկել Իրանի հետ նման հարցում համագործակցելու առումով, որովհետեւ մեր կողմից պետք է քայլ բխեր, բայց… Իրանն իրեն սպասվող վտանգը հաշվի առնելով՝ կարող էր նախաձեռնություն ցուցաբերել: Բայց նկատեցինք, որ գործնական առումով պասիվ դերում էր, իսկ հրապարակային առումով նույնիսկ սատարում էր ադրբեջանական կողմին: Գուցե հաշվի առնելով իր երկրում մեծաքանակ ադրբեջանցիների առկայությունը… Չգիտեմ…»:
Այս պահին հստակ է մի բան՝ տարածաշրջանը եռում է, եւ մեր, այսպես ասած, խաղաղությունը շատ թվացյալ է: Մենք պետք է շատ զգոն լինենք: Որովհետեւ երբեք չգիտենք, թե, օրինակ, վաղը ինչ խնդիրներ կարող են ծագել նույն Ռուսաստանի առջեւ, որը կստիպի նրան թուլացնել այստեղ ազդեցությունը, եթե իր համար ավելի կարեւոր ճակատ բացվի: Ու կասկած չկա, չէ՞, որ Թուրքիան կօգտվի իր վաղեմի երազանքից՝ ընդդեմ մեզ: Հայաստանը շատ արագ պետք է սկսի վերազինման ու ամրացման աշխատանքները:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

21-11-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


05-12-2020
Պատմություն եւ ժամանակ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության ...


05-12-2020
«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, ...


05-12-2020
Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ...


05-12-2020
«Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան…»
«…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

05-12-2020
Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

05-12-2020
Ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ ...

05-12-2020
Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO